Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
Երևի ուղղակի պետք չի ասածը բառացի հասկանալ... Ավրորան պարզվում ա փիլիսոփա բառն էլ էր այլաբանորեն գործածել
Ու իմ ասածն էն չի, որ հենց դիմացինիդ կարծիքը լսես, հալած յուղի տեղ ընդունես՝ քոնը փոխես, Հոս, անկախ նրանից, որ դիմացինդ հա ասում ա, որ ինքը շատ խելացի ա կամ աշխարհ տեսած:

Կապ չունի՝ ով կոնկրետ ինչ ա ասում: Դու եթե սենց թեմա ես բացել ու կարծիք ես հավաքում, (եթե էս ամենը լուրջ ա, իհարկե) ամենակարևորը ֆիլտրելու հատկությունն ա, որ հուսով եմ՝ Ավրորան ունի:
Կարդաս ամբողջը ու մեջդ գցես-բռնես՝ քեզ ի՞նչ տվեց դա:

Ուղղակի կոնկրետ իմ կարծիքով՝ սիրահարվելու թեման ի սկզբանե էն թեման չի, որ սոց հարցում անես:

Դե գրածիս հիմնական միտքը բնականաբար էն չէր, որ ուզում եմ սիրահարվեմ: Մի կողմից ընկերներիս անըդնհատ ինձ ուղղվող մեկնաբանությունները, որ պետք ա թարգել մենակ էսքան գիրք կրծել, մենակ մնալ,մենակ զբոսնել: Որ հիմնական գործս ինքնառեֆլեքսիան ա լինում, էդ ներհայոցությունը: Դրա համար էլ հիմա անցումային վիճակ ա ինձ մոտս: Երբ կոնկրետ հայացքներս քանդվել են, ու նորը պետք ա կառուցեմ, որովհետ ինձ էլ չգիտեմ էլ որ պահից, սկսեց դուր չգալ էս ապրելսաոճս:
Կյանքը պետք ա զգալ, ոչ թե մտածել, մեկա մտածելուց հեչ էլ թե օգուտ կա: Ու ինձ հետաքրքիր էր մարդկանց կարծիքներ լսել, ովքեր ինձ չեն ճանաչում, որևէ հուզական կապ չունեն ինձ հետ, և "անկախ" կարծիք կհայտնեն:

Մտքովս էլ չէր անցնում, որ թեման սենց կծավալվի, թե չէ տենց հեղհեղուկ ձևով չէի ձևակերպի:

Ասեցի չվերլուծեմ, էլի չեղավ