Անհարմար եմ զգում, որ Jarre-ին հանդիպելիս բարևելիս գրկախառնվելու համար ինքը ստիպված է լինում էդքան կռանալ
Մի ընտիր գիրք ունեմ Հեմինգուեյի մասին, բացառիկ լուսանկարներով։ Ամեն անգամ տեսնելիս մեղքի զգացողություն եմ ունենում, էնպիսի տպավորություն է, կարծես Բյուրակնից գողացած լինեմ այդ գիրքը։
Մոտս կրակայրիչ եմ պահում, չնայած չեմ ծխում։ Իբր՝ «բա որ հանկարծ պետք գա»։ Բայց երբ պետք ա լինում, չեմ կարողանում կիրառել, շառից-փորձանքից հեռու, որովհետև մտածում եմ՝ մարդիկ կմտածեն, թե ծխում եմ։ Նոր-նոր վերջերս մեկին պետք էր, կոմպլեքսներս հաղթահարեցի ու տվեցի, որ ծխախոտ կպցնի։
Տենց, էլի։ Պատմեցի, մի քիչ թեթևացա![]()
Էջանիշներ