Էս հեղինակը մի հատ ուրիշ գժական հոդված ունի ժամանակի մասին, ափսոս նկարները շատ շատ են, թե չէ դա էլ կթարգմանեի: Երբ որ նայում ենք գլոբալ պերսպեկտիվայով, մարդկությունը տիեզերքի պատմության մեջ մի վայրկյանի չգիտեմ որերորդ ծիծիլյոներորդ ժամանակահատվածում է ընդամենը գոյատևում ու դեռ 100 տարի էլ չկա ինչ մենք սկսել ենք ատոմներից էներգիա ստանալ, լուսին մարդ ուղարկել, Մարսը ուսումնասիրել ու արդեն ուզում ենք շատ լուրջ հարցերի պատասխանները ստանալ: Բակտերիաների տեսակներ կան, որոնք վայրկյանում մի քանի հազար անգամ հասցնում են կիսվել, բազմանալ ու մեռնել, միգուցե մենք այլմոլորակային բանականության համար հենց էսպիսի բակտերիաներ ենք, իրենք աչք են թարթում, իսկ մեր մոտ արդեն չգիտես քանի սերունդ է փոխվում ու մենք դեռ հույս ունենք, որ մենք կստանանք ու կհասկանանք իրենց ազդանշանները, կամ իրենք մեր ուղարկածները կհասկանան ու կպատասխանեն: Ու սա ճիշտ է միայն այն դեպքում, եթե մեր պատկերացումները ժամանակի, տիեզերքի ու շատ այլ բաների մասին ճիշտ են, հնարավոր է, որ մենք շատ սխալ ուղղությամբ ենք գնում ու ոչ մի ձև չենք կարող մեր սխալը տեսնել:
Էջանիշներ