Ես կիսում եմ Guest–ի կարծիքը։ Ամեն մարդ իր ունեցած փիլիսոփայական կողմնորոշումներից՝ աշխարհընկալումից և իր ունեցած ենթամշակույթից՝ (կրոնական կամ հոգևոր) գաղափարներից ելնելովա մի ինչ որ բան թերություն կամ առավելություն համարում։
Մի ինչ որ հասարակությունում կարող են թերություն համարվել այն՝ որ համապատասխան ներողամտություն չունեն, իսկ մեկ ուրիշում, թերություն կարող են համարել այն՝ որ համապատասխան անհանդուրժողականություն չեն կարողանում դրսևորել։
Այս ամենը տվյալ մարդու ունեցած աշխարհընկալումից է գալիս, թե ինչը թերություն պիտակի, ինչը՝ առավելություն։
Ես չեմ համարում, որ մարդիկ թերություններ կամ առավելություններ ունեն, բոլոր բնավորության գծերն էլ մարդկային են, ու ամեն մեկն իր տեսակի մեջ է յուրահատուկ ու գեղեցիկ։
Էջանիշներ