Ո՞նց եք յոլա գնում 2-3մբիթով![]()
Ո՞նց եք յոլա գնում 2-3մբիթով![]()
Զանգեցի բիլայն, ասեցին արագության սահմանափակում կա (չնայած եսիմ, արդեն կարողա ով զանգումա, միանգամից տենց են ասում): Բայց 00-ից հետո նորմալ էր
2-3 Մբիթով հենց էտա չէինք կարում յոլա գնայինք, սարքել ենք 4Մբիթ
Եթե ոչ ՌՏ-ն ա մեր մոտ կապ տալիս, ոչ էլ Յուքոմը, ապա ինչ առաջարկ ունես?
Հուսով եմ գոնե Յուքոմը իրա ապագա LTE ցանցով ինետ առաջինը էն տեղերում կտա, որտեղ օպտիկա չունի / քաշելը ձեռնտու չի![]()
յոլա չենք գնում, տժում ենք, օրինակ դու, ի՞նչ կարաս անես ծիծիլյոն մեգաբիթով, որ ես չեմ կարա անեմ 3 ով![]()
Ստեղ, սեփական տներում, ինտերակտիվը ասեց միայն ՏՎ+ինետի դեպքում կքաշենք դիմացի շենքից, եթե չէ հաջողություն (իբր թե իրանց տեխնոլոգիայով հնարավոր չի), յուքոմ էլ կա, բայց նույնն էլ երևի յուքոմը կասի: ՌՏ-ն էլ կարծեմ չկա մոտերքում (սայտը տենցա ցույց տալիս)Բիլայնն էլ իրա ցանկության դեպքում հիմիկվա 4-ի տեղը մի 6-7 Մբ տա շատ-շատ, գծերը լավ վիճակում չեն: 3G-ից էլ կուշտ եմ
![]()
Աթեիստ (08.12.2014)
Աթեիստ (08.12.2014)
Լեո (09.12.2014)
բայց տուն օպտիկա են քաշելու, կարող ա մտածում ես քեզ էլ են icon-ի տուֆտա մոդեմներից տալու ՞
Մեկ էլ մի բան հիշեցի, մեկը եսիմվոր ֆիրմայից զանգել, ասում ա գործիս տեղի ինտերնետը տանս ինտերնետից դանդաղ ա, բայց համարյա նույն գինն եմ վճարում: Պարզվեց գործի տեղը 1 մբիթ/վ արագություն է վերցնում, տանը՝ 10: Երևի հասկացար ինչ եմ ուզում ասել:
Ինձ համար hi-line-ը մի տեսակ անտիկ հնության հետ ա ասոցացվումՀիշում եմ հին բարի անկապ կապն ու նոստալգիա ա մոտս լինում
Էն որ օնլայն HD կանալ նայել չէր լինում, ֆիլմ ներբեռնելու համար կոմպը սաղ գիշեր միացրած էի թողնում... էխխխ, ինչ ժամանակներ էին... Էլ չեմ ասում օրական եսիմ քանի անգամ կապի անջատվել միանալը
Թե չէ հիմա ինչՅուքոմը նույն գնով եսիմ ինչ խենահեղ արագություն ա տալիս, մարդու գլուխ ա պտտվում
Կարոտով եմ հիշում բիլայնին
![]()
Վայ բիլայն, բիլայն: Ես էլ ասում եմ ինչի ա ինետիս արագությունը դանդաղել, դու մի ասա դրել ինքնագլուխ սակագնային փաթեթս փոխել են, 4096-ից իջացրել են 2048hilinestat.beeline.am սայտի միջոցով պարզեցի, զանգեցի մի լավ կռիվ արեցի, խելոք խելոք հետ փոխեցին 4096
Տեսնես երբվանից էին իջացրել, որ արդեն հասցրել էինք 10/1 ԳԲ օգտագործել: Երևի էս 2 օրը, որտև էսօր զգացի, որ դանդաղելա: Աչքիս պետքա հայ-լայնից էլ հրաժարվել, բայց եթե ուրիշ տարբերակ չկա՞
Ուրեմն պետքա մնալ առանց ինետ
![]()
Beeline-ը հայտարարում է Երևանում FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի գործարկման մասին: Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով` 10, 35, 50 և 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5000, 7000, 10000 և 13000 դրամ: Hi-Line ծառայության գործող բաժանորդները կարող են միանալ «Beeline ինտերնետ» ծառայությանը` անկախ պայմանագրի ժամկետից: «Beeline ինտերնետ»-ին միանալու դեպքում Hi-Line ծառայության բաժանորդները կարող են պահպանել գործող ծառայությունը որպես պահուստային: Նրանց կառաջարկվի 4 մբ/վրկ արագությամբ հատուկ սակագնային փաթեթ` ամսական 90 դրամով: Առաջին փուլում ծառայությունը հասանելի է Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչներին, ինչպես նաև Ավան թաղամասում:
Տեսնենք սրանից ինչ դուրս կգա![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ