Աչքիս գնամ լեռներում մի խրճիթում բնակվեմ, ընդե 0.9 հազ դրամ ա հարկը։
Աչքիս գնամ լեռներում մի խրճիթում բնակվեմ, ընդե 0.9 հազ դրամ ա հարկը։
Լավ իսկ եթե մշտական աշխատանքի ես անցնում ուրիշ երկրում, բայց ելի ինետով ես աշխատում, եդ դեպքում ելի քեզ են տուգանելու՞ ։
Դե վերը նշեցի, եթե Դուք ռեզիդենտ ենք և ստանում եք եկամուտ ՀՀ-ում, ապա այն ենթակա է հարկման:
Իսկ եթե վախենում եք, որ Ձեր ասած կտուգանեն, keyboard-ը Ձեզ լավ շրջանցելու ձև առաջարկեց, որ յազվա չլնեն, չնայած Ձեր գործունեության տեսակը արտոնագրայինի տակ չի մտնում: Համել նշել էի, որ ինետով աշխատանքների հետևից հարկայինը դեռ չեմ տեսել որ ընկնի: Իհարկե, եթե ստաբիլ անընդհատ մեծ գումար ստանաք, մի գուցե:Ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:
Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը (որտեղ բնակվում է նրա ընտանիքը) և նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը:
total ջան, տեսականորեն պետքա մուծես ամեն դեպքում էլ եկամտահարկ, բայց դե մեր գործը խեր ա` գործնականում չեն կարա ու չեն էլ ընկնի հետևիցդ, որ ապացուցեն որ կողքից փող ես աշխատում. ընդհամենը կարաս նամակագրությունդ ու ֆայլերը ջնջես ամեն պատվերից հետո: Ինսայդերը ճիշտ բանա ասում` եթե շատ մեծ փողեր ես կպցնում պարբերաբար կարողա և փորձեն, բայց քիչ-թե-շատ ճանաչելով օրգաններում աշխատողներին, ապա կարող եմ ենթադրել, որ ինչքան էլ քրքրեն համակարգիչդ չեն կարա նորմալ ապացույց գտնեն![]()
Վերջին խմբագրող՝ total_abandon: 19.05.2014, 00:08:
Կարա մարդը աշխատի օտարերկրյա հիմնարկում ու գործուղվի Հայաստան, ենթադրենք: Աշխատավարձը ստանա բանկային փոխանցման միջոցով ու Հայատանում չհարկվի:
Բայց էդ դեպքում, պիտի ունենաս աշխատանքային պայմանագիր և գործուղման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Չնայած, եթե ՀՀ քաղաքացի ես, ամենայն հավանականությամբ դրանք քեզ չեն ազատի եկամտային հարկի վճարումից: Քանզի ամեն դեպքում, դու էստեղ ես ստանում քո աշխատավարձը:
Նման նախադեպ կա, որ ընկերս պայմանագիր ունի մի օտարերկրյա տուրիստական կազմակերպության հետ, որը ներկայացնում է Հայաստանում, ինքը գրանցված ա էդ կազմակերպությունում, որպես Հայաստանյան գրասենյակի ղեկավար, էդ կազմակերպությունը իրան փոխացում ա աշխատավարձ ու մեր եկրի օրենքի համաձայն` եկամտային հարկ:
total_abandon (19.05.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ