User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Կանիբալի՞զմ, թե՞ ապրելու (կենդանի մնալու) բնազդ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ARMbrain-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ բայց որ մի պուճուր էլ խորանաս, մարդու/մարդկանց ներսում նստած ա էն միտքը որ մենակ կարելի ա ուտել տավարի, խոզի այլ ոչ թե մարդու միս։
    Համաձայն եմ Վահեի հետ, որ էտ միանշանակ ապրելու բնազդն ա: Իմ կարծիքով, ցանկացած դեպքում էլ կանիբալիզմը հոգևոր ծանր ազդեցություն կունենա մարդու վրա։
    Բայց արի ու տես, որ կարիբների, ացտեկների, մաորիների ու մյուս մարդակեր ցեղերի մոտ հեչ էլ ապրելու բնազդը չէր:
    I may be paranoid but no android!

  2. #2
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆ ջան ես էլ կարդացել էի ինչ որ ցեղերի մասին, որ մարդու միս են ուտում, շատ պատերազմների ժամանակ էլ նման դեպքեր եղել են ու ճիշտն ասած, էս թեմայով շատ չէի խորանա, ուղղակի ֆիլմում մի քանի դրվագներ կան, որ իրոք մտածելու տեղ են տալիս:

    Քանի որ ինչ որ մարդկանց մի խումբ կեդանի ա մնում, նրանց մեջ, դե պարզ ա, մի լիդեր ա ի հայտ գալիս ու երբ ասում են ճար չկա պիտի ուտենք, որ չմեռնենք, համարյա թե որոշումը ընդունվում ա միաձայն: Բայց ինչքան հիշում եմ լիդերն ասում ա ուտենք, բայց ոչ իմ հարազատներին ու որոշում են սկսել օդաչուներից, քանի որ նրանց ամենաքիչն են ճանաչում: Եսիմ, սրան հոգեբանները ավեի լավ գնահատական կտան:

    Մի պահ էլ գալիս ա, երբ մի 10 օր հետո հսկա ձյան շերտը գահավիժում ա ջարդված ինքնաթիռի վրա, կեդանի մնացածներից մի 9 հոգի ևս մահանում ա: Ու փրկվածները խոստովանում են, որ դա մի տեղ իրենց փրկությունն էր, քանի որ 9 նոր դիակ ունեցան` պոտենցիալ ուտելիք:

    Հ.Գ. Rammstein ջան շնորհակալություն ուղղման համար:

  3. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    insider ջան, բայց էլի եմ ասում, էդ տաբուները ավելի շուտ մշակութային/կրոնական պատճառներ ունեն: Երբ որ մարդու մոտ առաջանում է երկընտրանք՝ տաբուն կոտրել կամ կենդանի մնալ, գրեթե միշտ կենդանի մնալու բնազդը հաղթող է դուրս գալիս:

    Մեկ ուրիշ օրինակ բերեմ, ինձ համար տաբու է ձիու միս ուտելը: Տարիներ առաջ ես ձիավարության էի գնում, ձիերն իմ համար ազնիվ ու վեհ կենդանիներ են ու ես ինձ չէի ների, եթե ձիու մսին ձեռք տայի: Բայց արի ու տես, որ Իտալիայում ձիու մսից պատրաստված կերակուրները շատ տարածված են, նույնիսկ սուպերմարկետներում ձիու մսի ու երշիկեղենի բաժին կա: Ու եթե ես հանկարծ իմանայի, որ սխալմամբ ձիու միս եմ կերել, հաստատ կվատանայի: Նույն ձևի մեր համար անընդունելի է շան ու կատվի միսը, մինչդեռ արևելյան Ասիայում հանգիստ ուտում են: Ու երևի նույն ձևի էլ հնդիկներն են նողկանք ապրում, երբ մենք տավարի միս ենք ուտում:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    insider (16.05.2014)

  5. #4
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    insider ջան, բայց էլի եմ ասում, էդ տաբուները ավելի շուտ մշակութային/կրոնական պատճառներ ունեն: Երբ որ մարդու մոտ առաջանում է երկընտրանք՝ տաբուն կոտրել կամ կենդանի մնալ, գրեթե միշտ կենդանի մնալու բնազդը հաղթող է դուրս գալիս:

    Մեկ ուրիշ օրինակ բերեմ, ինձ համար տաբու է ձիու միս ուտելը: Տարիներ առաջ ես ձիավարության էի գնում, ձիերն իմ համար ազնիվ ու վեհ կենդանիներ են ու ես ինձ չէի ների, եթե ձիու մսին ձեռք տայի: Բայց արի ու տես, որ Իտալիայում ձիու մսից պատրաստված կերակուրները շատ տարածված են, նույնիսկ սուպերմարկետներում ձիու մսի ու երշիկեղենի բաժին կա: Ու եթե ես հանկարծ իմանայի, որ սխալմամբ ձիու միս եմ կերել, հաստատ կվատանայի: Նույն ձևի մեր համար անընդունելի է շան ու կատվի միսը, մինչդեռ արևելյան Ասիայում հանգիստ ուտում են: Ու երևի նույն ձևի էլ հնդիկներն են նողկանք ապրում, երբ մենք տավարի միս ենք ուտում:
    Համաձայն եմ Ռուֆ, բայց դե տաբու էլ կա տաբու էլ: Չմեռնելու ֆակտորն էլ շատ մեծ դեր ա խաղում: Բայց դե սեփական հարազատին մինչև ոսկորներն ուտելն էն չի: Վթարների,աղետների ժամանակ հարազատ կորցրած մարդը ամեն գնով ուզում ա մի պատառ գոնե գտնի` իր ադաթների համաձայն հողին հանձնի կամ չգիտեմ այրի: Ու դա անում ա իր հոգու հանգստության համար: Բայց արի ու տես պահ ա գալիս որ, քեզ ստիպում ա էտ նույն մի պատառը սեփական բերանով կուլ տաս: Եսիմ, խառը զգացողություններ են մոտս:

  6. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    insider ջան, բայց էլի եմ ասում, էդ տաբուները ավելի շուտ մշակութային/կրոնական պատճառներ ունեն: Երբ որ մարդու մոտ առաջանում է երկընտրանք՝ տաբուն կոտրել կամ կենդանի մնալ, գրեթե միշտ կենդանի մնալու բնազդը հաղթող է դուրս գալիս:

    Մեկ ուրիշ օրինակ բերեմ, ինձ համար տաբու է ձիու միս ուտելը: Տարիներ առաջ ես ձիավարության էի գնում, ձիերն իմ համար ազնիվ ու վեհ կենդանիներ են ու ես ինձ չէի ների, եթե ձիու մսին ձեռք տայի: Բայց արի ու տես, որ Իտալիայում ձիու մսից պատրաստված կերակուրները շատ տարածված են, նույնիսկ սուպերմարկետներում ձիու մսի ու երշիկեղենի բաժին կա: Ու եթե ես հանկարծ իմանայի, որ սխալմամբ ձիու միս եմ կերել, հաստատ կվատանայի: Նույն ձևի մեր համար անընդունելի է շան ու կատվի միսը, մինչդեռ արևելյան Ասիայում հանգիստ ուտում են: Ու երևի նույն ձևի էլ հնդիկներն են նողկանք ապրում, երբ մենք տավարի միս ենք ուտում:
    Ապեր, չեմ կարծում, որ կանիբալիզմի տաբուն զուտ մշակութային կամ կրոնական պատճառներ ունի: Կաթնասունների բացարձակ մեծամասնությունը իրա նմանի միս չի ուտում, ու կանիբալիզմը կենդաների մոտ նույքան հազվադեպ պատահող երևույթ ա, որքան մարդկանց մոտ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (16.05.2014)

  8. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, չեմ կարծում, որ կանիբալիզմի տաբուն զուտ մշակութային կամ կրոնական պատճառներ ունի: Կաթնասունների բացարձակ մեծամասնությունը իրա նմանի միս չի ուտում, ու կանիբալիզմը կենդաների մոտ նույքան հազվադեպ պատահող երևույթ ա, որքան մարդկանց մոտ:
    Եսիմ, վիկին ասում ա, որ կենդանիների մոտ նորմալ դրսևորում ա ու 1500 տեսակի կենդանի կանիբալիզմով են զբաղվում:
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (16.05.2014)

  10. #7
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    զուտ տեսակի պահպանման խնդիր ա, մնացած առումներով արդարացում կգտնեեմ, թեև ինքս չէի ուտի, իմ համար մի քիչ խորն են որոշ ենթագիտակցական տաբուներ...

  11. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դժվար ա դատել սենց իրավիճակներում, երբ ինքդ չես հայտնվել, չնայած ես համարյա համոզված եմ, որ ինքս չէի ուտի ոչ մեկին, ինչ էլ լիներ, բայց չէի էլ ուզենա մեղադրել կամ դատել ուտողներին, հատկապես եթե ուտվողներն արդեն մեռած են, ոչ թե մորթում, ուտում են։ Բայց ամեն դեպքում ինձ թվում ա՝ իր նմանին ուտելու համար մարդ առնվազն էդ պահին պիտի խանգարված լինի (ասենք, մեռնելու վախից), որ կարողանա նման որոշում կայացնել։

    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Միս ուտող կենդանու միս հիմնականում չեն ուտում։ Ոչ մարդիկ, ոչ էլ կենդանիները։ Համով չի։ Էդ տաբուները, կրոնական արգելքները, բան, էս պարզ պատճառի հետևանք են ամենայն հավանականությամբ։
    Փաստորեն, ես պիտի որ ահագին համով լինեմ ։

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (18.05.2014), Աթեիստ (17.05.2014), Տրիբուն (17.05.2014)

  13. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եսիմ, վիկին ասում ա, որ կենդանիների մոտ նորմալ դրսևորում ա ու 1500 տեսակի կենդանի կանիբալիզմով են զբաղվում:
    Երևի պետք է նշել, որ 8.7 միլիոն տեսակից։ Մարդը փաստորեն էն 0.017 տոկոսի մեջ ա մտնում որպես բացառիկ կանիբալ կենդանի ։Ճ
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (17.05.2014)

  15. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եսիմ, վիկին ասում ա, որ կենդանիների մոտ նորմալ դրսևորում ա ու 1500 տեսակի կենդանի կանիբալիզմով են զբաղվում:
    Վիկին ասում ա, որ հադիպում ա 1500 կեդանու մոտ: Եթե հաշվի առնենք, որ երկրի վրա մոտ 10 միլիոն տեսակ կա, որից մանրմասն ուսումնասիրված ա 1,5 միլիոնը, կստացվի խիստ հազվադեպ պատահող երևույթ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե իմանայիք, որ ձեզ մնացել է մեկ օր ապրելու
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 169
    Վերջինը: 12.03.2019, 07:19
  2. Մենակ մնալու արվեստը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 12.11.2016, 04:14
  3. Հայաստանում ապրելու դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 59
    Վերջինը: 04.06.2014, 19:00
  4. Ո՞րն է կյանքի իմաստը կամ Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 409
    Վերջինը: 06.01.2014, 01:10
  5. Մայրական բնազդ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.11.2009, 00:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •