Սյուզան Զանինելին (ոնց հասկացա, մշակութային փոխանակության մասնագետ) գերմանացիներին ու ամերիկացիներին նմանեցրել է համապատասխանաբար կոկոսի ու դեղձի հետ: Էստեղ խոսքն առաջին հանդիպման ժամանակ դրսևորած վարքի մասին է: Գերմանացիները նման են կոկոսի, այսինքն՝ դրսից ամուր են, քիչ ինֆորմացիա են տալիս իրենց մասին, դիմացինին անձնական հարցեր չեն տալիս, բայց հենց կոտրում ես ամուր արտաքինը, հասնում ես փափուկ մասին, այսինքն՝ կարող ես հետներն ընկերանալ: Ամերիկացիների մոտ հակառակն է՝ դեղձի պես փափուկ են դրսից, շփվող, հենց սկզբից կարող են անձնական հարցեր տալ, իրենց մասին պատմել, մինչդեռ դա իրենց իրական ներքին տարածքը չէ, ներսում կորիզն է, որին դժվար է հասնելը: Կոկոսի ու դեղձի շփման ժամանակ կոկոսի պատյանը շատ արագ կոտրվում է ու դեղձի խոսքերը լուրջ է ընդունում, մինչդեռ դեղձը վիրավորվում է, որ կոկոսը փորձում է իր անձնական տարածք ներխուժել: Արդյունքում՝ դեղձը դառնում է մակերեսային ու կեղծավոր, իսկ կոկոսը՝ անձնական տարածք չհարգող:
Էս երևույթն ինձ հետաքրքիր ա, որովհետև ես ապրել եմ լիքը կոկոս մշակույթներում՝ ինքս լինելով դեղձ մշակույթի կրող (երևի բոլորդ էլ համաձայն եք, որ հայերս դեղձ տեսակից ենք): Ու հետաքրքիր ա, թե ոնց եմ ինքս փոխվում ու դառնում կոկոս այդ մշակույթներում ու ոնց է շրջապատս ինձ դեղձ թվում, իսկ Հայաստանում հանգիստ ոնց դեղձ կամ, տենց էլ մնում եմ:
Հետաքրքիր ա՝ դուք կկիսվե՞ք ձեր փորձով կամ օրինակներ կբերե՞ք այլ մշակույթներից:
Էջանիշներ