Ինքնախաբեությունը գնաաաց: Ինչի՞ ենք մենք էսքան սիրում ամեն ինչի իմիտացիա անել: Ոնց նայում ես, սաղ ինչ-որ բանի տնազ ոնց որ լինի: Բնություն համարյա չի մնացել, բայց ոչինչ, եկեք մտածենք, որ մենք շաաա~տ սիրուն բնություն ունենք, որովհետև ավելի լավ ա տենց մտածել քան փիս բաների մասին: Համալսարանի դիպլոմները դիպլոմների տնազ են: Ամուր ընտանիքը ամուր ընտանիքի տնազ ա, որովհետև հարևանները հանկարծ կբամբասեն: Սեքսը սեքսի տնազ ա, որովհետև աղջիկը ամաչում ա մինչև վերջ հանվի: Քարահունջը հարյուր հազար տարեկան ա, որովհետև տենց մենք ավելի կայֆ ենք երևում: Թքած, որ մինչև հիմա կարմիր խնձոր են խաղացնում ու կնոջը երեխեքի դիմաց տփում, կարևորը միամսյակ ունենք: Ուֆ ուֆ
Էջանիշներ