վայ վայ վայ… քաջնազարի մեկը… եթե էդքան բոյֆռենդներ ունես ու մի հատ պահվելիք չկա, նշանակում ա ինչ շուն-շանգյալ կա ձգում ես քեզ… կարող ա քեզնից ա, հը՞ն… բա խի՞ ուրիշներին հանդիպում ա, բայց քեզ՝չէ…
բոյֆռենդ ունենալը ազատության հետ կապ չունի… կարաս ունենաս ու էլի ազատ լինես…
Ավրորա ջան, մեկ էլ մի հատ շա՜տ կարևոր բան ասեմ, էդ անպայման հիշի: Մեր հասարակությունը կարծում ա, թե մարդու երջանկությունը կախված ա կողքին մեկին ունենալուց: Հավատա, տենց չի: Ավելի լավ ա կողքին մեկին չունենալ, քան թե ունենալ սխալ մարդու, որովհետև սխալ մարդն ավելի շատ պրոբլեմների պատճառ կարա դառնա, քան ընդհանրապես ոչ մեկին չունենալը: Նենց որ հանգիստ քեզ համար ապրի, եթե մի օր հանդիպես շա՜տ խելոք տղայի, ինքդ էլ չես զգա ոնց կսիրահարվես![]()
Մեֆ, իմ ասածն էլ ա էդ, որ ես շունուշանգյալներին եմ ձգում, խելոք տղերքը հետս մրցակցության մեջ են մտնում, ոչ թե ինտիմ կապի: Ու էդ ահավոր չի դզում: Ու ես վստահ եմ, որ Ավրորայի մոտ էլ ա նույն պրոբլեմը:
Իսկ բոյֆրենդ ունենալը շատ ուժեղ կապված ա ազատության հետ: Եթե բոյֆրենդ ունես, արդեն պիտի նաև իրան ժամանակ հատկացնես, պիտի հաշվի նստես իրա սովորությունների ու նախասիրությունների հետ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ աշխարհագրության հետ:
մարդագայլուկ (17.05.2014), Վոլտերա (01.06.2014)
Ավրորայի մոտ չգիտեմ ոնց ա, բայց ենթադրում եմ որ էդ մրցակցությունը մենակ իրանցից չի… այսինքն իրանց "մեղքով" չի… դու չալենջ ես անում, նրանք էլ ընդունում են չալենջը, դա արուի հատկություն ա… իսկ չալենջը երբեմն անտեղի ա… էսի ես ստի մտի եմ գրում, վրա չտաս, ես քեզ չեմ ճանաչում էնքան լավ որ սենց բաներ ասեմ…
բոյֆռենդ ունենալը commitment ա, որը դժվար բան ա… երկարաժամկետ հարաբերություններ պահելը դժվար բան ա… շատ հնարավոր ա որ դու քո խառնվածքով տենց չես, դու էլ ուրիշ ձևի ես, դա լավ կամ վատ չի… եթե դու տենց երջանիկ ես ուրեմն լավ ա… բայց չես կարա միանշանակ ասես ու հլա եր սիրելի Ավրորային էլ խորհուրդ տաս…Իսկ բոյֆրենդ ունենալը շատ ուժեղ կապված ա ազատության հետ: Եթե բոյֆրենդ ունես, արդեն պիտի նաև իրան ժամանակ հատկացնես, պիտի հաշվի նստես իրա սովորությունների ու նախասիրությունների հետ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ աշխարհագրության հետ:
Ուլուանա (17.05.2014)
Մեֆ, նենց չի, որ չալենջ չեմ անում: Բայց սովորաբար անում եմ նրանց, որոնց նկատմամբ ինտիմ հետաքրքրություն չունեմ: Իսկ ում նկատմամբ ունեմ, չալենջ չեմ անում: Իրանք էլ տենց բացահայտ չեն անում: Բայց մեկ էլ սկսում եմ զգալ, որ պլյուս-մինուս են հաշվում: Բայց ասում եմ, էդ իմ չափ խելոք տղերքն են: Հաստատ կլինեն նենցները, որ ինձնից խելոք են ու որոնց համար հետաքրքիր ա ինձ հետ առանց մրցակցության: Բայց դե դեռ չեմ հանդիպել: Կարող ա չհանդիպեմ, չի բացառվում:
Մեֆ, հա, բայց առնվազն պիտի էդ բոյֆռենդի հետ հաճելի լինի, Ավրորայի ասած պիտի կարանաս հետը քո կարդացած գրքերը քննարկես: Եթե սկսում ես գրքերից խոսել, ու պոտենցյալ բոյֆրենդն ասում ա՝ է, թարգի, էդ Աստծուց չի (էս իրական դեպք եմ ասում), էլ իրա հետ ի՞նչ շարունակես: Մենակ մնաս հետը հանուն նրա, որ ասես՝ բոյֆրենդ ունեմ, մենակ չե՞մ: Հեչ չարժի, որովհետև դա լիքը ավելորդ էներգիա ա խլում ու հավայի կյանքը բարդացնում ա: Ավելի ա լավ ա սիրուն ասել հաջող ու շարունակել հանգիստ ապրել:բոյֆռենդ ունենալը commitment ա, որը դժվար բան ա… երկարաժամկետ հարաբերություններ պահելը դժվար բան ա… շատ հնարավոր ա որ դու քո խառնվածքով տենց չես, դու էլ ուրիշ ձևի ես, դա լավ կամ վատ չի… եթե դու տենց երջանիկ ես ուրեմն լավ ա… բայց չես կարա միանշանակ ասես ու հլա եր սիրելի Ավրորային էլ խորհուրդ տաս…
մարդագայլուկ (17.05.2014), Նարե91 (17.05.2014)
Բյուր, էս ինչ պեսիմիստական բաներ ես գրում։ Խելացի տղաները միշտ չի, որ մրցում են խելացի աղջիկների հետ, պետք չի առանձին դեպքերը տարածել բոլորի վրա։ Մարդն ուղղակի դեռ չի հանդիպել էն մեկին, որից գլուխդ նենց պտտվի, որ ամեն ինչ մոռանա, փիլիսոփա լինելն էլ հետը։ Կարող ա Ավրորայի դեպքում էլ ա տենց լինում։ Մարդիկ կան, որ ավելի մեծ տարիքում են սիրահարվում, ու հենց էն ա լինում, ինչ պետք ա։ Կարծում եմ՝ էդ նույնիսկ ավելի լավ ա, քան մինչև էդ անընդհատ սխալ մարդկանց սիրահարվելը։ Ինչի՞դ են պետք էդքան կարկատաններ սրտիդ վրա, Ավրորա ջան։ Ինչքան քիչ լինեն չկայացած սերերի հետ կապված հուշերը, էնքան ավելի թեթև ու հանգիստ կապրես
։ Մի խոսքով՝ դարդ մի արա, ինչպես ասում են, խորամանկ աղվեսը երկու ոտքով ա թակարդն ընկնում։ Մի օր դա քեզ հետ էլ կպատահի, համոզված եմ
։
Ան, միշտ էլ տենց ա, եթե տղաները քչից-շատից աղջկան հավասար խելացի են, միանգամից մրցում են: Ես մենակ իմ փորձից չեմ ասում, իմ շրջապատում շատ կան տենց աղջիկներ, որոնք արդեն խելագարվում են էդ մրցակցությունից, որոնք ասում են՝ լսի, քեզ հանգիստ պահի, ես քո հետ չեմ մրցում, ու մեկ ա դա շարունակվում ա:
Իսկ մնացած մասով համաձայն եմ: Ուղղակի Ավրորային ավելի դժվար ա լինելու սիրահարվելը, որովհետև իրա նշաձողը բարձր ա, իսկ հատկապես Հայաստանում ինչքան բարձր ա լինում նշաձողդ, էնքան համապատասխան տղայի հանդիպելու հավանականությունը շատ ավելի ա փոքրանում:
ի դեպ, մեկին գիտեմ, որ ինքը ոչ միայն ներկված տիկնիկների հետ մեղմ ասած չունի, այլ նաև ամբողջ կյանքում երազել է մտածող աղջկա հետ հանդիպելու մասին… Իսկ դու ասում ես բոլոր տղաները... բլա, բլաՈրովետև ես փիլիսոփա-աղջիկ եմ, ու տղաներին մենակ ներկված տիկնիկներ են հետաքրքրում:
հ.գ.
ցանկացած փիլիսոփայական թեմայով պատրաստ եմ հենց քեզ հետ բանավեճի, միակ պայմանը. այն պետք է անցկացվի ԱԿումբ.էյեմ-ում, փաբլիք վիճակում
հ.հ.գ.
բանավեճի համար հատուկ բաժին ունենք նույնիսկ, ամեն անգամ որ տեսնում եմ դատարկ է. նեղվում եմ
"Փիլիսոփա աղջիկ" գրելով՝ ի նկատի եմ ունեցել ամեն հարցում անիմաստ խորանալը, որը քննություններում բարձր միաորներ հավաքելուց բացի ինձ որևէ պրակտիկ օգուտ չի բերել: Հակառակ՝ ամեն ինչ շատ ծանր եմ տարել, հազար անգամ ծանր ու թեթև արել: Մի տեսակ ինքնապաշտպանական մեխանիզմ, որը թույլ ա տվել հնարավոր բոլոր տագնախները նախօրոք լուծել:
Իսկ էն հայցքներ փոխելու պահով.. բնականաբար աշխարհայացքի հետ չէիԵթե կարծրատիպ չի, ուրեմն թեկուզ մի մարդու կարծիքից հետո հնարավոր ա բան կփոխվի մարդու գլխի մեջ, էդ խոսում ա ճկունության մասին, ոչ թե փիլիսոփա-միլիսոփա հայացքներից:
Alphaone (20.05.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ