User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 104 հատից

Թեմա: Իմ ամենամեծ թերությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմ ամենամեծ թերությունը

    Մոտավորապես անոնիմ ալկոհոլիկների խմբակի նման թեմա է: Պետք ա ասենք, բարև ձեզ, ես էսինչն եմ ու իմ ամենամեծ թերությունն է, ու իրոք նշենք թերություն:

    Սկսեմ ինձնից: Քանի որ ես բավականին ինքնագոհ մարդ եմ, ինձ համար ահագին դժվար է սեփական թերություններս նկատելը, բայց ոնց որ արդեն մեկը նշեցի:


    Ինձ թվում ա՝ ես ահագին շատ եմ սևեռված սեփական եսի վրա: Դա զգում եմ հատկապես երբ ինչ-որ բան եմ պատմում: Ենթադրենք ես ինչ-որ բանի շատ փոքր կողմնակի մասնակցություն եմ ունեցել: Երբ պատմում եմ, ինձ թվում ա՝ բնականաբար, իմ մասով եմ պատմում, բայց զրուցակիցներիս մոտ տպավորություն ա ստեղծվում, որ իմ մասնակցությունը էդ ինչ-որ բանում ամենակարևորն ա եղել: Բնականաբար պատճառը իմ պատմելու ձևն ա, միևնույն ժամանակ ամենայն ազնվությամբ ես ցանկություն չեմ ունենում վերմակն ինձ վրա քաշելու, ուղղակի երևի, ինչպես ասացի, շատ եմ կենտրոնացած իմ եսի վրա կամ տենց ինչ-որ բան: Սա իմ միակ թերությունն ա, որն աշխատում եմ հաղթահարել:

    Մնացած առումով ինքնս ինձնից գոհ եմ: Մի թերություն ունեմ, որը չեմ էլ պատրաստվում փոխել: Շատ հեշտ եմ կտրվում մտերիմ մարդկանցից: Ասենք՝ ինչ-ինչ հանգամանքների ընթացքում ինչ-որ մարդկանց հետ ընկերացա, էդ ընթացքում վստահ եմ շատ լավ ընկեր եմ լինում իրենց համար, բայց հենց հանգամանքները փոխվեցին, հայտնվեցինք էնպիսի իրադրության մեջ, որ մեր հաճախակի հանդիպումները և այլն էլ ինքնաբերաբար չեն ստացվում, մտքովս էլ չի անցնի՝ զանգել,ինքս փորձել հանդիպել, հրավիրել կամ այցելել: Հեչ վեջս էլ չի լինում: Բայց տասը տարի էլ անցնի, նենց չի, որ էդ մարդկանց իմ սրտից, ինձ համար կարևոր մարդկանց ցանկից հանում եմ, եթե էլի նենց իրավիճակ ստեղծվի, որ նորից սկսենք շատ շփվել, կոնկրետ ինձ համար էդ տասը տարիները ոնց որ անցած էլ չլինեն, ամեն ինչ նույնն ա, բայց մարդիկ նեղանում են հաճախ: Դե ինչ արած:

    Հետո նախաձեռնող չեմ: Կարող եմ աշխատանքային թիմում ամենաաչքի ընկնողը լինել, ամենահետաքրքիր ձևով տանել աշխատանքը, ամենալավ արդյունքը ստանալ, բայց ինքս երբեք ոչինչ չեմ նախաձեռնի:

    Մեկ էլ, էս մեկը իրականում թերություն չի, համարյա ալկոհոլ չեմ օգտագործում, հազարից մեկ գարեջուր: Հարբելուց վախում եմ, ու բավականին օբյեկտիվ պատճառներ ունեմ դրա համար:

    Էլ ի՞նչ ասեմ: Գիտակցում եմ, որ իրականում շատ ավելի շատ թերություններ կարող եմ ունենալ, բայց ես էս երկուսն եմ նկատել:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 28.05.2014, 01:24:

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (29.05.2014), Arpine (01.06.2014), CactuSoul (29.05.2014), enna (28.05.2014), Lusina (28.05.2014), Nihil (28.05.2014), Smokie (03.06.2014), Աթեիստ (28.05.2014), Արևհատիկ (28.05.2014), Լեո (28.05.2014), Կաթիլ (29.05.2014), մարդագայլուկ (28.05.2014), Մինա (29.05.2014), Յոհաննես (28.05.2014), Նաիրուհի (29.05.2014), Նարե91 (28.05.2014), Նիկեա (28.05.2014), Ուլուանա (28.05.2014), Վոլտերա (30.05.2014), Տրիբուն (28.05.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է մարտի 1-ի դեպքերի ամենամեծ պատասխանատուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1768
    Վերջինը: 11.09.2020, 22:47
  2. Ամենամեծ ՕԳԳ ունեցող ֆուտբոլիստը (2010/2011):
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 17.04.2011, 02:20
  3. Ո՞ր ֆուտբոլիստը ունի ամենամեծ ՕԳԳ
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.04.2011, 17:50
  4. Գրառումներ: 27
    Վերջինը: 25.11.2007, 22:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •