Մոտ մի շաբաթ է գնում եմ սլեքլայնի պարապմունքների, ճիշտ է, դեռ ընդամենը հավասարակշռությունս պահել ու մի քանի քայլ անել եմ սովորել, բայց դասատուներս ասում են, որ շատ արագ եմ սովորում
Էս մեր պարապմունքներից մեկի վիդեոն, աջ կողմի Ներսեսի ասած «դախը» ես եմ
Սլեքլայնը լարախաղացության տեսակ է, մենակ թե լարի փոխարեն օգտագործվում է տափակ էլաստիկ պարան, իսկ հավասարակշռությունը պահպանում են ոչ թե երկար ձողով, այլ ձեռքերով ու սեփական մարմնով:
Գոյություն ունեն սլեքլայնի տարբեր տեսակներ, urbanlining-ը քաղաքային միջավայրում են անում՝ սովորաբար երկու ծառերից կապած սլեքլայնով: Hilining-ի դեպքում սլեքլայնը կապում են գետնից շատ բարձր, waterlining-ը ջրի վրայով են քայլում, իսկ tricklining-ի դեպքում օգտագործում են ավելի էլաստիկ սլեքլայն ու կատարում են տարբեր տրյուկներ, yogalining, որը յոգայի ու սլեքլայնի համատեղումն է:
Մի խոսքով, սլեքլայնը շատ հավես սպորտաձև է, որով կարող են զբաղվել բոլորը, ընդամենը հարկավոր է կամքի ուժ ու համառություն:
Հիմա անցնենք գովազդին, մարդ ես, մեկ էլ տեսար ձեր հավեսն էլ եկավ
Սկսեցի հետաքրքրվել, թե ինչքանով է հայտնի սլեքլայնը Հայաստանում ու Ֆեյսբուքում մի խումբ գտա - Step Slackliners: Իրենք շաբաթական կազմակերպում են պարապմունքներ, առաջին անգամը անվճար, իսկ հետո ամսեկան կտրվածքով՝ 4 պարապմունքի 2000դրամ: Խմբի ադմինիստրատորներից մեկին՝ Մուշեղ Խաչատրյանին հեռակա գիտեմ, եթե հիշում եք 2 տարի առաջ Украина мае талант-ին էր մասնակցել, էս վերջերս էլ Գինեսի նոր ռեկորդակիր է դարձել: Խմբի նկարներից դատելով բավականին լավ պարապած ու փորձառու մարդիկ են:
Էս նկարն էլ ձեզ ջիջիլ
Էջանիշներ