Mephistopheles (01.06.2014)
ՀԱ… դակետ
դայեթ
Սելավի ջան, մեր իրար չհասկանալու պատճառներից մեկն էն ա, որ դու "Նաուկա ի չգիտեմինչի" ու Yahoo Answers-ի հոդվածը համարում ես լուրջ գիտական ապացույց ու ինքդ էլ անվերապահորեն հավատում ես նրան, որ ռասայից հոտ ա գալիս, իսկ ես ոչ մեկը, ոչ մյուսը, լուրջ չեմ համարում, (որովհետև իրենցից ոչ մեկը չունի գիտական հոդվածի մարմին ու ստրուկտուրա) ու չեմ հավատում, որ հոտ ա գալիս: Նաև նրա համար չեմ հավատում, որ բավականին սերտ շփում եմ ունեցել էդ մարդկանց հետ ու չեմ առել հոտ, հասկանում ե՞ս:
Դու քո բոլոր պնդումները էդ ելակետից ես դիտարկում. ռասան ունի սպեցիֆիկ հոտ: Ես քեզ չեմ մեղադրում դրա համար: Դա շատ տարածված "լեգենդ" ա: Հա ասվել ա, հա պնդել են մարդիկ՝ առանց մտածելու, իրենք էլ կողքից ուրիշից լսելով ու քո ու էլի շատերի գիտակցության մեջ դա ամրացել ա: Էն կարգի, որ դու, խելացի ու զարգացած մարդ լինելով, մեջդ նստացրած էդ "ճշմարտությունն" ապապցուցելու համար առանց խորանալու անգրագետ ռուսալեզու հոդված ես մեջբերում: Yahoo-ի հոդվածն էլ որ ուշադիր կարդաս՝ շեշտադրումը սննդի հետ կապված հոտի վրա ա: Ի դեպ, էդ նույն հովածի տակի քոմենթները կարդասցել ե՞ս:
Օրինակ սրանք՝
Պատահական իրար հետևից դրել եմ, հարմարները չեմ ընտրել, Սելավի ջան:happygael answered 5 years ago
Most body odors are caused by illness or diet. The balance are caused by the environment we are exposed to.
6 Comments (0)
ShaNayNay answered 5 years ago
different cultures eat different foods, which produce different smells when processed through the body. most times it's the food they're eating.
6 Comments (0)
Rakim answered 5 years ago
Yea because people have different diets. and don't be racist i know what your hiding and your wrong.
Հիմա քո պնդումներից մեկ ուրիշին անդրադառնամ:
Ասում ես՝ վախում ենք ասենք հոտ ա գալիս, որ համդուրժողի դիմակը չկորցնենք:
Դու հասկանում ես չէ՞, որ սա վիրավորանք ա, մեկը հենց իմ հանդեպ:
Հերիք չի՝ ինչ վախկոտ ես հանում, մի հատ էլ սուտասան եմ, պարզվում ա, մի բան մտածում եմ, մի այլ բան ասում: Ինձ ճանաչող ցանկացած մարդ կարա ասի, որ ես մտածածս ասող եմ: Հաճախ՝ ի վնաս ինձ: Ու քո ասելով ստացվում ա, որ բոլորս վախկոտ ենք, իսկ դու անվախ: Մեծամիտ ա մի քիչ, չէ՞:
Մեկ ուրիշ անդրադարձ մի մտքիդ, որ ուրիշների մոտ էլ եմ հանդիպել:
Էն որ ասում են՝ նույնասեռականների, տրանսերի ու այլ փոքրամասնությունների հանդեպ հանդորժող եք, բայց իրանց ատողների, վառել ցանկացողների, քֆուր տվողների հանդեպ՝անհանդուրժող: Բա ինչի՞ եք իրանց հանդեպ անհանդուրժող, իրանց էլ հանդուրժեք:
Բայց ինչի՞: Ինչի՞ ես հանդուրժեմ մի բան, որի դեմ հենց պայքարում եմ: Ինչի՞ պետք ա ես հանդուրժեմ ինչ-որ կիսագրագետ ապուշի, որ իր քուչի կիսաքանդ ասֆալտից էն կողմ բան չի տեսել ու հանկարծ որոշում ա, որ մեկ ուրիշ մարդ արարածի վառել ա պետք:
Ո՞վ ասեց, որ մի բանի հանդեպ հանդուրժողականությունը պետք ա բերի ամեն ինչի հանդեպ հանդուրժողականության: Բա էլ իմաստը ո՞րն ա իմ պայքարի:
Ու մի բան էլ: Դու շարունակում ես մարդու ընտրություն հանդիսացող փնթիությունը (անլվա լինելը, եղունգների տակի կեղտը չմաքրելը, շաբաթներով վրան մնացած ու կուտակված քրտնահոտը, կեղտոտ շորեր հագնելը) համեմատել ու նույնացնել քո կարծիքով գոյություն ունեցող ռասային հատուկ բնական անդուր հոտի հետ:
Եթե անգամ ես ընդունեի, որևէ հրաշքով, քթիս հանդեպ հարգանքը կոցնելով, որ ասենք սևամորթից տիպիկ հոտ ա գալիս, էդ երկուսը, Սելավի ջան, նույնը չէին լինի: Ես չէի հադուրժի ընտրությամբ փնթիին(նրանց, ովքեր կարան լինեն լողացած ու մաքուր, բայց ադպիսին չեն), որովհետև ինձ համար էսթետիկորեն զզվելի կլիներ, որ իր վրայից շան հոտ ա գալիս:
Ի դեպ, Caucasian չի նշանակում կովկասցի: Տենց անգլիախոսներն անվանում են բոլոր սպիտակամորթներին: Պո ստարինկե ասած՝ եվրոպոիդներին:
Հա ու մեկ էլ մի հատ լինկ վերջում, որ դու տեսնես, որն ա գիտական հոդվածը, ինչ կառուցվածք ունի: Պատահական եմ բերել: Կապ չունի թեմայի հետ:
'Free choice' in primates altered through brain stimulation
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 01.06.2014, 19:07:
Գալաթեա ջան, ես հարգում եմ քո տեսակետը, քո մոտեցումը, քո հանդուրժողականության չափանիշները։
Հիմա տես ինչա ստացվում, փաստորեն՝
հիմա, թե՞ ուտելիքների տարբերությունիցա, թե՞ մաշկի թխության պատճառով քրտնագեղձերի առատ արտադրությունիցա, թե՞ չգիտեմ ինչ–ինչ գենետիկ տարբերություններիցա՝ վերջին հաշվով պարզվումա, որ ոչ մի տեղ չի մերժվում էդ հոտ գալու փասը, ամեն տեղ մի ինչ–որ պատճառաբանությամբ բացատրությունա տրվում, բայց ոչ մի տեղ չի հերքվում, որ հոտ չի գալիս։
Եթե կա հակառակը պնդող հոդված, որ հոտ չի գալիս, որ էտի միֆա… ես մեծ հաճույքով կծանոթանամ նաև հակառակ կարծիքի փաստարկներին, ու իմ համար պարտադիր չի որ հոդվածը գիտական լինի, բայց թող կուռ տրամաբանական կարծիք լինի, ու չեմ էլ ուզում, որ հոդվածը հիմնված լինի ռասիստական պատճառաբանությամբ՝ (թե իբր ռասիստ են դրա համար էլ սթից
ասում են, որ հոտա գալիս) էտի էմոցիոնալ կարծիքա, էտի չի անցնում։
Ես հավատում եմ քեզ, որ դու հոտ չես առել, բայց միևնույն ժամանակ հավատում եմ նաև շատ շատերին ու նաև ինձ։
Հիմա էս ամեն ինչը մի կողմ։ Հարազատս՝ պատկերացրա շատերիս «ագահությունը» այնքանա մեծացել, որ մենք արդեն անողոքաբար, զանազան հայցերով, կարողանում ենք մարդկանց զրկել իրենց բանկարանից, և դուրս շպրտել տնից։ Դա կարող է լինել բանկին վարկը չվերադարձնելու պատճառով, կարող է լինել դժբախտության և այլ զանազան պատճառներով։
Էդ մարդիկ ընտրություն չունենալու պատճառով հայտնվում են դրսում, և դառնում անտուն թափառականներ։
Դե գիտես, թե ինչ կենսակերպով են ապրում էդ մարդիկ, ու էդ մարդկանց մեծամասնությունը փնթիության մեջ է գոյատևում, մուրալով իրենց հացի փողը։
Գալաթեա ջան, պատկերացրա էդ մարդկ, իմ ու քո նման ուզում են օգտվեն հասարակական տրանսպորտից, ուզում են մեր հետ հերթի մեջ կանգնելով մի բաժակ սուրճ գնեն։
Բնականաբար, իրանք հայտնվում են մեր կողքին, լինում են մեր մեջ, ու իրենց վրայից հոտ է գալիս, եղունգները
խնամված չեն, շորերը կեղտոտ են և այլն և այլն։
Հիմա ինչ էս ասում հարազատս, մենք իրանց մերժենք ու բացահայտ ցույց տանք մեր խորին զզվանքը իրենց նկատմամբ, թե՞ գոնե կարեկցանքով լցվենք այդ խավի նկատմամբ, ու գոնե մեր կողմից չփորձենք ավելի դառնացնենք իրենց՝ առանց այն էլ դառնացած կյանքը, և իրենց ընդունենք, որպես մեզանից մեկը։ Չեմ ասում օգնենք, չեմ ասում շփվենք Գլաթեա ջան՝ այլ պարզապես ասում եմ իրանց ընդունենք, իրենց համարենք մեզանից մեկը, որ գոնե էմոցիոնալ ապտակ չստանան էդ մարդիկ հասարակության կողմից։ Ես մինիմում բան եմ ուզում որ անենք, հասկանում է՞ս ցավդ տանեմ, բայց մենք…
փնթիությունը համարում ենք թերություն և խորշում դրանից, ու պիտակում, կամ ինչ որ տեղ թեք հայացքով հասկանալ ենք տալիս, որ խորին զզվանք ենք ապրում։ Հիմա ստեղ էլ չի լինի դասակարգել, չէ՞, ու ասել՝ այ, էս դեպքում ըմբռնումով եմ մոտենում իր փնթիությանը և հանդուրժում եմ, բայց ուրիշ պարագաներում չեմ հանդուրժում։
Տես, էս դեպքում ինքը ընտրություն չուներ, դարձավ անտուն թափառական իր ողջ «բուրմունքով» մյուս դեպքում, Պողոսը հնարավորություն ունի մաքուր և կոկիկ լինելու, բայց չի անում, սա արդեն գիտակցված ընտրությունա, որը ես նույն պես հարգում եմ, նա էլ՝ ըստ իս, անցնումա իր կյանքի ճանապարհը, և ստանում իր համապատասխան փորձը։
Գալաթեա ջան, տես, էսի իմ տեսակետնա հարազատս, ես այն չեմ պարտադրում քեզ, չեմ ասում որ ես եմ ճիշտ մտածում, իսկ ուրիշ տեսակետ ունեցողը սխալ, ես խորին հարգանքով եմ վերաբերվում ցանկացած մեկի տեսակետին, ու նորից եմ ասում, ես միշտ բաց եմ, շատ հանգիստ կարող եմ փոփոխել իմ ունեցած տեսակետը, եթե տրամաբանական և մարդասիրական մեկ այլ տեսակետ առաջարկվի։
Իսկ ինչ վերաբերվումա քեզ ուղղված անուղղակի վիրավորանքիս, դրա համար ներողություն եմ խնդրում Գալաթեա ջան, իմ մտքով անգամ չի էլ անցել, որ ես քեզ դրանով վիրավորում եմ, ու իմ անգիտակցաբար հասցրած վիրավորանքի համար, գիտակցաբար ներողություն եմ խնդրում։
Ամեն դեպքում, շատ հաճելիա հանգիստ պայմաններում առանց ագրեսիայի քննարկել էս հարցը։
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
erexa (03.06.2014), Sambitbaba (03.06.2014), Գորտուկ (03.06.2014)
Սելավի… 1000 ասինք սևամորթները յուրահատուկ հոտ չունեն… կարելի ա նենց անել որ հենց քո ու իմ վրայից էլ ճիշտ նույն հոտը գա… առանց ռասսան ու գեները փոխելու… քո հոդվածներ, մեջբերած, մի մասը կիսակրոնառասիստական են մեկի մեջ էլ չկա հիշատակում որ էթնիկ կամ ռասսայական հոտ գոյություն ունի…
չես հասկու՞մ…
Սելավի (03.06.2014)
Ok Մեֆ ջան, հասկացա, հարգեցի, ընդունեցի ասածդ եղբայր։ Բայց թույլ տուր նաև հավատամ այ էս գրածին։
Different races have varying concentrations of apocrine in their body. The Japanese and Korean people have amongst the lowest concentration of apocrine glands, and it for this reason why people which belong to that race have a muskier body odour (scent). The amount of apocrines prevalent in a given race will determine what type of scent they will produce. Caucasians and Africans have higher concentrations of apocrine glands, and hence will have a "heavier" scent.
Քո նման մի խելացի մարդ էլ, սենց տեսակետա արտահայտել, թույլ տուր ես
ինքնուրույն որոշեմ, թե ում տեսակետնա ավելի փաստարկված։ Լավ։
Հո չե՞ս նեղանում։
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
օքեյ Սելավի ջան… քո խաթեր դրել ման եմ եկել ինտերնետով մեկ… բացի յահուից ու աիյլայն-ից էդ տեքստը չի բացել ու ոչ մի ուրիշ ուսումնասիրություն չի հաստատում էդ վարկածը… խոսվում ա շատ ու քիչ քրտնելու մասին, բայց տարբեր տեսակի քրտինք որը հատուկ ա ռասսային, չի նշվում…
ավելին, ստեղ ասում ա "The amount of apocrines prevalent in a given race will determine what type of scent they will produce."… քանակ և տեսակ… սրանք տարբեր բաներ են… սևամորթներին ի՞նչ տեսակի ա արտադրում… հոտը տարբեր լինելու համար պտի բաղադրությունը տարբեր լինի… էս ինֆորմցիան պետք ա տրվի… քանի՞ տեսակ կա որ յուրահատուկ ա մենակ էդ ռասսային… այ սրա համար ա որ ես կասկածի տակ եմ դնում…
էս էլ ասեմ ու վերջ…
իհարկե կարաս դու որոշես, ընտրես… լավ ա հնչում շատ…
բայց…
մենք գործ ունենք ոչ թե ազատ ընտրության հետ այլ գիտության… գիտության մեջ դեմոկրատիան չի աշխատում, ձայների մեծամասնությամբ կամ ընտրությամբ չի որոշվում, այսինքն… եթե ես ասում եմ 2+2=4 և ասում եմ 2+2=5 դու չես կարող ընտրել որն ա քեզ հարմար… այսինքն կարող ես ընտրել 5-ի տարբերակը, բայց դա կլինի սխալ…
ուրիշ խոսքով ասած… եթե դու ունես 2 խնձոր և ես քեզ տամ ևս 2 խնձոր ապա դու չես ունենա 5 խնձոր ինչքան էլ որ հավատացած լինես որ 5 ունես… կլինի 4… այդուհանդերձ դու կարող ես պնդել ու հավատալ որ ունես 5 խնձոր, այնուամենայնիվ 5-ից 4-ը կլինի իրական՝ ակտուալ խնձոր, իսկ մեկը՝ հինգերորդը կլինի երևակայական խնձոր (imamginary)…
Մեֆ ջան, նայի, էսի իմ կարծիքով գիտական հոդվածա, որովհետև շատ մանրամասը տարբեր տեսանկյուններից բացատրումա, թե ինչը կարա հոտ գալու պատճառ հանդիսանա։
Genetics
Human biology and genetics do play a role in how a person smells...
http://bodymint.com/body-odor-what-a...y-odor-causes/
Տես Մեֆ ջան, ես պատրաստ եմ անգամ էս փաստերը կասկածի տակ դնելու, եթե գոնե՝ թեկուզ մի տխուր, խզբզած հոդված դնեք ստեղ, որ կասի ըտենց բան չկա, ես հնարավորա անգամ կասկածեմ իմ հոտառությանը ու հավատամ էդ հոդվածին, ու կարծիքս փոխեմ, հլը մի հատ էլ ներողություն խնդրեմ բոլորից, որ չիմանալով էսքան պնդել եմ։ Մեֆ ջան, ընենց չի, որ ես կապռիզի ընգած ուզում եմ որ հոտ գա, կամ՝ որ ես ճիշտ դուրս գամ։ Ստեղ իմ ճիշտ լինելը, վերջի բաննա, որ ես կուզենաի լիներ։ Ես, էս իմ տեքստերով ավելի կարևոր բանի վրա եմ կենտրոնացել, հոտը պարզապես դարձավ պատճառ, որ ես ստիպված էսքան ֆքսվեցի էս հոդվածներ ու հղումներ դնելու վրա։
Մեֆ ջան, դու էլ ազատ եղի ցավդ տանեմ, ես հո քո թշնամին չեմ, որ ամեն գնով ուզում եմ քեզ սխալ հանեմ կամ դրա նման մի բան, շատ էլ որ սկզբից մի քիչ էմոցիոնալ էղավ մեր խոսակցությունը, էտի թող անցիալում, մենք կարանք լավ բարեկամներ մնանք։
Ուզում էս, մի հատ էլ ներողություն ասեմ, Մեֆ ջան։
Բայց եթե իրոք նկատում էս, որ տարբեր աղբյուրներում պնդումներ կան էդ հոտի վերաբերյալ, որոնք կապված չեն զանազան հիվանդությունների հետ՝ ընդունի որ կա Մեֆ ջան՝ կամ էլ մի ընդունի, ես մեկա, էլի հարգելու եմ քո կարծիքը, բայց արի թարգենք էս հոտ կա՞, թե չկա բանավեճը, ու կենտրոնանանք ավելի կարևոր բաների վրա։
Լա՞վ։
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Սելավի ջան, հասկանում եմ ասածդ, բայց արդեն գիտականորեն ապացուցված ա որ անգամ ռասսան էնքան մաքուր չի ես նույնիսկ կասեի շատ բազմազան ա… օրինակ ԱՄՆ-ի սևամորթ բնակչությունը միանշանակ սևամորթի գեներ չունի ու իրանց ռասսայական կառուցվածքը շատ բազմազան ա… նյունը եվրոպայինը… ավելին գիտական հետազոտությունները ցույց են տալիս որ անգամ մինչև հնդկաստան, պակիստան չինաստան ընդհանուր գեներ ունեն աֆրիկացիների եվրոպացիների ու մնացած ազգերի ու ռասսաների հետ… հարավային ամերիկան իսպանացիների պորտուգալալցիների ացտեկների մայաների իտալացիների սևամորթների մի հսկա խառնուրդ ա եթե չասենք որ դրանից առաջ էլ են եղել մեկը մյուսից առաջանալու խառնվելու շատ տարածված պրոցես… դրան գումարած ապրելակերպը կուլտուրան և ուտելիքը որը շատ ավելի մեծ դեր ա խաղում քան ռասսայական ֆակտորը…
էս ֆոնի վրա պետք ա գտնվի բացարձակ մաքուր ռասսա որ հնարավոր լինի հետևել նրա բիոլոգիային ու միանշանակ որոշել նրա մարմնի հոտը որը կվերագրվի մի ամբողջ խմբի…
սա պրակտիկորեն անհնար ա… անհնար ա հոտով որոշել մարդու ռասսան, մանավանդ որ պտի ապացուցվի տարբեր ազգերի ու ռասսաների յուրահատուկ կենսաբանակ նյութի արտադրությունը առանց արտաքին գործոննեմրի… տենց նյութ ոչ մի տեղ չի նշվում…
ինչևէ… իհարկե դու ոչ ռակսիստ ես ոչ էլ հոմոֆոբ… շատ սրտիդ մոտ ու լուրջ մի ընդունի… բանավեճ ա երբեմն տաք երբեմն անհավես…
Իմ ամենամեծ թերությունը հավանաբար ծուլությունն է:Հեչ կամքի ուժ չունեմ ու չեմ էլ աշխատում էդ ուղղությամբ: Եթե հստակ, 100 տոկոսով իմանայի, որ ինչ-որ աշխատանքային պատվեր եմ ստանալու, կամ եթե ստացած լինեի, կարծում եմ ամենայն լրջությամբ կմոտենամ գործին: Բայց երբ որևէ գործ ինքնուրույն փորձեմ անել՝ իմ համար, որ ձեռքս բացվի, կամ որ լրացուցիչ բաներ սովորեմ, շատ կարճ ա տևելու աշխատանքային ոգևորվածությունը: Քանի դեռ վստահ չեմ, որ կատարածս գործը կընդունվի, կամ դրա շնորհիվ աշխատանք կգտնեմ, չեմ կարողանում գործել: Չգիտեմ, որքանով ա դա կապված անինքնավստահության հետ, բայց մի կողմից էլ թվում ա, թե ինձ այսպես դուր ա գալիս՝ չեմ ուզում աշխատել մինչև աշխատանք չլինի, չնայած ինքնիրեն ոչինչ չի լինում: Չեմ կարողանում ինձ ստիպել:
Այ էսպիսի թուլամորթ վիճակներ:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Սելավի ջան, ես կարծում էի, որ երբ ընտրությամբ փնթին մգացրել էի ու փակագծում էլ ավելացրել էի՝ կարող են մաքուր լինել, բայց մաքուր չեն, ես դրանով պարզ հասկացրել էի, որ չեմ խոսում տուն կորցրած դժբախտների մասին, որ հնարավորություն չունեն լինել մաքուր ու կոկիկ... Հուսով եմ հավատում ես, որ մեջս էնքան խիղճ ու գիտակցություն կա, որ չզզվեմ էդ մարդկանց դժբախտությունից:
Բայց այ էն մյուս ասածդ, որ փնթիությունն ու կեղտոտությունը կարա լինի ընտրություն, որ պետք ա հարգել, ներիր բայց ես չեմ կարող...դու հարգի, բան չունեմ ասելու:
Ես չեմ համարում, որ տուն, լոգարան, տաք ջուր ու օճառ ունեցող փնթին պետք ա ստանա հանդուրժողականության նույն չափաբաժինն ինչ դրանք չունեցողը: Ու որ ասում ես՝ յուրահատուկ կյանքի փորձ ա ու իմաստնության պաշար թե տենց մի բան ա կեղտոտ ֆռֆռալը, լավ էլի Սելավի ջան: Էլ ուրիշ ձև չկա՞ կյանքի փորձ հավաքելու: Ախր ուղղակի ասում ես առանց խորանալու:
Պատկերացրու մի երեկույթի ես գնացել, որի առաջին հատվածը սեղանի շուրջ ա անցնում ու անմիջապես կողքիդ նստած ա տենց ընտրություն արած ու փորձ հավաքող մեկը, որից բուրում ա, իսկ դու մաքուր ու սիրուն նստած սնկով ապուր ես ուտում: Չես դիմանա ախր ու դա նորմալ ա: Որովհետև սեփական փորձառություն կուտակելը չպետք ա ուրիշներին տհաճություն պատճառելու հաշվին լինի...էդ մարդն անմարդաբնակ կղզում չի ապրում, որ ինչ ուզի անի, մարդ կա կողքը: Ու եթե ինքը ժամանակի ընթացքում իր վրայից եկող հոտը դադարում ա զգալ, կողքին գտնվողները զգալու են:
Հիմա ինձ ասա, ինչի՞ նա պետք ա իմ հաշվին ինքահաստատվի:
Ինչ վերաբերում ա մյուս թեմային, էլ չեմ ուզում անդրադառնալ դրան: Ոչ ես եմ քեզ հետ համոզելու, որ ռասան տիպիկ հոտ չունի(իրենց սննդակարգից զատ), ոչ էլ դու ինձ՝ որ ունի:
Ուղղակի եթե չալարես, մի անգամ էլ Մեֆի գրածը կարդա նրա մասին, որ մաքուր ռասա այլևս վաղուց գոյություն չունի, որ մի հատ էլ հոտ կամ համ վերագրես իրենց:
Mephistopheles (03.06.2014), Ուլուանա (03.06.2014), Տրիբուն (03.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ