Կարծում եմ՝ մարդն ընդհանուր առմամբ հակված չի իր իսկական թերությունները խոստովանելու երկու հիմնական պատճառով.
1. վախենում է իր թերություններով հիասթափեցնել դիմացինին։
2. վախենում է, որ դիմացինը կարող է իր դրանք իր դեմ օգտագործել։
Համաձայնեք, որ երկուսն էլ բավական հիմնավոր պատճառներ են, ու չխոստովանելը միանգամայն հասկանալի ինքնապաշտպանական մղումներով է պայմանավորված։ Մարդը միշտ հույս է ունենում, որ իր թերությունները կկարողանա թաքցնել, որ դրանք չեն նկատվի դիմացինի կողմից, ու վերևում նշածս մտավախությունները չեն իրականանա։ Ուրիշ բան, որ որոշ թերություններ թաքցնել հնարավոր չի. ինչպես ասում են, ասեղը պարկում չես թաքցնի։
Թաքցնել կոչվածն էլ իր հերթին շատ հարաբերական է. օրինակ՝ ո՞նց ենք որոշում՝ մարդը թաքցնում է իր թերությունները, թե ուղղակի փորձում է հաղթահարել դրանք, ազատվել դրանցից։ Ես, օրինակ, երբ վերին աստիճանի հավասարակշռված ու զուսպ պահվածք եմ դրսևորում, իմ խորին համոզմամբ, ոչ թե էդ պահերին ձևանում եմ էդպիսին, այլ փորձում եմ, ջանում եմ էդպիսին լինել, ու շատ դեպքերում հաջողվում է։ Բայց, օրինակ, իմ անզուսպ պահվածքը տեսած մարդը կարող է համարել, որ էն ժամանակ, երբ ես զուսպ ու հավասարակշռված եմ, ուղղակի ձևացնում եմ, թե էդպիսին եմ։
Էջանիշներ