Լավ, ես էլ իմ թերություններից գրեմ։ մեկ էլ տեսար՝ գրեցի ու փորձեցի շտկման ուղիներ փնտրել։
Գործը կիսատ թողնել։ Դա սարսափելի բան ա, լուրջ եմ ասում։ Տեսնես մի բան կա՞, որ ես մինչև վերջ արել եմ։ Նույնիսկ գիրք կարդալիս, կարող ա վերջում 2 էջ տենց էլ չկարդամ։ Օրինակ միլիոնավոր ֆիլմեր կան, որ կիսատ եմ նայել։ Լիքը բաներ կան, որ ուզում եմ անեմ, սկսում եմ ու կիսատ թողնում։ Ասենք ֆիններեն սովորել, չգիտեմ, շրթհարմոն նվագել, հաշվապահություն, նկարել․․․․լավ, ուր եմ հեռու գնում,նույնիսկ էն ինչ "գիտեմ", որ խորանում եմ հեչ էլ լրիվ չի, կիսատ-պռատ։ Դասերի մասին չեմ խոսում անգամ։
Պահի տակ ոգևորվում եմ, էն մոտիվացիա ասածը գալիս ա՝ իր հետ բերելով մուսաներին բան-ման, հետո աստիճանաբար սաղ խամրում ա, կորչում ա, դառնում ա անիմաստ։ Չեմ կարողանում մի բան գտնեմ ինչ սիրում եմ ու կպած անեմ, անեմ, անեմ։ Մշտական փնտրտուքի մեջ եմ։
Երկրորդ ամենամեծ թերությունս կախվածությունն է։ Տարբեր բաներից։ Մի ախվածությունից դուրս եմ գալիս, մյուսի մեջ մտնում։
Լավ, էսքանը, թե չէ կդեպրեսվեմ արդեն

Էջանիշներ