Էս հաստա՞տ Հայաստանի մասին ա Հրաշալի բնությունը մի թիքա բան ա, էն էլ հեսա դրա գլուխն էլ կուտեն: Մաքուր օդն էլ մի բուռ բան ա մնացել, էն էլ բնության վերանալու հետ դա էլ կվերանա: Տոնական օրերն անիմաստ են, երբ տոնել չգիտենք: Զատո դրանց հավասար մեռելոց կա: Իսկ թե կանանց միամսյակի պլյուսը որն ա, էդ էլ չգիտեմ: Հայաստանում երբեք չեմ տեսել, որ մարդիկ անկեղծ ուրախանան, պարտադիր փնթփնթալով են դա անում: Ամուր ընտանիքի վրա ընդհանրապես ծիծաղս գալիս ա, իմ տեսած երկրներից ամենախարխուլ ընտանիքները հենց Հայաստանում են: Իսկ քչով ամեն ինչ հասցնել մի քիչ չեմ պատկերացնում: Գեղեցիկ կանայք Հայաստանում չկան: Եկեղեցիներն էլ ինձ ի՞նչ:
Ո՞վ ասեց
Էլեա ջան, ասեմ քեզ, իմ մայրն էլ ա ամուսնալուծված եղել ու ինձ ու եղբորս մեն-մենակ ա մեծացրել, բայց կյանքում որևէ մեկի սիրուհին չի դարձել, մեզ էլ ոչ մի բանից չի զրկել, դեռ մի բան էլ նենց աշխատանք ա ունեցել, որի մասին շատ տղամարդիկ կերազեին: Նենց որ ավելորդ ենթադրություններ մի արա էլի... Անցել են էն ժամանակները, որ «տուն պահողը տղամարդն» ա
Mephistopheles (01.06.2014), Vardik! (01.06.2014), Աթեիստ (01.06.2014), Ուլուանա (02.06.2014), Վոլտերա (01.06.2014)
Էլեա, մի թռի հարցից: Որպես դրական կողմ դու նշել էիր ընտանիքների ամրությունը: Մենք էլ սկսեցինք հիմնավորել, որ Հայաստանում մեղմ ասած ընտանիքներն ամուր չեն: Դու դեռ շարունակու՞մ ես ընտանիքների ամրությունը որպես Հայաստանի դրական կողմ համարել:
Ու կարծեմ էստեղ ոչ ոք վայ-վույը չի դրել, անկապ բողոքում: Բոլորն էլ ռեալ դրական ու բացասական կողմեր են նշում: Երևի բացի քեզնից, որ էնպիսի դրական բաներ նշեցիր, որ առնվազն մի քանի հոգու աչքեր թռան ճակատին ու հարց տվեցին՝ էս հաստա՞տ Հայաստանի մասին ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ