Ես ոտից գլուխ թերություն եմ ինձնից ներկայացնում `
Էգոիստ եմ
Լիքը կախվածություններ ունեմ
Ամեն ինչի մեջ խորանում եմ
Ամեն ինչը կրկնակի կամ քառակի ծանրությամբ եմ ընդունում
Ծայրահեղական եմ, միջինի տեղը չգիտեմ
Տարիքիս համեմատ շատ այլասերված երեխա եմ
Մարդկանց չեմ սիրում
Ու մեկ մեկ ինձ թվում ա ես անմահ եմ
Ոչմիբանից բավարարվել չունեմ
Հազար երես ունեմ` մեկը մյուսից տարբեր
Միաժամանակ մի քանի կյանքով եմ ապրում
Շատ կեղտոտ մտքեր ունեմ
Աստվածաշնչի բոլոր մեղքերը գործել եմ, եթե մի քանիսն էլ չեմ գործել, հաստատ մտածել եմ էդ ուղղությամբ
Շատ քչերին եմ սիրում, ամենաշատն ինձ
Շուտ շուտ եմ սիրահարվում` կապ չունի սեռ, տարիք, մարդ, անշունչ առարկա
Ամեն ինչի շեղված ու ոչ նորմալ տարբերակն եմ ընտրում
Մինչև տաս տարեկան երեխեքին տանել չեմ կարողանում

Մարդկանց հետ յոլա չեմ գնում, մարդկանց ընտելացված չեմ, մարդկանցից վախենում եմ, մարդկանցցց....

Ամենամեծ թերությունս` ես էլ եմ մարդ

Էջանիշներ