Չեմ սիրում շնորհավորել ու շնորհավորանք ստանալ ու դրա համար շնորհակալություն հայտնել/ստանալ, բայց երբեմն անում եմ:
Չեմ սիրում հանդիպելուց/հեռանալուց պաչպռոշտի անել ու գրկախառնվել, բայց հաճախ անում եմ:
Չեմ սիրում երբ, սեռական ցանկություններս փորձում են գիտակցությանս վրա "իշխել", բայց երբեմն լինում ա:
Չեմ սիրում, որ ջրամատակարարումը երկարաժամկետ խաթարվում ա ու զուգարանի բաչոկում ջուր չի հավաքվում:
Չեմ սիրում հնկաձավարով փլավ:
Չեմ սիրում երբ ժամանակը ծախսում եմ ու ուզածս արդյունքին չեմ հասանում:
Ոնց որ սաղ գրեցի. ամենայն հավանականությամբ մնացած ամեն ինչը սիրում եմ:
Էջանիշներ