User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Ինչ լեզու սովորեցնել երեխային

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչ լեզու սովորեցնել երեխային

    Էս թեման հատուկ էս բաժնում եմ բացում, որովհետև ուզում եմ, որ քննարկումն ավելի հոգեբանափիլիսոփայական լինի, ոչ թե կենցաղային: Բայց սեփական օրինակները ողջունվում են: Սկսեմ մի քանի դեպքից.

    Դեպք 1
    Սոլվայը կիսով չափ դանիացի, կիսով չափ ամերիկացի է: Մեծացել է ԱՄՆ-ում, ապրել տարբեր երկրներում: Բայց ի վերջո տեղափոխվել է Դանիա: Ասում է, որ իր համար հեշտ էր այստեղ, որովհետև լեզուն գիտեր. մորից էր սովորել:

    Դեպք 2
    Քեռուս երեխաները Ռուսաստանում են ծնվել, երկու կողմից էլ հայ են, բայց հայերեն չգիտեն: Տեղափոխվեցին Հայաստան: Չնայած ինտեգրացիայի լուրջ խնդիրներին, երեխաներն այդպես էլ հրաժարվեցին հայերեն սովորել: Շուտով նորից գնում են Ռուսաստան:

    Դեպք 3
    Մորաքրոջս աղջիկը Նիդեռլանդներում է ծնվել ու մեծանում: Հայերեն գիտի, բայց շատ վատ: «Ինչի՞ն ա պետք»,- ասում է մայրը:

    Դեպք 4
    Արմանն ութ տարեկանում տեղափոխվել է Գերմանիա: Քսանչորս տարեկանում հայերեն ահավոր վատ է խոսում, որովհետև թեև մայրը հետը հայերեն է խոսել տանը, ինքը գնալով ավելի ու ավելի է սկսել գերմաներենի անցնել:

    Դեպք 5
    Մանեն մեծացել է Ֆրանսիայում: Հայ ծնողները փոքրուց պարտադրել են, որ հայերեն խոսի: Հայերեն շատ լավ գիտի, բայց ինքը Ֆրանսիայում կարիերա է անում ու Հայաստան գալիս է երբեմն, միայն արձակուրդներին:

    Մի բան էլ Կոպենհագենի դիտարկումներիցս պատմեմ: Հաճախ հետևում եմ, թե սուպերմարկետներում ծնողներն ինչ լեզվով են խոսում իրենց երեխաների հետ: Ընդ որում, ես ապրում եմ ծայրամասում, որտեղ բնակիչները հիմնականում ընտանիքներ են, իսկ սուպերմարկետների հաճախորդները հենց տեղի բնակիչներ: Բնական է, մեծ մասը դանիացիներ են ու դանիերեն են խոսում երեխաների հետ: Բայց երբեմն-երբեմն ամերիկյան անգլերեն եմ լսում, մի անգամ էլ իսպաներեն եմ լսել, մի անգամ՝ գերմաներեն: Սակայն հետաքրքիր է, որ միշտ չադրաներով կնանիք, որ ակնհայտ օտարերկրացիներ են, երեխաների հետ միշտ ջարդած դանիերեն են խոսում...

    Հիմա էսքան դեպքեր ու նախաբան տալուց հետո ուզում եմ քննարկենք էս երևույթը: Ինչքանո՞վ է նպատակահարմար երեխային սովորեցնել մի լեզու, որն այն երկրինը չէ, որտեղ ինքը ապրելու է: Արդյոք ծնողն իրավասու՞ է որոշելու, թե որտեղ է երեխան չափահաս դառնալուց հետո ապրելու: Քանի՞ լեզու կարելի է սովորեցնել երեխային: Արժե՞ սովորեցնել այնպիսիք, որոնք ծնողներից ոչ մեկի մայրենին չեն:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.05.2014), John (30.05.2014), մարդագայլուկ (30.05.2014), Նոյեմ (10.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (15.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իսկ ձեր երեխային ծեծու՞մ են դպրոցում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 231
    Վերջինը: 18.10.2010, 11:48
  2. Գրառումներ: 8
    Վերջինը: 08.07.2010, 14:40
  3. Ո՞վ պետք է դաստիարակի երեխային
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 16.12.2009, 02:46
  4. Երեխային «գրքին կապելը»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 22.07.2009, 04:28
  5. Երեխային օգնություն է պետք
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 32
    Վերջինը: 09.04.2009, 01:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •