Իսկ եթե՞
1) Ֆերմիի պարադոքսը ենթադրում ա, որ օրգանիկ կյանքի ձևավորումը տիեզերքի «էվոլուցիայի» գրեթե բոլոր էտապներում հնարավոր ա եղել: Իսկ եթե կյանքի ձևավորման աղբյուրը ամբողջ մեր տիեզերքում մեկն է ու այն համեմատաբար «վերջերս» ա ակտիվացել, այսինքն՝ մեր տիեզերքը համեմատաբար վերջերս ա «օրգանիկ կյանքի փուլ» մտել ու միաժամանակ: Ըստ էության, մեզ օրգանիկ կյանքի ձևավորման աղբյուրի մասին ոչինչ հայտնի չէ. կյանքի էվոլուցիայի մասին՝ հա, բայց թե ոնց է ոչ օրգանիկ աշխարհում օրգանիկ կյանքը էն ամենա առաջին ծիլը տալիս՝ չէ:
Մյուս կողմից էս պայմանը կարող է գործել մենակ բանական կյանքի ձևավորման համար: Հնարավոր է, որ բանական կյանքի ձևավորման համար մեր տիզերքում գոյություն ունի մեկ ընդհանուր աղբյուր:
2) Մյուսի համար պետք է ենթադրել, որ ճիշտ է հետևյալ ուղիղ կապը՝ քաղաքակրթությունները զարգացման զուգահեռ դառնում էն ավելի խաղաղասեր ու պակաս ագրեսիվ (որը ԻՄՀԿ ճիշտ պնդում ա): Մենք դեռևս էնքան զարգացած չենք, որ տիեզերքի հետ կարողանանք կապ հաստատել, իսկ մեզ հետ կապի մեջ մտնելու ունակ քաղաքակրթությունը մեզանից շատ ավելի զարգացած կլինի, հեևաբար՝ ավելի խաղասեր: Այդ դեպքում, հնարավոր ա, որ ինտերստելլար քաղաքակրթությունները թաքնվում են ավելի քիչ զարգացած քաղաքակրություններից վերջիններիս զարգացման վրա բացասական ազդեցություն չունենալու համար: Ժմանակակից մարդը սեփական տեսակի տարբերությունների հետ չի կարողանում համակերպվել, այլմոլորակայինների տարբերությունները կարող են շոկային լինել ողջ մադրկության համար:
Էջանիշներ