Շին, էս թեմայում մենակ ամեն մեկը պիտի իր թերությունները նշի ու վե՞րջ, թե՞ քննարկել էլ կարելի ա։ Ուղղակի ահագին հետաքրքիր բաներ կան քննարկելու էս թեմայով, բայց ասեցի՝ մի հատ ճշտեմ, նոր։ Օրինակ՝ թերությունները գիտակցելու, խոստովանելու դժվարության ու էլի լիքը բաների մասին կարելի ա խոսել ոչ միայն հենց մեզ հետ կապված, այլև ընդհանուր։
Ես վերջերս տարբեր առիթներով էնքան շատ եմ խոսել իմ թերություններից, որ հիմա արդեն ամաչում եմ նորից դրանց անդրադառնալուց։ Բայց հեսա ինձ մի քիչ հոգեպես պատրաստեմ, կգամ ինքնախարազանվելու։
Էջանիշներ