User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Կանիբալի՞զմ, թե՞ ապրելու (կենդանի մնալու) բնազդ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կանիբալի՞զմ, թե՞ ապրելու (կենդանի մնալու) բնազդ

    Մի վավերագրական ֆիլմ եմ դիտել էս վերջերս ու միանշանակ գնահատական չկարողացա տալ, դրա համար էլ որոշեցի էս թեման բացել: Մի գուցե շատերին ծանոթ է այս դեպքը, քանի որ վաղուց է եղել, որոշներն էլ նոր կծանոթանան:

    Ինչևէ, մինչև բուն թեման, պատմական ակնարկ, երկար բարակ չգրելու համար մեջբերեմ ՎԻՔԻՊԵԴԻԱ-ից
    FH-227 ինքնաթիռի վթարը Անդերում, 571 համարի չվերթի դուրս եկած Ուրուգվայի զինուժի ինքնաթիռի ավիավթարն էր Անդերում 1972 թվականի հոկտեմբերի 13-ին։ 45 ուղևորների մեջ էին ռեգբիի թիմը, նրանց բարեկամները, հովանավորները և ինքնաթիռի անձնակազմը։ Ուղևորների մեկ քառորդը մահանում է ինքնաթիռի անկումի կամ ժայռին բախվելու հետևանքով։ Ողջ մնացած 29 մարդուց ևս 8-ը մահացան ձնահյուսից, որը ծածկեց նրանց ժամանակավոր կացարանը՝ ինքնաթիռը։
    Փրկվածները ունեին կերակուրի նվազագույն պաշար, չունեին ջերմության աղբյուր, որը նրանց անհրաժեշտ էր խիստ բնակլիմայական պայմաններում՝ 3600 մետր բարձրության վրա, դիմակայելու համար։ Նրանք ունեին մի փոքր շոկոլադ, մի քանի շիշ գինի և մի քանի հատ կրեկեր։ Տնտեսելու նպատակով ուտելիքը բաժանվեց հավասար, և դա նրանց բավարարեց մի քանի օր։ Ջուրը ստանում եին արևի ճառագայթների ներքո՝ ձյունը հալեցնելով մետաղյա թիթեղի կտորների վրա։
    Որքան էլ խնայողաբար վարվեին, եղածը նրանց չէր հերիքի։ Բացի այդ շրջապատում ոչ կենդանիներ, ոչ բույսեր կային։ Սովամահ չլինելու համար, որոշեցին ուտել իրենց մահացած ուղևորների միսը։ Այդ որոշումը հեշտ չկայացվեց, քանի որ ամեն մահացած մարդ նրանցից մեկի կամ ընկերն էր, կամ համակուրսեցին, կամ էլ ազգականը։
    Ինքնաթիռի բոլոր ուղևորները կաթոլիկներ էին և սկզբում դա համարում էին անպատվություն մահացածի նկատմամբ։ Բայց մի քանի օր հետո, չդիմանալով սովին, նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը։
    Փրկարարները իմացան փրկվածների մասին միայն 72 օր հետո, երբ երկու վերապրողներ՝ Նանդո Պարադոն և Ռոբերտո Կանեսան, 20 օրում կտրեցին-անցան լեռները և հանդիպեցին մի չիլիացի ֆերմերի, որը նրանց ուտելիք տվեց և հայտնեց իշխանություններին մնացած ուղևորների մասին։
    Իհարկե վավերագրական ֆիլմն ավելի տպավորիչ է Остаться в живых. Чудо в Андах. , եթե ժամանակ ունեք անպայման նայեք:

    Եվ ուրեմն, կանիբալիզմ համարվում է մարդ արարածի կողմից զնմանի` մարդու մարմինն ուտելը: Իսկ լայն իմաստով, երբ կեդանի արարածը ուտում է իր տեսակի կեդանի արարածին:
    Ի դեպ մարդակեր և կանիբալ տերմինները նույնական չեն, քանի որ մարդակերը այն գիշատիչն է, այդ թվում գազանները, ով ուտում է մարդ արարածին:

    Իրոք որ շատ դժվար փորձություն է: Եվ ի՞նչ է սա` կանիբալիզմ, թե՞ ապրելու /կենդանի մնալու/ բնազդ, միգուցե՞ ուժեղ կամքի ուժ, թե՞ մի ուրիշ բան: Ի վերջո չմեռնելու համար համար ուտե՞լ, թե չուտե՞լ հարազատի՝ քրոջ, ծնողի դիակը կամ մի այլ՝ անծանոթ մարդու:

    Որպեսզի թեման ավելի լայնածավալ լինի առաջարկում եմ թեմայում քննարկենք ընդհանրապես ինչի՞ է պատրաստ մարդը, ոչ թե միայն ապրելու, այլ ուղղակի չմեռնելու համար: Նման պարագայում զնմանի միսը ուտելը իրո՞ք կարելի դիտել որպես կանիբալիզմ, թե՞ … Ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ չի կարելի կամ չպետք է անցնել: Ինչի՞ ենք պատրաստ մենք նմանատիպ, ամենադժվար պահերին /Աստված մի արասցե, իհարկե/:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 16.05.2014, 00:31:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ARMbrain (16.05.2014)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    insider ջան, ոչ թե հաննիբալիզմ, այլ` կանիբալիզմ:
    Հաննիբալիզմ բառ եթե անգամ կա, ապա դա հավանաբար Հաննիբալ զորավարին նմանվելու ձգտումն ա:

    Թեմայի վերնագրից բացի խմբագրում եմ նաեւ գրառումդ, որպեսզի թեմայի առաջին գրառման մեջ ճիշտ լինի գրված (հաջորդ գրառումներիդ մեջ ոնց կուզես գրի, չեմ խմբագրի ):

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (16.05.2014), Sambitbaba (16.05.2014)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե որոշ մշակույթներում՝ ամերիկյան, աֆրիկյան, նոր գվինեական ցեղերի մոտ մարդու միս ուտելը նորմալ բան է/էր, էնպես որ էդ տաբուները հիմնականում կրոնական/մշակութային են: Համ էլ շատ հեռու չգնանք, Ուկրաինայում 30-ական թվականների Հոլոդոմորի ժամանակ լիքը կանիբալիզմի դեպքեր են գրանցվել, նույնիսկ հիմա հյուսիսային Կորեայի փախստականները պատմում են, որ Կորեայի շատ շրջաններում կաննիբալիզմը շատ մարդկանց համար գոյատևման միակ միջոցն է:
    I may be paranoid but no android!

  6. #4
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    insider ջան, ոչ թե հաննիբալիզմ, այլ` կանիբալիզմ:
    Հաննիբալիզմ բառ եթե անգամ կա, ապա դա հավանաբար Հաննիբալ զորավարին նմանվելու ձգտումն ա:

    Թեմայի վերնագրից բացի խմբագրում եմ նաեւ գրառումդ, որպեսզի թեմայի առաջին գրառման մեջ ճիշտ լինի գրված (հաջորդ գրառումներիդ մեջ ոնց կուզես գրի, չեմ խմբագրի ):
    կամ էլ իրան՝




  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (16.05.2014), Ռուֆուս (16.05.2014)

  8. #5
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե ապրելու բնազդն ա: Դժվար էտ մարդկանցից մեկնումեկը մտածեր, թե էս ինչ համով մեռելներ են, բերեք ուտենք։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (16.05.2014), Մ Մ (16.05.2014)

  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց մի քիչ խորը որ մտածում ես, սակայն ի՞նչ տարբերություն, տավարի միս, խոզի, ձիու, շան, թե՞ մարդու
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (16.05.2014), total_abandon (16.05.2014), Աթեիստ (16.05.2014), Մ Մ (16.05.2014)

  12. #7
    Պատվավոր անդամ ARMbrain-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.03.2012
    Գրառումներ
    562
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ բայց որ մի պուճուր էլ խորանաս, մարդու/մարդկանց ներսում նստած ա էն միտքը որ մենակ կարելի ա ուտել տավարի, խոզի այլ ոչ թե մարդու միս։
    Համաձայն եմ Վահեի հետ, որ էտ միանշանակ ապրելու բնազդն ա: Իմ կարծիքով, ցանկացած դեպքում էլ կանիբալիզմը հոգևոր ծանր ազդեցություն կունենա մարդու վրա։
    Նավի համար ավելի անվտանգ կլիներ նավահանգստում, բայց դրա համար չէ նա ստեղծված...(Գրեյս Հոպպեր)

  13. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ARMbrain-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ բայց որ մի պուճուր էլ խորանաս, մարդու/մարդկանց ներսում նստած ա էն միտքը որ մենակ կարելի ա ուտել տավարի, խոզի այլ ոչ թե մարդու միս։
    Համաձայն եմ Վահեի հետ, որ էտ միանշանակ ապրելու բնազդն ա: Իմ կարծիքով, ցանկացած դեպքում էլ կանիբալիզմը հոգևոր ծանր ազդեցություն կունենա մարդու վրա։
    Բայց արի ու տես, որ կարիբների, ացտեկների, մաորիների ու մյուս մարդակեր ցեղերի մոտ հեչ էլ ապրելու բնազդը չէր:
    I may be paranoid but no android!

  14. #9
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆ ջան ես էլ կարդացել էի ինչ որ ցեղերի մասին, որ մարդու միս են ուտում, շատ պատերազմների ժամանակ էլ նման դեպքեր եղել են ու ճիշտն ասած, էս թեմայով շատ չէի խորանա, ուղղակի ֆիլմում մի քանի դրվագներ կան, որ իրոք մտածելու տեղ են տալիս:

    Քանի որ ինչ որ մարդկանց մի խումբ կեդանի ա մնում, նրանց մեջ, դե պարզ ա, մի լիդեր ա ի հայտ գալիս ու երբ ասում են ճար չկա պիտի ուտենք, որ չմեռնենք, համարյա թե որոշումը ընդունվում ա միաձայն: Բայց ինչքան հիշում եմ լիդերն ասում ա ուտենք, բայց ոչ իմ հարազատներին ու որոշում են սկսել օդաչուներից, քանի որ նրանց ամենաքիչն են ճանաչում: Եսիմ, սրան հոգեբանները ավեի լավ գնահատական կտան:

    Մի պահ էլ գալիս ա, երբ մի 10 օր հետո հսկա ձյան շերտը գահավիժում ա ջարդված ինքնաթիռի վրա, կեդանի մնացածներից մի 9 հոգի ևս մահանում ա: Ու փրկվածները խոստովանում են, որ դա մի տեղ իրենց փրկությունն էր, քանի որ 9 նոր դիակ ունեցան` պոտենցիալ ուտելիք:

    Հ.Գ. Rammstein ջան շնորհակալություն ուղղման համար:

  15. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միս ուտող կենդանու միս հիմնականում չեն ուտում։ Ոչ մարդիկ, ոչ էլ կենդանիները։ Համով չի։ Էդ տաբուները, կրոնական արգելքները, բան, էս պարզ պատճառի հետևանք են ամենայն հավանականությամբ։

  16. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշապ հոպարը արդեն փաստորեն պատասխանել էր: Ներող ...

  17. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի միջի այլոց, insider-ի ասած դեպքի վրա բացի վավերագրականից գեղարվեստական ֆիլմ էլ կա նկարահանած: Շուտվա ֆիլմ ա, ոչ թիվն եմ հիշում, ոչ էլ
    անունը: Բայց դեռահաս վախտերով եմ նայել, ու փիս ազդվել էի: Դժվար ա որևէ բանում մեղադրել էտ վիճակում հայտնված մարդկանց:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    insider (18.05.2014)

  19. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինսայդեր, կարելի՞ է թեման ավելի լայնացնել, ու ընդհանրապես կանիբալիզմի մասին խոսել՝ անկախ քո բերած օրինակից:
    Ես էդ թեմայով մի ժամանակ ահագին խորացել էի. ահագին տարօրինակ ու անհավանական դեպքեր եմ կարդացել:
    Եթե ընդանուր կանիբալիզմ երևույթի մասին խոսենք, կգրեմ դրանց մասին:

    Հիմա քո բերած կոնկրետ օրինակի վերաբերյալ:
    Էստեղ սա ոչ այլ ինչ է, քան գոյատևելու բնազդ:
    Կողքից իհարկե դժվար է ասել, բայց որ ինքս իմ մասին եմ մտածում, թվում է, թե կան բաներ, որոնք գոյատևելու համար այնուամենայնիվ չէի անի: Դրանցից մեկը կանիբալզիմն է, մյուսը՝ սեփական ձեռքերով մարմնիս մի մասը կտրելը (ոտք, ձեռք):
    Սկզբունքի հարց չի
    Ինքս ինձ իմանալով, ուղղակի գիտեմ, որ չէի կարողանա, ինչքան էլ հիմարություն լիներ էդ չկարողանալը:
    Բայց անողները անում են փրկվելու համար, ու դա լրիվ հասկանալի է:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (17.05.2014), Արևհատիկ (17.05.2014), Ռուֆուս (17.05.2014), Տրիբուն (17.05.2014)

  21. #14
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնկրետ էս դեպքի մասին ամեն ինչ պարզ ա: Բայց լավ կլիներ թեման ընդլայնվեր ու այլ դեպքերն էլ քննարկվեին: Օրինակ որոշ ժամանկ առաջ մի հատ աղմկահարույց դեպք էր եղել, մոսկվաներում: Երկու ջահել խեխդել էին մի հայ աղջկա, վաննայում կտրտել, օրգանները հանել էին, կարտոշկի հետ եփել կերել: Ինչ-որ սուբկուլտուրայի էին պատկանում: Աղջկա հայրը ինֆարկտ ա ստացել մեռել ա տեղնուտեղը:
    SWTS

  22. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ivy և Lisbeth, հեղինակն ինքը թեման ընդլայնելու կոչ արել է իր առաջին գրառման վերջին պարբերությամբ.
    Որպեսզի թեման ավելի լայնածավալ լինի առաջարկում եմ թեմայում քննարկենք ընդհանրապես ինչի՞ է պատրաստ մարդը, ոչ թե միայն ապրելու, այլ ուղղակի չմեռնելու համար: Նման պարագայում զնմանի միսը ուտելը իրո՞ք կարելի դիտել որպես կանիբալիզմ, թե՞ … Ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ չի կարելի կամ չպետք է անցնել: Ինչի՞ ենք պատրաստ մենք նմանատիպ, ամենադժվար պահերին /Աստված մի արասցե, իհարկե/:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    insider (17.05.2014)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե իմանայիք, որ ձեզ մնացել է մեկ օր ապրելու
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 169
    Վերջինը: 12.03.2019, 07:19
  2. Մենակ մնալու արվեստը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 12.11.2016, 04:14
  3. Հայաստանում ապրելու դրական և բացասական կողմերը
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 59
    Վերջինը: 04.06.2014, 19:00
  4. Ո՞րն է կյանքի իմաստը կամ Նշեք ինձ ապրելու գեթ մի նպատակ… [(c) kiki]
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 409
    Վերջինը: 06.01.2014, 01:10
  5. Մայրական բնազդ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.11.2009, 00:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •