մի քանի ստանդարտ բան կան, բայց աշխատում եմ դրանց վրա. ալարկոտություն, քնկոտություն, եսակենտրոնություն, անտարբերություն
Մարդիկ թերություններ չունեն: Բոլորս անթերի էնք:
Ունենք բնավորության գծեր, որոնց հաստատ հավանողներ կան այս մեծ աշխարհում:
Ես կիսում եմ Guest–ի կարծիքը։ Ամեն մարդ իր ունեցած փիլիսոփայական կողմնորոշումներից՝ աշխարհընկալումից և իր ունեցած ենթամշակույթից՝ (կրոնական կամ հոգևոր) գաղափարներից ելնելովա մի ինչ որ բան թերություն կամ առավելություն համարում։
Մի ինչ որ հասարակությունում կարող են թերություն համարվել այն՝ որ համապատասխան ներողամտություն չունեն, իսկ մեկ ուրիշում, թերություն կարող են համարել այն՝ որ համապատասխան անհանդուրժողականություն չեն կարողանում դրսևորել։
Այս ամենը տվյալ մարդու ունեցած աշխարհընկալումից է գալիս, թե ինչը թերություն պիտակի, ինչը՝ առավելություն։
Ես չեմ համարում, որ մարդիկ թերություններ կամ առավելություններ ունեն, բոլոր բնավորության գծերն էլ մարդկային են, ու ամեն մեկն իր տեսակի մեջ է յուրահատուկ ու գեղեցիկ։
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
CactuSoul (29.05.2014), Guest (29.05.2014), Sambitbaba (29.05.2014), Աթեիստ (29.05.2014), Նիկեա (29.05.2014)
Համաձայն եմ, որ որոշ հատկանիշների մասին կարելի է էդպես ասել, բայց ո՞նց կարելի է դա էդպես ընդհանրացնել ու վերագրել բոլոր հատկանիշներին։ Կարծում եմ՝ որոշ հատկանիշներ ոչ մի դեպքում ու ոչ մի միջավայրում էլ չեն կարող առավելություն համարվել, համենայնդեպս, եթե խոսքը քաղաքակիրթ աշխարհի մասին է։ Օրինակ՝ եթե մարդը չար է, խարդախ է, դաժան է, դրանք ո՞ր դեպքում են առավելություն, շատ հետաքրքիր կլիներ իմանալ։ Փորձում եմ պատկերացնել, թե չար լինելն ում կարող է դուր գալ, ու, ճիշտն ասած, չի ստացվում... Կամ, ասենք, փնթի լինելը։ Օրինակ, ինչ–որ մեկը գարշահոտի սիրահար է, ու իրեն դուր է գալիս փնթիությունից գարշահոտող մարդը, հա՞։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ոլուանա ջան, ես չեմ ասում, որ, ինչ որ մի բանը առավելություն է։ Ես ասում եմ, որ ամեն բանն էլ մարդկային է, իսկ մնացածը՝ թերությունը կամ առավելությունը մարդիկ են պիտակում, ըստ իրենց ունեցած գաղափարախոսության։ Էդ նույն քո նշած չարը, փնթին ու էլի նմանատիպ բաները, կրկին հարաբերական են։
Օրինակ՝ մեր շատերի համար մաքրասիրությունը իր չափանիշն ունի, ու մենք գիտենք, թե մաքրասիրություն ասելով մենք ինչ որակ ենք հասկանում,
բայց մեկ ուրիշը, ընդհանրապես գաղափար չունի մեր մաքրասիրության որակի ստանդարտից, ու ըստ իրեն՝ ինքնել է մաքրասեր, բայց իր հասկացած մաքրասիրության որակի չափանիշներում։ Ու երբ մենք ուզենում ենք գնահատել իր մաքրասիրության աստիճանը, համեմատություն ենք տանում մեր ունեցած մաքրասիրության չափանիշների հետ և իրեն համարում ենք փնթի։ Էդ նույն մարդն էլ ուրիշին է իր համեմատ փնթի համարում։
Էս փնթին, չարը, խարդախը, ըստ քո աշխարհընկալմամբ են այդպիսին, որովհետև դու ուզում էս չափանիշներ դնել և բոլորը համապատասխանեն քո՝ կամ հասարակության կողմից որոշված չափանիշներին։ Իմ աշխարհընկալմամբ, իրենք ոչ փնթի են, ոչ էլ չար, իրենք այնպիսին են, ինչպիսին որ են, ու ես իրենց ընդունում եմ այնպիսին ինչպիսին իրենք կան։
Սա իմ անձնական կարծիքն է, և ես չեմ համարում այն ճիշտ ու վերջնական, կամ ուզում այն պարտադրել նաև քեզ։ Պարզապես հիմա այսպես եմ մտածում։
Մի գուցե կգա ժամանակ ու մեկ այլ կերպ կմտածեմ։
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
ivy (29.05.2014), Sambitbaba (29.05.2014), Նիկեա (29.05.2014), Ուլուանա (29.05.2014)
Չար մարդ էլ չկա: Ոչ մի մարդ չի անում "չարություն" հենց այնպես: Եթե անում ա, ապա կարծում ա, որ ճիշտ ա անում: Գոնը այդ պահին այդպես հաստատ կարծում ա: Դաժան.. Օրինակ Հիտլերը մաքրում էր աշխարհը եվրեյներից, լավություն էր անում չէ՞Խարդախ մարդիկ կարող էն կարծել, որ բեսամթ շուստրություն էն անում խոսքի... և այլն և այլն:
Մի խոսքով պետք ա մտածել ու լավ ձևակերպել թե թերությունը ինչ ա: Ամեն մեկս մեր համար: Որ ձևակերպենք ու նաև հասկանանք ինչի համար ենք ուզում այդ թերությունները նկարել, գուցե և դրա իմաստը կորի ու ավելի երջանիկ դառնանք![]()
Սելավի, ես չեմ էլ ժխտել, որ բոլոր հատկանիշներն էլ մարդկային են։ Համաձայն եմ նաև, որ ամեն ինչ հարաբերական է։ Բայց, օրինակ, չեմ հասկանում, թե ինչու պիտի մարդու մեջ թերություններ տեսնելը խանգարի, որ ես ընդունեմ նրան էնպիսին, ինչպիսին կա։ Էլի կարող եմ ընդունել էնպիսին, ինչպիսին կա՝ միաժամանակ գիտակցելով, որ նա ունի էսինչ ու էնինչ թերությունները, ինչպես և բոլորը։ Ու, ի վերջո, եթե չընդունենք թերությունները, չենք էլ փորձի դրանցից ազատվել։ Չգիտեմ՝ դու ոնց ես մտածում էդ հարցի հետ կապված, բայց ես ինքս ուզում եմ իմանալ իմ թերությունները, որպեսզի նաև փորձեմ դրանցից ազատվել։ Ու ինձ թվում է՝ բոլորի համար էլ շատ լավ կլինի, եթե բոլորը փորձեն էդպես անել։ Ինչքան հասկացա, դու առաջարկում ես խուսափել որևէ գնահատականից։ Հա, հասկանալի է, որ ցանկացած գնահատական էլ ինչ–որ առումով պիտակ է ու կարող է սուբյեկտիվ, դոգմատիկ և այլն լինել, բայց մյուս կողմից էլ առանց դրա դժվար է պատկերացնել կատարելագործումը։ Եթե չկա թերության գիտակցումը, ո՞նց է հնարավոր դրանից ազատվելը։ Հուսով եմ՝ չես ասի, թե պետք չի ազատվել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սելավի (29.05.2014)
Հայկ, առնվազն ինձ համար թերության ձևակերպումը շատ հստակ ա. հատկանիշ, որը վնասում ա որևէ մեկին՝ անկախ նրանից՝ էդ մեկը հատկանիշը կրողն ա, թե մեկ ուրիշը։ Էականը վնասելու փաստն ա։ Իսկ եթե վնասում ա, աչքերը փակելն ու համարելը, որ ամեն ինչ հիասքանչ ա ու անթերի, իմաստ չունի, կարծում եմ։ Ինձ թվում ա՝ ոչ ոք էլ չի դնում, հատուկ թերություններ փնտրում, որ ֆիքսի, դրանից կայֆ ստանա (գուցե կան բացառություններ, բայց ընդհանուր առմամբ տենց չի), թերությունները սովորաբար նկատում ենք էն ժամանակ, երբ էս կամ էն չափով տուժում ենք դրանցից։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Mephistopheles (29.05.2014), Շինարար (29.05.2014)
Հազարից մեկ մի թեմա տեսա, որտեղ ուզեցի գրել(դե ես հիմնականում կարդում եմ, ով ինձ ճանաչում է՝ գիտի), Շին, ապրես թեմայի համար:
Շատ թերություններ ունեմ, բայց գրեմ նրանց մասին, որոնք ամենից շատ են խանգարում ինձ ու իմ շրջապատի մարդկանց: Միշտ մտածում էի, որ ես խանդոտ չեմ, վերջերս պարզեցի՝ խանդոտ եմ, ավելին... սեփականատիրոջ խանդ է իմը, բայց ցույց չեմ տալիս, ամեն գնով թաքցնում եմ իմ մեջ, ինձ շատ է խանգարում, բայց չգիտեմ ոնց ազատվեմ դրանից: Ահավոր նյարդային եմ դառնում, երբ ինչ-որ մի բան անելիս ինձ ուղղություն են ցույց տալիս կամ առավել ևս դիտողություն են անում, այստեղից հետևում է, որ երևի եսակենտրոն եմ: Մի բան էլ կա՝ կծան եմ (խոսքով իհարկե): Մեկ-մեկ շատ խայթող բաներ կասեմ, հետո փոշմանում եմ, բայց արդեն ասել եմ, ինչ արած... Որ մտածեմ էլի շատ բան կգրեմ...
![]()
Եթե այդպես վերցնես, բոլորս ոտից գլուխ թերություն ենք: Ոնց էլ լինի ինչ-որ մեկին, կամ ինչ-որ բանին կվնասի մեր ցանկացած պահելաձև/արարք-ը:
Էտ էլ արդեն բարդ չափանման միվար ա` որը համարել էական, որը ոչ: Վնաս/օգուտ-ն էլ ա հարաբերական… մի խոսքով:
Իմ համար թերությունը այն ա ինչ մարդ նկատում ա ու "ցանկանում" ա ինչ-ինչ պատճառով փոխել իր պահելաոճի կամ ապրելակերպի մեջ: «Ցանկանալ»-ն էլ չակերտիկների մեջ ա, քանի որ եթե իրոք ցանկանա ինքն իրան կփոխվի:
Լավ, ամեն դեպքում կմտածեմ ու իմ "թերություններ"-ն էլ կգրեմ:
Ոլուանա ջան, ես հարգում եմ քո հնչեցրած կարծիքը այս հարցի վերաբերյալ և ընդունում եմ, որ կարող է նաև էդպիսի կարծիք լինել, ինչպիսին քոնն է, և ես չեմ ուզում հակառակվեմ, այն փոփոխելու նպատակով, հակառակ դեպքում կստացվի, որ ես իմ կարծիքը համարում եմ գերակա և ուզում եմ որ դու ընդունես իմ կարծիքը։
Ես պարզապես այս հարցի վերաբերյալ շարադրեցի մեկ այլ մոտեցում, որը իմ կարծիքն է, և որն էլ որոշակի տարբերվում է քո մոտեցումից, ու ամենևին չեմ պնդում, որ քոնը սխալ է, իսկ իմը ճիշտ։
Երևի մարդկանց մեջ թերություն կամ առավելություն չնկատելն էլ, իմ աշխարհընկալումից է գալիս, կամ ինչպես ասում են, դա էլ իմ թերությունն է։ ։)
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
ուլուանան բացարձակ ճշմարտություն ա ասում ու սա տեսանկյունի հարց չի... կարծիքը ստեղ չի աշխատում... խաբելը որ տեսանկյունից էլ որ նայես սխալ ա, եթե մարդն ունի խաբելու հատկություն... գողությունը նույնը.... անխղճությունը նույնը... եթե կան մարդիկ ովքեր էս հատկություններին նայում են մեկ այլ տեսանկնունից ու դրանք դառնում են լավը, ապա էդ մարդիկ վատ մարդիկ են, կամ էլ չեն գիտակցում ինչ են խոսում...
գիտեմ, հիտլերը կամ թալեաթը որոշ մարդկանց համար ընդունելի ա, բայց էդ մարդիկ նորմալ մարդիկ չեն...
նենց որ, սելավի ջան քե ասած ՛ես ընդունում եմ քե կարծիքի գոյությունը՛ ոչինչ չասող արտահայտություն ա էս դեպքում... այ ես, չեմ ընդունում քո կարծիքի գոյության իրավունքը... էս դեպքում...
Պահի տակ մտածում ես՝ ի՜նչ լավ կլիներ, որ գողություն չլիներ… ի՜նչ լավ կլիներ, որ բոլորը միայն ճիշտը ասեն… և թող մի հրաշքով անհետանան այդ բոլոր մարդիկ ու մնացածներովս երջանիկ մի դրախտում ապրեինք: Մտածում ես՝ այ եթե ես մի հնար ունենայի զտելու մարդկանց… կանգնեցնեմ ժամանակը ու հատ-հատ հարցազրույց անցկացնեմ ամեն մեկի հետ, հատի՜կ… հատի՜կ... մի խոսքով, դուք չգիտեմ ոնց, բայց այդ մտքերը պատբերաբար ժամանում են ինձ ու ես աշխատում եմ արագորեն վերացնել իրենց: Բայց եթե այդ միքտը "սիրուն ու երջանիկ" կյանքի մասին գա այն մարդուն ով ինչ-ինչ հնարավորությունների տեր ա ապա չես կաչա ասես 1.5 միլիոն, թե 1.5 միլիարդ:
Մարդը ինքնազարգացող էակ ա ու առանց փոփոխության գոյություն չունի => գոյություն չունի իր "թերությունների" վրա չաշխատող մարդ => չկա վատ մարդ:
Ոչ մեկ չի ասի, գիտեք, իմ թերությունը էն ա, որ ես գողություն եմ անում, կամ իմ թերությունը էն ա, որ ես անխիղճ եմ, կամ իմ թերությունը էն ա, որ ես սիրում եմ սպանել, կամ իմ թերությունը էն ա, որ ես դաժան եմ...
Մի ծայրահեղացրեք… ինչպես Բուլգակովի "мастер и маргарита"-ի մեջի էն խեղճ բռնակալվածն էր Պոնտիեպիլատին ասում, որ բոլոր մարդիկ բարի են, այնպես էլ ես եմ բացարձակ նույնը կրկնում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ