User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 104 հատից

Թեմա: Իմ ամենամեծ թերությունը

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմ ամենամեծ թերությունը

    Մոտավորապես անոնիմ ալկոհոլիկների խմբակի նման թեմա է: Պետք ա ասենք, բարև ձեզ, ես էսինչն եմ ու իմ ամենամեծ թերությունն է, ու իրոք նշենք թերություն:

    Սկսեմ ինձնից: Քանի որ ես բավականին ինքնագոհ մարդ եմ, ինձ համար ահագին դժվար է սեփական թերություններս նկատելը, բայց ոնց որ արդեն մեկը նշեցի:


    Ինձ թվում ա՝ ես ահագին շատ եմ սևեռված սեփական եսի վրա: Դա զգում եմ հատկապես երբ ինչ-որ բան եմ պատմում: Ենթադրենք ես ինչ-որ բանի շատ փոքր կողմնակի մասնակցություն եմ ունեցել: Երբ պատմում եմ, ինձ թվում ա՝ բնականաբար, իմ մասով եմ պատմում, բայց զրուցակիցներիս մոտ տպավորություն ա ստեղծվում, որ իմ մասնակցությունը էդ ինչ-որ բանում ամենակարևորն ա եղել: Բնականաբար պատճառը իմ պատմելու ձևն ա, միևնույն ժամանակ ամենայն ազնվությամբ ես ցանկություն չեմ ունենում վերմակն ինձ վրա քաշելու, ուղղակի երևի, ինչպես ասացի, շատ եմ կենտրոնացած իմ եսի վրա կամ տենց ինչ-որ բան: Սա իմ միակ թերությունն ա, որն աշխատում եմ հաղթահարել:

    Մնացած առումով ինքնս ինձնից գոհ եմ: Մի թերություն ունեմ, որը չեմ էլ պատրաստվում փոխել: Շատ հեշտ եմ կտրվում մտերիմ մարդկանցից: Ասենք՝ ինչ-ինչ հանգամանքների ընթացքում ինչ-որ մարդկանց հետ ընկերացա, էդ ընթացքում վստահ եմ շատ լավ ընկեր եմ լինում իրենց համար, բայց հենց հանգամանքները փոխվեցին, հայտնվեցինք էնպիսի իրադրության մեջ, որ մեր հաճախակի հանդիպումները և այլն էլ ինքնաբերաբար չեն ստացվում, մտքովս էլ չի անցնի՝ զանգել,ինքս փորձել հանդիպել, հրավիրել կամ այցելել: Հեչ վեջս էլ չի լինում: Բայց տասը տարի էլ անցնի, նենց չի, որ էդ մարդկանց իմ սրտից, ինձ համար կարևոր մարդկանց ցանկից հանում եմ, եթե էլի նենց իրավիճակ ստեղծվի, որ նորից սկսենք շատ շփվել, կոնկրետ ինձ համար էդ տասը տարիները ոնց որ անցած էլ չլինեն, ամեն ինչ նույնն ա, բայց մարդիկ նեղանում են հաճախ: Դե ինչ արած:

    Հետո նախաձեռնող չեմ: Կարող եմ աշխատանքային թիմում ամենաաչքի ընկնողը լինել, ամենահետաքրքիր ձևով տանել աշխատանքը, ամենալավ արդյունքը ստանալ, բայց ինքս երբեք ոչինչ չեմ նախաձեռնի:

    Մեկ էլ, էս մեկը իրականում թերություն չի, համարյա ալկոհոլ չեմ օգտագործում, հազարից մեկ գարեջուր: Հարբելուց վախում եմ, ու բավականին օբյեկտիվ պատճառներ ունեմ դրա համար:

    Էլ ի՞նչ ասեմ: Գիտակցում եմ, որ իրականում շատ ավելի շատ թերություններ կարող եմ ունենալ, բայց ես էս երկուսն եմ նկատել:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 28.05.2014, 01:24:

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (29.05.2014), Arpine (01.06.2014), CactuSoul (29.05.2014), enna (28.05.2014), Lusina (28.05.2014), Nihil (28.05.2014), Smokie (03.06.2014), Աթեիստ (28.05.2014), Արևհատիկ (28.05.2014), Լեո (28.05.2014), Կաթիլ (29.05.2014), մարդագայլուկ (28.05.2014), Մինա (29.05.2014), Յոհաննես (28.05.2014), Նաիրուհի (29.05.2014), Նարե91 (28.05.2014), Նիկեա (28.05.2014), Ուլուանա (28.05.2014), Վոլտերա (30.05.2014), Տրիբուն (28.05.2014)

  3. #2
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացած առումով ինքնս ինձնից գոհ եմ: Մի թերություն ունեմ, որը չեմ էլ պատրաստվում փոխել: Շատ հեշտ եմ կտրվում մտերիմ մարդկանցից: Ասենք՝ ինչ-ինչ հանգամանքների ընթացքում ինչ-որ մարդկանց հետ ընկերացա, էդ ընթացքում վստահ եմ շատ լավ ընկեր եմ լինում իրենց համար, բայց հենց հանգամանքները փոխվեցին, հայտնվեցինք էնպիսի իրադրության մեջ, որ մեր հաճախակի հանդիպումները և այլն էլ ինքնաբերաբար չեն ստացվում, մտքովս էլ չի անցնի՝ զանգել,ինքս փորձել հանդիպել, հրավիրել կամ այցելել: Հեչ վեջս էլ չի լինում: Բայց տասը տարի էլ անցնի, նենց չի, որ էդ մարդկանց իմ սրտից, ինձ համար կարևոր մարդկանց ցանկից հանում եմ, եթե էլի նենց իրավիճակ ստեղծվի, որ նորից սկսենք շատ շփվել, կոնկրետ ինձ համար էդ տասը տարիները ոնց որ անցած էլ չլինեն, ամեն ինչ նույնն ա, բայց մարդիկ նեղանում են հաճախ:
    Ախ դու չկան աչք բա հիմի որտեղ ես լինում Շինարար ջան, ամերիգաներ, թե չքնաղ Հայաստան, հո մենակ քո ուզենալով չի հանդիպել-չհանդիպելը

  4. #3
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ ամենամեծ թերությունը անինքնավստահությունն է: Ես չեմ հավատում ինքս ինձ, ճիշտ չեմ գնահատում իմ սեփական ուժերը: Դա ինձ հետագայում շատ է խանգարելու մասնագիտական հարցերում. չնայած հիմա էլ շատ եմ տուժում դրանից....Մեկ էլ ծույլ եմ ու դանդաղաշարժ: Դեռ չի եղել, որ մի գրավոր ժամանակից շուտ հանձնեմ. միշտ վերջին վայրկյանին ես դեռ անելիք ունեմ....Իսկ մարդիկ հասցնում են երեք անգամ ստուգել: Ծուլություն+անինքավստահություն+դանդաղաշարժություն բերում ա նրան, որ սովորելս դրանից տուժում ա: Բայց մեկ ա. իմ մեգախնդիրը թերահավատությունն է իմ կարողությունների, ուժերի ու իմ ճիշտ լինելու հավանականության վրա:

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.05.2014), Smokie (03.06.2014), Գորտուկ (29.05.2014), Կաթիլ (29.05.2014), Մինա (29.05.2014), Նաիրուհի (29.05.2014), Նիկեա (28.05.2014)

  6. #4
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, ես էլ իմ թերություններից գրեմ։ մեկ էլ տեսար՝ գրեցի ու փորձեցի շտկման ուղիներ փնտրել։

    Գործը կիսատ թողնել։ Դա սարսափելի բան ա, լուրջ եմ ասում։ Տեսնես մի բան կա՞, որ ես մինչև վերջ արել եմ։ Նույնիսկ գիրք կարդալիս, կարող ա վերջում 2 էջ տենց էլ չկարդամ։ Օրինակ միլիոնավոր ֆիլմեր կան, որ կիսատ եմ նայել։ Լիքը բաներ կան, որ ուզում եմ անեմ, սկսում եմ ու կիսատ թողնում։ Ասենք ֆիններեն սովորել, չգիտեմ, շրթհարմոն նվագել, հաշվապահություն, նկարել․․․․լավ, ուր եմ հեռու գնում,նույնիսկ էն ինչ "գիտեմ", որ խորանում եմ հեչ էլ լրիվ չի, կիսատ-պռատ։ Դասերի մասին չեմ խոսում անգամ։
    Պահի տակ ոգևորվում եմ, էն մոտիվացիա ասածը գալիս ա՝ իր հետ բերելով մուսաներին բան-ման, հետո աստիճանաբար սաղ խամրում ա, կորչում ա, դառնում ա անիմաստ։ Չեմ կարողանում մի բան գտնեմ ինչ սիրում եմ ու կպած անեմ, անեմ, անեմ։ Մշտական փնտրտուքի մեջ եմ։

    Երկրորդ ամենամեծ թերությունս կախվածությունն է։ Տարբեր բաներից։ Մի ախվածությունից դուրս եմ գալիս, մյուսի մեջ մտնում։

    Լավ, էսքանը, թե չէ կդեպրեսվեմ արդեն
    Ich hab' keine Lust.

  7. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.05.2014), CactuSoul (29.05.2014), Freeman (28.05.2014), Smokie (03.06.2014), Արևհատիկ (28.05.2014), Կաթիլ (29.05.2014), մարդագայլուկ (28.05.2014), Մինա (29.05.2014), Նաիրուհի (29.05.2014), Նիկեա (28.05.2014), Վոլտերա (30.05.2014)

  8. #5
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կող ունեմ ահավոր: /մշեցի եմ է /:
    Տեղեր կա, որ ով ուզում ա լինի, չեմ զիջի:
    Իմ ասածը պիտի լինի ու վերջ:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (03.06.2014), Մինա (29.05.2014), Նիկեա (28.05.2014)

  10. #6
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ էս մասին շաատ երկար գրառում եմ արել ու երբ փորձեցի ուղղարկել ցանց, հայտնաբերեցի որ կապ չունեմ։ Մի քանի րոպե հետո ուրախացա որ չի հրապարակվել, որովհետև ինքս ինձ քլնգել էի ամենամեծ քլունգով։ Բայց մեկա պիտի ասեմ. ինձ թվումա, որ ես էգոիստ եմ։

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (03.06.2014), Կաթիլ (29.05.2014), Մինա (29.05.2014), Նիկեա (28.05.2014), Վոլտերա (30.05.2014)

  12. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, էս թեմայում մենակ ամեն մեկը պիտի իր թերությունները նշի ու վե՞րջ, թե՞ քննարկել էլ կարելի ա։ Ուղղակի ահագին հետաքրքիր բաներ կան քննարկելու էս թեմայով, բայց ասեցի՝ մի հատ ճշտեմ, նոր։ Օրինակ՝ թերությունները գիտակցելու, խոստովանելու դժվարության ու էլի լիքը բաների մասին կարելի ա խոսել ոչ միայն հենց մեզ հետ կապված, այլև ընդհանուր։

    Ես վերջերս տարբեր առիթներով էնքան շատ եմ խոսել իմ թերություններից, որ հիմա արդեն ամաչում եմ նորից դրանց անդրադառնալուց։ Բայց հեսա ինձ մի քիչ հոգեպես պատրաստեմ, կգամ ինքնախարազանվելու ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #8
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nihil-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, ես էլ իմ թերություններից գրեմ։ մեկ էլ տեսար՝ գրեցի ու փորձեցի շտկման ուղիներ փնտրել։

    Գործը կիսատ թողնել։ Դա սարսափելի բան ա, լուրջ եմ ասում։ Տեսնես մի բան կա՞, որ ես մինչև վերջ արել եմ։ Նույնիսկ գիրք կարդալիս, կարող ա վերջում 2 էջ տենց էլ չկարդամ։ Օրինակ միլիոնավոր ֆիլմեր կան, որ կիսատ եմ նայել։ Լիքը բաներ կան, որ ուզում եմ անեմ, սկսում եմ ու կիսատ թողնում։ Ասենք ֆիններեն սովորել, չգիտեմ, շրթհարմոն նվագել, հաշվապահություն, նկարել․․․․լավ, ուր եմ հեռու գնում,նույնիսկ էն ինչ "գիտեմ", որ խորանում եմ հեչ էլ լրիվ չի, կիսատ-պռատ։ Դասերի մասին չեմ խոսում անգամ։
    Պահի տակ ոգևորվում եմ, էն մոտիվացիա ասածը գալիս ա՝ իր հետ բերելով մուսաներին բան-ման, հետո աստիճանաբար սաղ խամրում ա, կորչում ա, դառնում ա անիմաստ։ Չեմ կարողանում մի բան գտնեմ ինչ սիրում եմ ու կպած անեմ, անեմ, անեմ։ Մշտական փնտրտուքի մեջ եմ։

    Երկրորդ ամենամեծ թերությունս կախվածությունն է։ Տարբեր բաներից։ Մի ախվածությունից դուրս եմ գալիս, մյուսի մեջ մտնում։

    Լավ, էսքանը, թե չէ կդեպրեսվեմ արդեն
    Իսկ ես լրիվ հակառակն եմ. ուզում ա սխալ բան անեմ, մինչև վերջ պիտի անեմ, ինչ անում եմ մինչև վերջ: Ինթացքում էլ հասկանամ սխալ եմ՝ իմ էշն էմ քշում ժողովրդական լեզվով ասած:

  14. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ծայրահեղ սոբստվեննիկ եմ, մանավանդ ընկերների մասով:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (28.05.2014)

  16. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի իմ մեծագույն թերությունն էն ա, որ ուրիշների կարծիքով թերությունները ես ընդունում եմ որպես առավելություն:Օրինակ համառությունը շատերը թերություն են համարում, իսկ իմ համար էդ հատկանիշ է,որը գնահատում եմ դիմացինիս մեջ:Հետո ես չեմ ափսոսում արածս ոչ մի բանի համար անգամ եթե մեծ սխալ եմ գործել:Ու մեկ էլ կան մարդիկ,որոնցից ինձ թվում ա երբեք ոչ մի առիթով ներողություն չեմ խնդրի:Հասկանում եմ,որ ես իրոք մեծ թերություն է, բայց ինչ անեմ. չեմ կարում ու վերջ:Ինձ որ մնա էդ մարդկանց բարև էլ չեմ տա:Ու մեկ էլ ես ինձ կառավարել չգիտեմ. եթե մեկին ատեմ կատեմ մինչև վերջ ու իմ վերաբերմունքը իրա համար գաղտնիք չի լինի:Եթե սիրեմ մեկին կնվիրվեմ մինչև վերջ ու եթե հանկարծ զղայնացա կանեմ ու կասեմ բաներ,որոնց համար հետո կարողա ամաչեմ, բայց էլի չեմ ափսոսի արածիս համար:

    Ինչ կարամ անեմ...ես էս կարքի տականք մեռնում եմ...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (03.06.2014)

  18. #11
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ միակ թերությունը դեմքիս դուս տվածներն են։

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.05.2014), Mephistopheles (28.05.2014), Կաթիլ (29.05.2014), Մինա (29.05.2014), Նիկեա (28.05.2014), Վոլտերա (30.05.2014)

  20. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենալուրջ թերություններիցս մեկը միայն շատ մտերիմ մարդկանց շրջապատում է դրսևորվում՝ հիմնականում ընտանիքի անդամների, մեկ–մեկ էլ մի երկու շատ մտերիմ ընկերների հետ. կարող եմ ահավոր անզուսպ լինել, բուռն ռեակցիա տալ անէական բաների պատճառով, ավելորդ բաներ դուրս տալ, վիրավորել մարդկանց, լաչառանալ, մի խոսքով՝ անտանելի լինել։ Որպես կանոն, նման պահվածքից անմիջապես հետո ահավոր զղջում եմ ու երկար ժամանակ խղճի խայթից տառապում, հաճախ նաև լացում, բայց, ցավոք, դա չի խանգարում, որ հետո նույնն անեմ ։ Վիրտուալում էս գիծս համարյա երբեք չի դրսևորվում, քանի որ էստեղ շփումը գրավոր է, իսկ գրելիս ժամանակ ես ունենում ամեն ինչ կշռադատելու, դե, ես էլ երկար–բարակ կշռադատելուց լավ եմ, դա ահագին փրկում է։

    Ծույլ եմ ու ամեն ինչ հնարավորինս հետաձգող, վերջին պահին թողնող, ժամանակի զգացումս համարյա բացակայում է. միշտ սխալ եմ գնահատում ինչ–որ բանի համար նախատեսված կամ ինչ–որ բանից առաջ մնացած ժամանակը. ինձ միշտ թվում է՝ դեռ լիքը ժամանակ կա ու ըստ այդմ՝ դանդաղ ու մանրակրկիտ շարունակում եմ անելիքս, ու, որպես կանոն, վերջում սթրեսային ու խուճապային վիճակի մեջ հայտնվում։ Էստեղ էլ պատասխանատվությունս է փրկում. ոնց էլ լինի, ամեն գնով հասցնում եմ, բայց էդ գինը հաճախ շատ բարձր է լինում։

    Ահավոր բծախնդիր եմ։ Չնայած սա, իմ կարծիքով, մեծ մասամբ թերություն չի, առավելություն է, բայց շատ դեպքերում մարդկանց ներվերի վրա ազդում է։ Մեկ–մեկ իմ ներվերի վրա էլ է ազդում, երբ զգում եմ, որ տվյալ պարագայում բծախնդրությունս հեչ տեղին չի ու ընդամենը ավելորդ ժամանակի ու էներգիայի վատնում է, բայց, մեկ է, չեմ կարողանում դրանից հրաժարվել, էդ ինձ համար ոնց որ ինքս ինձ դավաճանելու պես բան լինի, շատ դժվար է «բաց թողնելը»։ Բծախնդրությունս ընդհանուր առմամբ ճիշտ ու պիտանի գիծ եմ համարում ու հրաժարվել չեմ ուզում, ուղղակի կուզենայի կարողանալ ճիշտ գնահատել իրավիճակները ու որտեղ դա անտեղի է, ավելի թեթև նայել ու ինձ անիմաստ չկոտորել ամեն ինչ ճիշտ ու սիրուն անելու համար։

    Մեկ էլ վախկոտ նապաստակ եմ ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.05.2014, 21:33:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.05.2014), Mephistopheles (28.05.2014), Nihil (28.05.2014), Smokie (03.06.2014), Կաթիլ (29.05.2014), մարդագայլուկ (28.05.2014), Նիկեա (29.05.2014), Վոլտերա (30.05.2014)

  22. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լաչառանա՞լ

    Ան, մի ձև չպատկերցրեցի քեզ լաչառանալուց։ Դեռ հետն էլ, որ վիրավորում ես մարդկանց։
    Էս հաստատ քո մասին է՞ր։
    Վերջին խմբագրող՝ ivy: 28.05.2014, 21:48:

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.05.2014), Mephistopheles (28.05.2014), Արևհատիկ (28.05.2014), Կաթիլ (29.05.2014)

  24. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լաչառանա՞լ

    Ան, մի ձև չպատկերցրեցի քեզ լաչառանալուց։ Դեռ հետն էլ, որ վիրավորում ես մարդկանց։
    Էս հաստատ քո մասին է՞ր։
    Հա, հաստատ իմ մասին ա ։ Դե, վիրավորել ասելով՝ նկատի չունեմ կոպիտ, վիրավորական բառերով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  25. #15
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nihil-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, ես էլ իմ թերություններից գրեմ։ մեկ էլ տեսար՝ գրեցի ու փորձեցի շտկման ուղիներ փնտրել։

    Գործը կիսատ թողնել։ Դա սարսափելի բան ա, լուրջ եմ ասում։ Տեսնես մի բան կա՞, որ ես մինչև վերջ արել եմ։ Նույնիսկ գիրք կարդալիս, կարող ա վերջում 2 էջ տենց էլ չկարդամ։ Օրինակ միլիոնավոր ֆիլմեր կան, որ կիսատ եմ նայել։ Լիքը բաներ կան, որ ուզում եմ անեմ, սկսում եմ ու կիսատ թողնում։ Ասենք ֆիններեն սովորել, չգիտեմ, շրթհարմոն նվագել, հաշվապահություն, նկարել․․․․լավ, ուր եմ հեռու գնում,նույնիսկ էն ինչ "գիտեմ", որ խորանում եմ հեչ էլ լրիվ չի, կիսատ-պռատ։ Դասերի մասին չեմ խոսում անգամ։
    Պահի տակ ոգևորվում եմ, էն մոտիվացիա ասածը գալիս ա՝ իր հետ բերելով մուսաներին բան-ման, հետո աստիճանաբար սաղ խամրում ա, կորչում ա, դառնում ա անիմաստ։ Չեմ կարողանում մի բան գտնեմ ինչ սիրում եմ ու կպած անեմ, անեմ, անեմ։ Մշտական փնտրտուքի մեջ եմ։

    Երկրորդ ամենամեծ թերությունս կախվածությունն է։ Տարբեր բաներից։ Մի ախվածությունից դուրս եմ գալիս, մյուսի մեջ մտնում։

    Լավ, էսքանը, թե չէ կդեպրեսվեմ արդեն
    Նիհիլը երբ եկավ ակումբ, ինչ-որ աննորմալ մոգականությամբ սկսեց ձգել, թեև ես էլ չէի հասկանում՝ ինչի, հիմա երբ առաջին դեմքով կարդում եմ սեփական ամենամեծ թերություններից մեկ-երկուսի հրաշալի բնութագիրը, սկսում եմ հասկանալ պատճառներից մեկը, որ հենց սկզբից Նիհիլն ինձ ահավոր շատ դուր եկավ

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nihil (28.05.2014), Վոլտերա (30.05.2014)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1768
    Վերջինը: 11.09.2020, 22:47
  2. Ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը (2010/2011):
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 17.04.2011, 02:20
  3. Ո՞ր ֆուտբոլիստը ունի ամենամեծ ՕԳԳ
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.04.2011, 17:50
  4. Գրառումներ: 27
    Վերջինը: 25.11.2007, 22:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •