Մեջբերում 0david0-ի խոսքերից Նայել գրառումը
Beeline-ը հայտարարում է Երևանում FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի գործարկման մասին: Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով` 10, 35, 50 և 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5000, 7000, 10000 և 13000 դրամ: Hi-Line ծառայության գործող բաժանորդները կարող են միանալ «Beeline ինտերնետ» ծառայությանը` անկախ պայմանագրի ժամկետից: «Beeline ինտերնետ»-ին միանալու դեպքում Hi-Line ծառայության բաժանորդները կարող են պահպանել գործող ծառայությունը որպես պահուստային: Նրանց կառաջարկվի 4 մբ/վրկ արագությամբ հատուկ սակագնային փաթեթ` ամսական 90 դրամով: Առաջին փուլում ծառայությունը հասանելի է Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչներին, ինչպես նաև Ավան թաղամասում:
Տեսնենք սրանից ինչ դուրս կգա
Աթեիստ, մի բան ասա այ ախպեր, օպտիկան իրա ոտով եկավ ընգավ դուռդ, աշկիս տեղափոխվեմ ավան: