Խոստովանում եմ
Շատ դեպքերում ինքս էլ չգիտեմ ո՞նց վերաբերվել այնպիսի երևույթներին, ինչպիսինն է օրինակ Կոնչիտան, կամ որքանո՞վ է նորմալ հայի համար թեկուզ որակով թուրքական երգ լսելը:
Խոստովանում եմ՝ էնպես չի, որ սիրել եմ Կոնչոյի երգը ու իրեն չհանդուրժող մարդկանց մոտ ինձ համար դժվար կլիներ ասել, որ շատ էլ լավն է ու ընդհանրապես սիրում եմ իրեն՝ որովհետև անկեղծ չեմ լինի: Բայց անհանդուրժողականությունը, չափազանցնելը, ծայրահեղությունների մեջ ընկնելը ևս սխալ է: Խոստովանում եմ, եթե ակումբի մեծ մասն իրեն չպաշտպաներ, հավանաբար մտքովս չէր էլ անցնի, որ հանդուրժել ա պետք նման երևույթը:
Էնպես չի, որ շատ հիացած եմ Kazim Koyuncu-ի լսածս առայժմ եզակի երգերով: Վերջինիս Didou nana-ն օրինակ՝ վատը չի, բայց լեզուն էնքա՜ն տհաճ ու գեշ ա հնչում ականջիս ու այստեղ երևի նշանակություն չունի էն փաստը, որ թուրքական ա: Չգիտեմ ոմանց համար որքանո՞վ ա ճիշտ պիտակավորելն ու ռասիստություն անելը:Ոմանք էլ ասում են «թուրքական երգերի մեջ որակյալը չկա, բոլորը ռաբիզ են»:
Խոստովանում եմ, որ ռաբիզ լսողներին, կամ քյարթուներին ոչ միայն պիտակավորում եմ մտովի, այլև իրենք իմ աչքում զգալիորեն կորցնում են իրենց մարդկային արժեքը: Նման մարդկանց եթե հանդիպեի, հնարավորինս հեռու կմնայի: Ու դա ոչ թե այն բանի համար, որ նա էլ կարող է ի՛մ կողմից հավանության արժանացած բանին անուն կպցնի, այլ որովհետև հենց ինքը էդպիսինն է: Ինքս եմ անուն կպցնում:
Էջանիշներ