A41studio.com
Սա մեր ընկերության կայքն է:
Չնայած կայքը իմ ստեղծածը չի, բայց կարծում եմ կարելի է այս բաժնում տեղադրել, քանի որ օֆիսում բոլորս էլ` այդ թվում ես որոշակի մասնակցություն ունեցել ենք կառուցվածքի ու ձեւավորման մեջ:
Նախապես ասեմ, դեղին գույնը ես չեմ որոշել:
Միանգամից ասեմ, որ կայքը սարքողը մեզ մեղմ ասած քաշեց, քանի որ ահավոր թերություններ կան: Մի քանի բան սկզբում ասեցինք, ուղղեց, մի քանի բան հետո ուղղեց ու փող ուզեց դրա համար, բայց մեկ ա թերություններ մնացել են ու էլ իրա հետ չենք ցանկանում գործ ունենալ:
Հիմա բացի կայքի ձեւավորումն ու հարմարավետությունը քննարկելը, խնդրում եմ արձագանքեն նաեւ այն մարդիկ, ովքեր կարող են օգնել թերությունների շտկման հարցում (եթե հասկացող, ցանկացող, ժամանակ ունեցող կա, ասեք, գինն ու այլ մանրամասներ առանձին կխոսենք):
Հիմա ասեմ էն թերությունները, որոնք պիտի ուղղվեն.
- Ամենագլխավոր թերությունը, որի պատճառով կայքը շատ դանդաղ ա բացվում. ասենք նկարը ֆոտոշոփով սեյվ եմ անում JPEG, որակը դնում եմ 10, նկարը դառնում ա մոտ 600 ԿԲ: Ափլոուդ եմ անում կայք, կայքում մի 2.5 ՄԲ ա դառնում: Նույնը եթե որակը դնում եմ 2, դառնում ա 170 ԿԲ, իսկ կայքում` 1.8 ՄԲ: Մի խոսքով նկարները ահավոր մեծանում են:
- Գլխավոր էջում ներքեւի շարքի նախագծերի անունները սքրոլ անելով չի լինում տեսնել, էջի սահմաններից դուրս են:
- Նախագծերի էջերում նկարների տակ կա հորիզոնական սքրոլ, որը պիտի չլիներ:
- Ուզում ենք ստեղծվի հնարավորություն, որ preview-ի նկարը հնարավոր լինի առանձին դնել (հիմա առաջին դրած նկարը ավտոման preview ա դառնում մեր ընտրած շրջանակով):
- Ադմինկայում նկարների հերթականությունը չի լինում փոխել, ուզում ենք, որ լինի:
- Գուցե մի երկու մանր-մունր բան էլ ուզենանք փոխել, դեռ չգիտեմ (ասենք որ նկարները preload լինեն, որ միանգամից բացվեն ու տենց բաներ):
Շնորհակալ կլինեմ բոլոր տեսակի արձագանքների համար:
Էջանիշներ