Rammstein-ի խոսքերից
Օրինակ ես որ էն ժամանակ անցել էի Super mix-ին, սայտում տեսել էի, որ գրած ա, որ անցումը սակագնային փաթեթեից հնարավոր չի։ Էդ հենց իմ փաթեթի նկարագրության մեջ էր գրած։ Տրամաբանորեն էդ ժամանակ ես չէի էլ փորձի անցնել ինչ-որ այլ փաթեթի։ Հետո որ ռեմիքսը դուրս եկավ, մտա էդ նույն տեղը կարդացի, որ անցումը փաթեթից 2000 դրամ ա։ Տեսա թանկ ա, չանցա։ Հետո դառավ ձրի, անցա։
Իմ ասած դեպքերում վիվան վատ չէր բռնում, անտենան նորմալ էր, ուղղակի չէր լսվում։ Նենց որ տեղը փոխելը հարց չէր լուծում, խնդիրը իրանց կապի որակն ա։ Ու նույնիսկ եթե վատ բռներ, կասեի, որ երբ էդ տեղը Երեւանի որեւէ շենքի 3-րդ հարկում ա ու` պատուհանի մոտ, ապա ոչ մի օպերատոր իրավունք չունի վատ բռնելու։
Չասեցիր, որ օրանժը ռոումինգում էժան ա, բայց համ գրել էիր, որ Բիլայնի 170 դրամը խելքին մոտ չի, համ էլ անմիջապես դրանից հետո գովել էիր Օրանժին, որի մոտ նույն ծառայության համար էդ նույն ոչ խելքին մոտ գինն ա գործում։ Նման դեպքերում թյուրըմբռնումներից խուսափելու համար լավ կլինի ոչ թե ինչ-որ մեկի բարձր գնից բողոքել, այլ նշել, որ Վիվան Ղարաբաղում ավելի էժան ռոումինգ ա տալիս, քան մյուս երկու օպերատորները։
Էջանիշներ