User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 115 հատից

Թեմա: Ֆերմիի պարադոքսը

  1. #46
    Սկսնակ անդամ Nanik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    [B][SIZE=5]

    4 միլիարդ տարի անց Անդրոմեդան կբախվի Ծիր Կաթնին ու այս երկուսը կկազմեն նոր գերհսկա գալակտիկա: Ցավոք դուք դրան ականատես չեք լինի:
    Մենք ականատես չենք լինի, բայց այն ատոմները, որոնցից հիմա մենք կազմված ենք, կտեսնեն
    Մեր ողջույնը սիրով կնետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն... ես ու դու...

  2. #47
    Սկսնակ անդամ Nanik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    [B][SIZE=5]

    4 միլիարդ տարի անց Անդրոմեդան կբախվի Ծիր Կաթնին ու այս երկուսը կկազմեն նոր գերհսկա գալակտիկա: Ցավոք դուք դրան ականատես չեք լինի:
    Մենք ականատես չենք լինի, բայց այն ատոմները, որոնցից հիմա մենք կազմված ենք, կտեսնեն
    Մեր ողջույնը սիրով կնետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն... ես ու դու...

  3. #48
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Nanik-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք ականատես չենք լինի, բայց այն ատոմները, որոնցից հիմա մենք կազմված ենք, կտեսնեն
    Դե որ տենց նայենք, մենք big bang-ին էլ ենք ականատես եղել
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (30.06.2014)

  5. #49
    Սկսնակ անդամ Nanik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե որ տենց նայենք, մենք big bang-ին էլ ենք ականատես եղել
    Ես էս ոլորտից հեռու եմ… Եթե ատոմները չեն քայքայվում կամ ձևափոխվում (երևի բացառությամբ միջուկի ճեղքման դեպքերի), ապա մենք հավերժ ենք մեր լեռների պես
    Մեր ողջույնը սիրով կնետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն... ես ու դու...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (30.06.2014)

  7. #50
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4 Անհավատալի Փաստ Աստղերի Մասին

    1. Տեսանելի տիեզերքում աննկարագրելի մեծ թվով աստղեր կան

    Ենթադրենք դուք քաղաքից դուրս եք գտնվում ու գիշերային անամպ ու անլուսին երկրում մեծ թվով աստղեր եք տեսնում:

    Այս պայմաններում դուք ընդամենը կարող եք տեսնել ամենաշատը 2.500 աստղ, որը մեր գալակտիկայի աստղերը ընդամենը 1/100,000,000-րդ մասն է կազմում:

    Որպեսզի հասկանաք, թե ինչքան մեծ է Ծիր Կաթին գալակտիկան հարկավոր է հասկանալ մի շարք փաստեր.

    - Ծիր Կաթին գալակտիկայի տրամաչափը 100.000 լուսատարի է: Լուսատարին այն տարածությունն է, որը լույսը կտրում է մեկ տարում: Եթե մենք հաշվի առնենք, որ լույսը մեկ վայրկյանում 7 անգամ հասցնում է պտտվել Երկրի շուրջ, ապա այն աննկարագրելիորեն մեծ հեռավորություն է: Մեր ամենաարագ տիեզերանավին անհրաժեշտ կլինի 18.000 տարի մեկ լուսատարի կտրելու համար: Իսկ Ծիր Կաթնի դեպքում մենք խոսում ենք այսպիսի 100.000 լուսատարվա մասին:

    - Սա նաև նշանակում է, որ եթե աստղադիտակով նայեք գալակտիկայի մյուս ծայրին գտնվող աստղին, ապա կտեսնեք, թե այն ինչ տեսք ուներ 100.000 տարի առաջ, քանի որ այդ աստղի լույսին այդքան ժամանակ է պետք մեզ հասնելու համար: Նույն կերպ եթե գալակտիկայի մյուս ծայրին ինչ-որ մեկը մեզ դիտեր հիմա, ապա կտեսներ մի խումբ նախամարդկանց ու Նեանդերթալցիների՝ իրար հետ կռիվ անելիս…



    - Եթե նայեք Ծիր Կաթնի այս նկարին, ապա ձեզ կթվա, որ այն փոքրիկ կետերից մեկը մեր Արեգակն է… Սակայն, եթե նույնիսկ այս ֆոտոն մեծացնեիք Երկիր մոլորակի չափ, ապա մանրադիտակի կարիք կունենայիք Արևը գտնելու համար: Եթե Ծիր Կաթինը լիներ Երկրի չափ, ապա Արևի տրամաչափը կլիներ մեկ միլիմետրի 1/50-րդ մասի չափով:

    Այն հսկայական է, վերջիվերջո Ծիր Կաթնում 100-400 միլիարդ աստղ կա:

    Ու սա ընդամենը մեկ գալակտիկա է:

    1995թ-ին գիտնականները գիշերային երկրի մի փոքր հատված ընտրեցին, որտեղ տարօրինակորեն աստղ չկար: Անզեն աչքով և նույնիսկ նորմալ աստղադիտակով այս հատվածը լրիվ դատարկ էր ու սև: Ու այս հատվածն իրոք փոքր էր, այն երկնքում նույն տարածքն էր ծածկում, ինչ ասենք թենիսի գնդակը՝ մեզանից 100 մետր բարձրության վրա (այս նկարը ցույց է տալիս այդ հատվածի համեմատական չափսը լուսնի չափսի հետ):



    Գիտնականները Հաբլ աստղադիտակով 10 օր շարունակ դիտարկեցին այս դատարկ տարածքը և վերջում հետ եկան այսպիսի արդյունքով.



    Ապշեցուցիչ է:

    Պարզաբանման համար ես նկարում ոչ մի հատ աստղ չկա: Այն ամենը ինչ դուք տեսնում եք, նույնիսկ ամենաանշան կետիկները մեկ ամբողջական գալակտիկա են: Միայն աայս նկարում մոտ 10.000 գալակտիկա կա, որոնցից յուրաքանչյուրը մոտ 100 միլիարդ աստղ է պարունակում: Ու սա ընդամենը գիշերային երկնքի մի փոքրիկ կետում:

    Գիտնականներն այս տեղեկատվությունն օգտագործեցին տեսանելի տիեզերքի գալակտիկաների թիվը հաշվելու համար՝ այն է 100 միլիարդ գալակտիկա, որոնցում պարունակվում է 10^22-ից 10^24 աստղ, կամ մոտավորապես 100 սեքստիլյոն աստղեր:

    Համեմատության համար Հավայան կղզիների համալսարանի գիտնականները հաշվարկել էին, թե քանի ավազահատիկ գոյություն ունի Երկիր մոլորակի վրա. 7.5 քվինտիլյոն կամ 7.5 x 10^18.

    Սա նշանակում է, որ Երկիր մոլորակի յուրաքանչյուր ավազահատիկի դիմաց 10.000 աստղ կա տիեզերքում:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alen86 (30.06.2014), Norton (30.06.2014), Skeptic (30.06.2014), Արամ (30.06.2014), Արէա (30.06.2014), Նաիրուհի (30.06.2014), Վիշապ (30.06.2014), Տրիբուն (30.06.2014)

  9. #51
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Աստղերն իրար մոտիկ չեն:

    Երկակի աստղային համակարգերը չհաշված, աստղերի մեծ մասն իրարից հսկայական տարածությունների վրա են գտնվում:

    Արևը նույնպես բացառություն չի կազմում: Մեր հարևան ամենամոտ աստղը՝ Պրոքսիմա Ցենտավրը 4.24 լուսատարի է հեռու (մեր ամենաարագ տիեզերանավով 70.000 տարի հեռու):

    Այնպես որ եթե Արևը լիներ 4սմ տրամաչափով սեղանի թենիսի գնդակ Նյու-Յորքում՝ ամենամոտ աստղը կլիներ մեկ այլ սեղանի թենիսի գնդակ՝ 1.153կմ հեռու՝ Ատլանտայում:

    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alen86 (30.06.2014), Norton (30.06.2014), Sambitbaba (30.06.2014), Skeptic (30.06.2014), Արամ (30.06.2014), Նաիրուհի (30.06.2014), Վիշապ (30.06.2014), Տրիբուն (30.06.2014)

  11. #52
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Որոշ աստղեր անհավատալիորեն հսկայական են
    Ամենամեծ աստղերը կոչվում են կարմիր գերհսկաներ: Մեկ ահռելիորեն մեծ աստղ է VY Canis Majoris-ը: Եթե 1.420 Արև իրար վրա դնեինք, կստանայինք VY Canis Majoris-ի տրամաչափը: Ահա թե ինչ չափ ունի նա՝ եթե համեմատենք մեր արեգակի հետ.



    Կամ հետ գանք թենիսի գնդակին, եթե Արևը թենիսի գնդակի չափ ունենար, ապա VY Canis Majoris-ը 16 հարկանի շենքի չափ կունենար: Ինքնաթիռը այս աստղի շուրջ 1.100 տարվա ընթացքում կթռներ ու եթե VY Canis Majoris-ը լիներ արեգակնային համակարգում, ապա այն կկլաներ մինչև Սատուռն ընկած ամեն ինչ:

    VY Canis Majoris-ը չափի մեկ այլ կարմիր գերհսկա է Բետելգեյզը: Այն դուք կարող եք տեսնել աստղալից երկնքում Օրիոնի ձախ ուսի մոտ.

    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alen86 (30.06.2014), Norton (30.06.2014), Sambitbaba (30.06.2014), Skeptic (30.06.2014), Արամ (30.06.2014), Արէա (30.06.2014), Նաիրուհի (30.06.2014), Վիշապ (30.06.2014)

  13. #53
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Որոշ աստղեր աննկարագրելիորեն փոքր են ու խիտ

    Երբ մեծ աստղը պայթելով մեռնում է՝ սուպերնովա ստեղծելով, տեղի է ունենում գրավիտացիոն փլուզում ու արդյունքում ստեղծվում է նեյտրոնային աստղ:

    Նորմալ մատերիան կազմված է ատոմներից, իսկ ատոմները գրեթե ամբողջությամբ կազմված են դատարկ տարածությունից: Ատոմին մասսսա հաղորդող միակ բանը նրա կենտրոնում գտնվող միջուկն է: Որպեսզի կարողանաք հասկանալ սա, պատկերացրեք 1կմ տրամաչափ ունեցող սֆերա, այնքան մեծ, որի մեջ կարող եք երկու հատ Էմփայր Ստեյթ Բիլդինգ ավելացնել: Եթե այս սֆերան ատոմն է, ապա նրա միջուկը ամենակերնտորում գտնվող ոլոռի հատիկն է ու այս ատոմի մասսան հավասար կլինի կենտրոնում գտնվող միջուկի մասսային:

    Գրավիտացիոն փլուզման ժամանակ ատոմներն այնքան են իրար մոտիկանում, որ յուրաքանչյուր ատոմի դատարկ տարածությունը վերածվում է ու ատոմների միջուկները իրար են կպնում: Այսպիսով պատկերացրեք նույն 1կմ տրամաչափ ունեցող սֆերան, մենակ թե այժմ նրա մեջ ոչ թե մեկ ոլոռի հատիկ կա, այլ 1,000,000,000,000,000:

    Ահա թե ինչ է կատարվում, երբ նեյտրոնային աստղ է ձևավորվում, այնտեղ դատարկ տարածություն չկա, ընդամենը նեյտրոններ, որի հետևանքով այս աստղերը քվադրիլյոն անգամ ավելի խիտ են, քան սովորական աստղերը:

    Արդյունքում ստանում ենք ընդամենը 24կմ տրամաչափով փոքրիկ աստղ, որի մասսան հավասար է երեք Արևի մասսայի, կամ մեկ միլիոն Երկրի մասսայի: Ահա նեյտրոնային աստղի չափը, որի մեջ 1.000.000 Երկիր մոլորակ կարելի է տեղավորել.



    Մի քանի հետաքրքիր փաստ նեյտրոնային աստղերի մասին.

    - Նեյտրոնային աստղի մեկ թեյի գդալը նույն մասսան ունի ինչ 900 հատ Գիզայի մեծ բուրգերը:

    - Նեյտրոնային աստղի խտությունը նույնն է ինչ մեկ փոքրիկ ավազահատիկի մեջ խցկած Բոինգ 747 օդանավը:

    - Նեյտրոնային աստղերից որոշները վայրկյանում 642 անգամ են պտտվում: Սա նշանակում է որ նման աստղի էկվատորի վրայի մի «կետը» ավելի մեծ տարածություն է անցնում մեկ վայրկյանում, քան Երկիր մոլորակի պտույտը՝ Արևի շուրջ:

    - Նեյտրոնային աստղերը տաք են: Նեյտրոնային աստղի միջուկի ջերմաստիճանը 10^11-ից 10^12 Կելվին է, ավելի քան 1,000 անգամ ավելի տաք, քան Արևի կենտրոնը:

    Օրիգինալ նյութն այստեղ:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alen86 (30.06.2014), Norton (30.06.2014), Sambitbaba (30.06.2014), Skeptic (30.06.2014), Արամ (30.06.2014), Արէա (30.06.2014), մարդագայլուկ (30.06.2014), Նաիրուհի (30.06.2014), Վիշապ (30.06.2014), Տրիբուն (30.06.2014)

  15. #54
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆ, ապրես, ես Ակումբում արդեն ավելի սիրելի թեմա ունեմ, քան իմ օրագիրը

    Մի հարց, էլի։ Էս «սուպերնովան», որ էսքան օգտագործում եք, հայերենում վաղուց «գերնոր» կոչվող աստղերը չե՞ն
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (30.06.2014), Արէա (30.06.2014), Ռուֆուս (30.06.2014), Տրիբուն (30.06.2014)

  17. #55
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, ապրես, ես Ակումբում արդեն ավելի սիրելի թեմա ունեմ, քան իմ օրագիրը

    Մի հարց, էլի։ Էս «սուպերնովան», որ էսքան օգտագործում եք, հայերենում վաղուց «գերնոր» կոչվող աստղերը չե՞ն
    Հա, երևի... Ես դպրոցում աստղագիտություն չեմ անցել, բոլոր տերմինների հայերենը չգիտեմ
    I may be paranoid but no android!

  18. #56
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, երևի... Ես դպրոցում աստղագիտություն չեմ անցել, բոլոր տերմինների հայերենը չգիտեմ
    Ես սկսեցի կասկածել, երբ Ռուբին էլ մի գրառման մեջ «սուպերնովա» օգտագործեց։ Բայց դե ինչքան կարդում եմ, դա իմ իմացած հին ու բարի գերնոր աստղն է
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  19. #57
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սկսեցի կասկածել, երբ Ռուբին էլ մի գրառման մեջ «սուպերնովա» օգտագործեց։ Բայց դե ինչքան կարդում եմ, դա իմ իմացած հին ու բարի գերնոր աստղն է
    Տենց էլ կա ...

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (30.06.2014), Ռուֆուս (30.06.2014)

  21. #58
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտեի, որ պուլսարները շատ արագ են պտտվում, բայց վայրկյանում 642 անգա՞մ...

    Ու դեռ Գուգոն ասում ա, որ էսօրվա դրությամբ ռեկորդը 716-ն ա:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (30.06.2014)

  23. #59
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը


    Սա նշանակում է, որ Երկիր մոլորակի յուրաքանչյուր ավազահատիկի դիմաց 10.000 աստղ կա տիեզերքում:
    Թող ատոմների քանակի հետ համեմատեն ։Ճ

    Ջրի մի մոլը մոտ 18 գրամ է, իսկ մի մոլը դա մոտ 6x10^23 ատոմ է։

    Միկրոտիեզերքներն էլ պակաս ապշեցուցիչ չեն։ Ի՞նչ իմանանք ամեն մի ատոմ իրենց մի գալակտիկա չի ներկայացնում, որի «պստլո» «աստղերից»
    մեկի վրայի բնակիչների համար մի լուսատարին հավասար է Պլանկի հաստատունին, մեր մի վայրկեանն էլ իրենց հարյուր միլիարդ տարին է ։Ճ
    Շատ էլ «իրենց» հնարավորություն չունենք տեսնելու։
    Ասենք թեյ սարքելիս, թեյի գոլորշու «միկրոգալակտիկաներից» մեկի բնակիչներին թվալու է, որ իրենց տիեզերքը ընդարձակվում է ։Ճ

    Հիմա մենք կարող է ինչ որ մեկի խաղալիք զսպանակի «ատոմներից» մեկի վրա ենք ապրում
    Si vis pacem, para bellum

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (30.06.2014), Արէա (30.06.2014), Արշակ (27.01.2016), Լեո (06.07.2014), մարդագայլուկ (30.06.2014), Նաիրուհի (30.06.2014), Ռուֆուս (30.06.2014), Տրիբուն (30.06.2014)

  25. #60
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միկրոգալակտիկայի գաղափարը մի ժամանակ ինձ էլ էր տարել: Պատկերացրու ինչ մանթո կլինեինք, եթե ոչ թե թեյի գոլորշու վրա ապրեինք, այլ թարմմ թրիքից բարձրացող գոլորշու
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.06.2014), Լեո (06.07.2014), Տրիբուն (30.06.2014)

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատերազմի պարադոքսը
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 10.08.2016, 12:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •