User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Սլեքլայն / Slackline

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլեքլայն / Slackline

    Մոտ մի շաբաթ է գնում եմ սլեքլայնի պարապմունքների, ճիշտ է, դեռ ընդամենը հավասարակշռությունս պահել ու մի քանի քայլ անել եմ սովորել, բայց դասատուներս ասում են, որ շատ արագ եմ սովորում

    Էս մեր պարապմունքներից մեկի վիդեոն, աջ կողմի Ներսեսի ասած «դախը» ես եմ



    Սլեքլայնը լարախաղացության տեսակ է, մենակ թե լարի փոխարեն օգտագործվում է տափակ էլաստիկ պարան, իսկ հավասարակշռությունը պահպանում են ոչ թե երկար ձողով, այլ ձեռքերով ու սեփական մարմնով:

    Գոյություն ունեն սլեքլայնի տարբեր տեսակներ, urbanlining-ը քաղաքային միջավայրում են անում՝ սովորաբար երկու ծառերից կապած սլեքլայնով: Hilining-ի դեպքում սլեքլայնը կապում են գետնից շատ բարձր, waterlining-ը ջրի վրայով են քայլում, իսկ tricklining-ի դեպքում օգտագործում են ավելի էլաստիկ սլեքլայն ու կատարում են տարբեր տրյուկներ, yogalining, որը յոգայի ու սլեքլայնի համատեղումն է:

    Մի խոսքով, սլեքլայնը շատ հավես սպորտաձև է, որով կարող են զբաղվել բոլորը, ընդամենը հարկավոր է կամքի ուժ ու համառություն:

    Հիմա անցնենք գովազդին, մարդ ես, մեկ էլ տեսար ձեր հավեսն էլ եկավ

    Սկսեցի հետաքրքրվել, թե ինչքանով է հայտնի սլեքլայնը Հայաստանում ու Ֆեյսբուքում մի խումբ գտա - Step Slackliners: Իրենք շաբաթական կազմակերպում են պարապմունքներ, առաջին անգամը անվճար, իսկ հետո ամսեկան կտրվածքով՝ 4 պարապմունքի 2000դրամ: Խմբի ադմինիստրատորներից մեկին՝ Մուշեղ Խաչատրյանին հեռակա գիտեմ, եթե հիշում եք 2 տարի առաջ Украина мае талант-ին էր մասնակցել, էս վերջերս էլ Գինեսի նոր ռեկորդակիր է դարձել: Խմբի նկարներից դատելով բավականին լավ պարապած ու փորձառու մարդիկ են:

    Էս նկարն էլ ձեզ ջիջիլ

    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.05.2014), ARMbrain (17.05.2014), insider (17.05.2014), Արևհատիկ (17.05.2014), մարդագայլուկ (17.05.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,151
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆ, կայֆոտ բան ա էրևում Ես մի պահ մտածեցի՝ յոգայի պոզաները սենց պարանի վրա, գժանոց բան կլինի: Մի հատ հետաքրքրվեմ, տեսնեմ ստեղ կա՞: Ուղղակի եղանակային պայմանները դժվար թույլ տան, որ լինի

  4. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, կայֆոտ բան ա էրևում Ես մի պահ մտածեցի՝ յոգայի պոզաները սենց պարանի վրա, գժանոց բան կլինի: Մի հատ հետաքրքրվեմ, տեսնեմ ստեղ կա՞: Ուղղակի եղանակային պայմանները դժվար թույլ տան, որ լինի
    Բյուր, իրոք կայֆ ա ու հաստատ Կոպենհագենում լիքը խմբեր կգտնես Առաջին հայացքից շատ բարդ է թվում, բայց իրականում էդքան էլ դժվար չի: Մանավանդ հեծանվորդները շատ արագ կսովորեն, որովհետև հիմնական ծանրությունը ոտքերի մկանների վրա է ընկնում
    I may be paranoid but no android!

  5. #4
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, հավես սպորտաձև ա, Ռուֆուս, բայց պարանը միշտ ա էտ բարձրության վրա, թե՞ մենակ սկսնակների դեպքում ա:

  6. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, հավես սպորտաձև ա, Ռուֆուս, բայց պարանը միշտ ա էտ բարձրության վրա, թե՞ մենակ սկսնակների դեպքում ա:
    Բարձրությունը տարբեր է, հիմնականում կախված է պարանի երկարությունից: Սկսնակների համար ավելի կարճ ու ցածր են կապում մոտ 30-50սմ, որ ընկնելուց տրավմաներ չստանան: Իսկ ավելի փորձառուների համար ավելի բարձր՝ ինչքան պարանը երկար՝ էդքան բարձր, որովհետև ծանրությունից սկսում է ճկվել ու ցած իջնել: Օրինակ 50 մետրանոց պարանը գետնից 2.5-3մ բարձրության վրա էին կապում, որովհետև մեջտեղները հասնելուց ծանրությունից պարանը գրեթե գետին էր հասնում:

    Բացի դրանից պարանն ինչքան կարճ է, էդքան հեշտ է հավասարակշռություն պահելը, երկարների դեպքում սկսում է լավ տատանվել:
    I may be paranoid but no android!

  7. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ շատ լավ tutorial, որը բացատրում է սլեքլայնի ամենապարզ քայլերը.

    I may be paranoid but no android!

  8. #7
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    29
    Գրառումներ
    3,995
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հայերից գողացված բան ա

  9. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ trickliner-ները (հայատառ ինչ անհարմար բան ստացվեց), հլը նայեք ինչ կայֆ ա, աաաաաաաաա՜

    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևհատիկ (17.05.2014)

  11. #9
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ թիթիզանամ մի քիչ երկու տարի առաջվա բանա

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.05.2014), Արևհատիկ (17.05.2014), Յոհաննես (17.05.2014), Ռուֆուս (17.05.2014)

  13. #10
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Հասցե
    Springfield
    Տարիք
    35
    Գրառումներ
    185
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս դուր կգա սլեք֊ի սիրահարներին


  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusina (01.06.2014), Ռուֆուս (21.05.2014)

  15. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    I may be paranoid but no android!

  16. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.06.2014), total_abandon (01.06.2014)

  18. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ հայ սլեքերները

    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    insider (27.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •