User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Կանիբալի՞զմ, թե՞ ապրելու (կենդանի մնալու) բնազդ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կանիբալի՞զմ, թե՞ ապրելու (կենդանի մնալու) բնազդ

    Մի վավերագրական ֆիլմ եմ դիտել էս վերջերս ու միանշանակ գնահատական չկարողացա տալ, դրա համար էլ որոշեցի էս թեման բացել: Մի գուցե շատերին ծանոթ է այս դեպքը, քանի որ վաղուց է եղել, որոշներն էլ նոր կծանոթանան:

    Ինչևէ, մինչև բուն թեման, պատմական ակնարկ, երկար բարակ չգրելու համար մեջբերեմ ՎԻՔԻՊԵԴԻԱ-ից
    FH-227 ինքնաթիռի վթարը Անդերում, 571 համարի չվերթի դուրս եկած Ուրուգվայի զինուժի ինքնաթիռի ավիավթարն էր Անդերում 1972 թվականի հոկտեմբերի 13-ին։ 45 ուղևորների մեջ էին ռեգբիի թիմը, նրանց բարեկամները, հովանավորները և ինքնաթիռի անձնակազմը։ Ուղևորների մեկ քառորդը մահանում է ինքնաթիռի անկումի կամ ժայռին բախվելու հետևանքով։ Ողջ մնացած 29 մարդուց ևս 8-ը մահացան ձնահյուսից, որը ծածկեց նրանց ժամանակավոր կացարանը՝ ինքնաթիռը։
    Փրկվածները ունեին կերակուրի նվազագույն պաշար, չունեին ջերմության աղբյուր, որը նրանց անհրաժեշտ էր խիստ բնակլիմայական պայմաններում՝ 3600 մետր բարձրության վրա, դիմակայելու համար։ Նրանք ունեին մի փոքր շոկոլադ, մի քանի շիշ գինի և մի քանի հատ կրեկեր։ Տնտեսելու նպատակով ուտելիքը բաժանվեց հավասար, և դա նրանց բավարարեց մի քանի օր։ Ջուրը ստանում եին արևի ճառագայթների ներքո՝ ձյունը հալեցնելով մետաղյա թիթեղի կտորների վրա։
    Որքան էլ խնայողաբար վարվեին, եղածը նրանց չէր հերիքի։ Բացի այդ շրջապատում ոչ կենդանիներ, ոչ բույսեր կային։ Սովամահ չլինելու համար, որոշեցին ուտել իրենց մահացած ուղևորների միսը։ Այդ որոշումը հեշտ չկայացվեց, քանի որ ամեն մահացած մարդ նրանցից մեկի կամ ընկերն էր, կամ համակուրսեցին, կամ էլ ազգականը։
    Ինքնաթիռի բոլոր ուղևորները կաթոլիկներ էին և սկզբում դա համարում էին անպատվություն մահացածի նկատմամբ։ Բայց մի քանի օր հետո, չդիմանալով սովին, նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը։
    Փրկարարները իմացան փրկվածների մասին միայն 72 օր հետո, երբ երկու վերապրողներ՝ Նանդո Պարադոն և Ռոբերտո Կանեսան, 20 օրում կտրեցին-անցան լեռները և հանդիպեցին մի չիլիացի ֆերմերի, որը նրանց ուտելիք տվեց և հայտնեց իշխանություններին մնացած ուղևորների մասին։
    Իհարկե վավերագրական ֆիլմն ավելի տպավորիչ է Остаться в живых. Чудо в Андах. , եթե ժամանակ ունեք անպայման նայեք:

    Եվ ուրեմն, կանիբալիզմ համարվում է մարդ արարածի կողմից զնմանի` մարդու մարմինն ուտելը: Իսկ լայն իմաստով, երբ կեդանի արարածը ուտում է իր տեսակի կեդանի արարածին:
    Ի դեպ մարդակեր և կանիբալ տերմինները նույնական չեն, քանի որ մարդակերը այն գիշատիչն է, այդ թվում գազանները, ով ուտում է մարդ արարածին:

    Իրոք որ շատ դժվար փորձություն է: Եվ ի՞նչ է սա` կանիբալիզմ, թե՞ ապրելու /կենդանի մնալու/ բնազդ, միգուցե՞ ուժեղ կամքի ուժ, թե՞ մի ուրիշ բան: Ի վերջո չմեռնելու համար համար ուտե՞լ, թե չուտե՞լ հարազատի՝ քրոջ, ծնողի դիակը կամ մի այլ՝ անծանոթ մարդու:

    Որպեսզի թեման ավելի լայնածավալ լինի առաջարկում եմ թեմայում քննարկենք ընդհանրապես ինչի՞ է պատրաստ մարդը, ոչ թե միայն ապրելու, այլ ուղղակի չմեռնելու համար: Նման պարագայում զնմանի միսը ուտելը իրո՞ք կարելի դիտել որպես կանիբալիզմ, թե՞ … Ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ չի կարելի կամ չպետք է անցնել: Ինչի՞ ենք պատրաստ մենք նմանատիպ, ամենադժվար պահերին /Աստված մի արասցե, իհարկե/:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 16.05.2014, 00:31:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ARMbrain (16.05.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե իմանայիք, որ ձեզ մնացել է մեկ օր ապրելու
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 169
    Վերջինը: 12.03.2019, 07:19
  2. Մենակ մնալու արվեստը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 12.11.2016, 04:14
  3. Հայաստանում ապրելու դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 59
    Վերջինը: 04.06.2014, 19:00
  4. Ո՞րն է կյանքի իմաստը կամ Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 409
    Վերջինը: 06.01.2014, 01:10
  5. Մայրական բնազդ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.11.2009, 00:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •