insider ջան, բայց էլի եմ ասում, էդ տաբուները ավելի շուտ մշակութային/կրոնական պատճառներ ունեն: Երբ որ մարդու մոտ առաջանում է երկընտրանք՝ տաբուն կոտրել կամ կենդանի մնալ, գրեթե միշտ կենդանի մնալու բնազդը հաղթող է դուրս գալիս:
Մեկ ուրիշ օրինակ բերեմ, ինձ համար տաբու է ձիու միս ուտելը: Տարիներ առաջ ես ձիավարության էի գնում, ձիերն իմ համար ազնիվ ու վեհ կենդանիներ են ու ես ինձ չէի ների, եթե ձիու մսին ձեռք տայի: Բայց արի ու տես, որ Իտալիայում ձիու մսից պատրաստված կերակուրները շատ տարածված են, նույնիսկ սուպերմարկետներում ձիու մսի ու երշիկեղենի բաժին կա: Ու եթե ես հանկարծ իմանայի, որ սխալմամբ ձիու միս եմ կերել, հաստատ կվատանայի: Նույն ձևի մեր համար անընդունելի է շան ու կատվի միսը, մինչդեռ արևելյան Ասիայում հանգիստ ուտում են: Ու երևի նույն ձևի էլ հնդիկներն են նողկանք ապրում, երբ մենք տավարի միս ենք ուտում:
Էջանիշներ