Ժողովո՜ւրդ, ի՞նձ ա թվում, թե իրոք թեման բացողի հարցադրումները անտրամաբանական են ու անբանական:
Մի հատ բացատրեք էլի՝ ի՞նչ ա նշանակում ՝ ուզում եմ սիրահարվեմ:
Պատվերով համերգ ա, ի՞նչ ա:
Ոնց որ ասես՝ ուզում եմ միլիոնատեր դառնամ:
Ավրորա քույրի՛կ, տարօրինակ էություն ունես, կարծես թե:
Քո համար հանգիստ կյանքդ ապրի, ի՜նչ մի դրել խորացել ես, բարեկամների մասին ես մտածում: Մի օր կսիրահարվես էլի ու հենց էն ժամանակ, որ ամենաքիչն էիր սպասում: Ինչքան շատ կենտրանանաս, էնքան չես սիրահարվի
Դա տեղի կունենա աստիճանաբար՝ իբրև մի լայնածավալ գործընթաց:
Աստիճանաբար կնկատես, թե «սիրահարության օբյեկտը» ո՜նց ա ձգում քեզ՝ իր մի շարք ՝ քեզ դուր եկող արժանիքների հաշվին, ու դու սիրահարվում ես կամաց-կամաց :
Իսկ սիրահարվելու համախտանիշը /սիրահարվելու և ոչ թե չսիրահարվելու/ գիտե՞ս որն ա:
Էն, որ հասկանում ես, որ նրա ողջ էությունը հարազատ ա քեզ:
Անծանոթ կարա լինի, բայց միևնույն ժամանակ՝ հարազատ:
Խոսքդ չավարտած՝ կարա շարունակի:
Կիսում ա նույն հետաքրքրությունները, ինչ որ դու ունես:
Տեղի -անտեղի «քաղցրահնչյուն» ու «տափակ» խոսքեր չի շռայլում:
Հայացքի մեջ ջերմություն կա:
Էնքան անկեղծ ա հետդ, որ դու ինչքան էլ կեղծավոր մարդ լինես, իրա անկեղծությունից վերածվում ես անկեղծության մարմնացման: Ու էլի մի շարք բաներ, որոնք է ս պահին չհիշեցի…
Այ էսքան բանը մնում ա տեսնել, հասկանալ: Եթե տեսար, ապա սիրահարվելուց անմասն չես մնա հաստատ:
Հ.Գ. սա քեզ ասում ա չսիրահարվելու համախտանիշից ձերբազատված ու սիրո սեմին գտնվող մարդը:![]()
Էջանիշներ