User Tag List

Էջ 34 44-ից ԱռաջինԱռաջին ... 24303132333435363738 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 658 հատից

Թեմա: Հանդուրժողականության սահմաններ

  1. #496
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Տպավորություն ա ստեղծվում, որ դու ցանկացած կոնտեքստում ուզում ես, որ վերջում դու ինքդ դառնաս քննարկման հիմնական օբյեկտը:
    Ոնց որ ասում ես, ավելի լավա չպատասխանեմ, չեմ պատասխանում, ուղղակի ուզում եմ ասեմ, որ տպավորությունը սխալա, ես դրան չեմ ձգտում Տրիբուն ջան ու ամեն դեպքում, ավել պակաս ներող, ես մի քանի գրառում եմ արել նրա համար, որ բացատրեմ թե ինչ եմ ուզում ասած լինեմ, իսկ տպավորթյունները հաստատ էն չեն ինչ կա իրականում:

  2. #497
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես քննադատել եմ հիմնականում երևութը որտև այն եղել ա ընթացող երեևույթ… բայց երբ որ իմացա որ աղջիկն ամեն ԻՆչ հասկացել ա ու միջոցներ ա ձեռնարկում, անմիջապես դադարեցրի… որտև էս պահին ամենակարևորը դա ա… ուրիշ հարց ինձ չԻ հուզում…

    Գորտուկը մի հատ մարդ ա որ ՈՒժ ա ԳՏԵԵԼ իր մեջ հարցականի տակ դնելու տարիներ ի վեր ԻՐԵՆ մատուցած համակարգը… նա ոիրիշ համակարգ չի իմացել, բայց բավականին խոհեմ ա գտնվել ու ԼՍԵԼ ա իմացողին… սա ինձ համար անգնահատելի արժեք ա և կարևոր որակ… չեմ կարող ես դա անտեսել ու զոիտ ճիշտ լինելու համար գրել/քննադատել… ինքը բան ա փոխելու էս սիստեմում ու ես կարամ մենակ չխանգարեմ իրան …

    դրա համատ կարծում եմ որ ամեն գնով մեր Գերտուկին ՊՏԻ ՀԵՏ ԲԵՐԵՆՔ… ինքը մերն ա, մեԶՆԻՑ մեկն Ա…

    ես ԱկուՄԲԻ մասշտաբով իրանից ներողություն եմ հայցում…

    Համ էԼ ԻՆքը ԲիթլԶ ու Մայլս Դեվիս ա սիրում…

    էսա կարևորը…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 02.06.2014, 19:27:

  3. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (02.06.2014), ivy (02.06.2014), John (02.06.2014), Արէա (02.06.2014), Նաիրուհի (03.06.2014), Վոլտերա (02.06.2014), Տրիբուն (02.06.2014)

  4. #498
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աաա, լավ էլի Ամեն մեկն իրա անձնական էշն ա առաջ բրդում: Հոս, ի՞նչ պատիժ, Ռայադերը ոչ մի վատ բան չի արել, ոչ թեմայից դուրս են էղել իրա գրառումները, ոչ վիրավորական: Բայց դե արժանացել են ռեակցիաների և այլն: Թարգեք, վսյո, պրծավ, հերիք ա:

    Ի՞նչ կարծիքի եք թմրամոլների մասին:
    Թմրամոլին ինչ որ տեղ հասկանում ա հարփեցողը
    Vitam regit fortuna, non sapientia.

  5. #499
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Թմրամոլին ինչ որ տեղ հասկանում ա հարփեցողը
    Պիանիստը
    The cake is a lie.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (02.06.2014)

  7. #500
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, թեմայի թեժ ժամանակ էր խառը: Ուշացումով էկավ, սկսեց Ռայի պես հատ-հատ պատասխանել, ասեցինք՝ հերիք ա, առանց ավելորդության ասեց՝ լավ: Հա, ոնց որ մեկ էլ Էննան չշարունակեց: Իսկ մնացածների դեպքում էդ ասելը կապ չուներ:

    Ու ստեղ հարց ա առաջանում. արդյոք իսկապե՞ս թեմայում գրառումներ անողներից ոմանք մտահոգված են երեխայի ապագայով ու նրա հետ աշխատող վատ մասնագետով, թե՞ առիթ են ման գալիս մի հատ էլ իրանց կողմից դաստիարակչական լեկցիա կարդալու:
    Բյուր, ասենք եթե էդ մարդը մի հատ պատասխաներ՝ կներեք, ժող, երևի սխալվել եմ, թեմայի ցանկացած պահի, հետագա քննադատությունների մեծ մասն անիմաստ կդառնար:

    Մյուս կողմից, ես չեմ հավատում, որ ինքն իր արարքի ամբողջ հրեշավորությունը գիտակցել է, հակառակ դեպքում ոչ թե կորոշեր այդ երեխայի հետ չաշխատել, այլ, արդեն գիտակցելով սխալը, դա կշտկեր: Հիմա երեխան կմտածի, որ իր մեղքով է հոգեբանն իրենից հրաժարվել (լքված լինելու վախ):

    Թե դուք անձամբ ձեր ներսում ինչ եք պայմանավորվում-քննարկում-որոշում, իմ խնդիրը չի, ես անձնական խնդիր ունեմ Գորտուկի հետ: Հավատա ինձ, ես իրեն քարոզ կարդալուց ոչ մի հաճույք չեմ ստանում, ավելին, ես կնախընտրեի, որ ինքն ընդհանրապես իր արարքն արած չլիներ, ու որ, ասենք, մասնագիտություն ընտրելիս որոշեր տնտեսագետ լինել: Ես հիմա միայն անզորության զգացողություն ունեմ, որովհետև վախենում եմ այդ երեխայի համար ու ոչ մի բան նրա համար չեմ կարող անել:

    Հայաստանի տրանսների վիճակը տեսե՞լ եք: Մոտեցե՞լ եք, զրուցե՞լ եք իրենց հետ: Ես մոտեցել, զրուցել եմ, իրենցից ոմանց կյանքի պատմությունը գիտեմ արդեն: Իրենք դժոխքում են ապրում, բայց մի ժամանակ հասարակ երեխաներ են եղել: Նույնիսկ ես, որ լիքը բան եմ տեսել, երբեք իմ կյանքն իրենց կյանքի հետ չեմ համեմատի:

    Իսկ հիմա պատկերացրեք այս երեխային այդ դժոխքում:

    Արդյո՞ք ես երբևէ ձեր Գորտուկին դրական կամ գոնե նեյտրալ կվերաբերվեմ: Երբեք: Մինչև ինքն իր սխալն շտկելու ուժ չգտնի: Որովհետև սխալն արված է, ու այնպիսի սխալ չի, որ ասենք՝ լավ, անցած լինի, բան է՝ եղել է, ամեն մարդու հետ էլ պատահում է:

    Կարծում եմ՝ կարիք չկա հիշեցնել, թե ես ինչքան լավ հիշողություն ունեմ ու նման բաներն ինչքան երկար եմ հիշում: Շատ երկար:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #501
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայ, ես մի անգամ կարծեմ էլի քեզ գրել եմ սրա մասին, բայց հիմա էլ եմ ուզում գրեմ:
    Դու՝ "մոռանում", անտեսում, չես հաշվի առնում մի կարևոր հանգամանք, որ Հայսատանում, գոնե ասենք հլա էն հին մնացած սերնդի ու քաղաքական ու ուսումնական մնացորդների ազդեցությունը շատ մեծ ա, այսինքն հիմա մեծամասամբ, էն տարքիր մարդիկ, ովքեր կարող են բանավիճել կամ ինչ-որ բան խոսել, էդ մարդկանցից շատերի համար տրանսը, գեյը, լեզբին կամ չգիտեմ Կոնչիտան անընդունելի ու նորմայից դուրս "երևույթներ" են, այսինքն, մարդն իր բնազդով, որը իրա մեջ սերմանվել ա նեև դաստիարակությամբ անկախ իրանից քլնգում ա տվյալ երևույթը:
    Ասենք ակումբում հազար կռիվներ տալով, քեզ ասենք մռութիդ հասցնելու ոճով գրառում անելով անգամ, ես հիմա ասենք քո գրառումներին նորմալ եմ վերաբերվում, որտև հասկացել եմ քո տեսակետը ու քո ձգտումը ազատության և այլն և այլն և այլն:
    Բայց այ Բայ ջան, դա եղել ա տարիների ընթացքում, իսկ դու հիմա ուզում ես, որ Գորտուկին, իրան քխ ու սխալ հանելով, իրա վրա խժալով մենք իրան բերենք էն գիտակցության, որ ինքը ասի ես սխալ եմ կներե՞ք, Բայ դա պրակտիկորեն անհնարա իմ կարծիքով, այսինքն՝ էս դեպքում ես ճիշտ եմ համարում Բյուրի մոտեցումը ՓՄ ով խորհուրդ տալը և Գորտուկին բացատրելը, որ հոգեբանությունը էն չի, որ պտի մարդկանց սարքես նենց, ոնց դու ես ուզում կամ ոնց մեծամասնությունն ա, այլ պետք ա մարդուն հասկանաս ու փորձես աջակցես, որ ինքը հենց իրանով իրան մեկուսացված չզգա մնացածից:
    Բայց Բայ ջան, ներող, ստեղ քո հետ չեմ համաձայնվի, եթե դու շարունակես Գորտուկին նեղացնել, հաստատ էլի կկռվենք, տվյալ դեպքում Գորտուկի ու քո անձի կարևորությունը չի, այլ երևույթն ու իրավիճակը:
    Բայ, դու չես կարա նենց անես, որ ամեն բան թե ակումբում, թե տվյալ մարդու մոտ մանգամից փոխվի ու Գորտուկը դառնա հանդուրժող ու ասենք քո նման գնա տրանսերի հետ խոսա:
    Բայ ջան, չեմ ընդունում քո էդ մոտեցումը, եթե դու առանց "պիտակավորման" Գորտուկին ասես, որ ինքը կարա ավելի լավ մասնագետ դառնա, որ հետևի ասենք սրան, նրան ու էն մեկին ու դա անես նենց, որ ինքը ընդունի, մի բան էլ վարկանիշ կտամ, բայց նեղացաց մնալն ու իրան չընդունելը մինչև կներես ասեսլը ես չեմ ընդունում Բայ:

  9. #502
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    ....ասենք, մասնագիտություն ընտրելիս որոշեր տնտեսագետ լինել:
    Մի րոպե, էտ ինչի՞ որ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (02.06.2014), Nihil (02.06.2014)

  11. #503
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի այս թեման ակտիվ է և խոսք է գնում այնպիսի համամարդկային կարևորություն ունեցող մոտեցումների և սկզբունքների մասին, ինչպիսին «հանդուրժողականություն» կոչվածն է, մի փոքր-ինչ մակերեսային թվացող հարց ունեմ ակումբցիներին.

    Հարցս (թող զարմանալի չթվա). եթե մի սեղանի (կամ թեկուզ տարբեր սեղաններից) շուրջ նստած քյարթանդուխտ արական սեռի ներկայացուցիչն իր դիմաց նստած աղջկան «կպցնում է» էթիկայի կանոններին հակասող այնպիսի նագլի և կեղտոտ գործողություններով, ինչպիսիք են վավաշոտ հայացքը կամ աղջկան ուղղված (օրինակ) լեզվով շրթունքները պարբերաբար լպստելը և միմիկայի ու ծամիչ մկանների այլ շարժումներ կատարելը (մի խոսքո՝ կարծում եմ, հասկացաք), որոնք այդ աղջկա համար խիստ տհաճ են, ապա ըստ ակումբցիների՝ պետք է այդ աղջիկը հանդուրժի՞ այդ ամբողջը: Ըստ ձեզ՝ որոնք պետք է լինեն պատասխան գործողությունները: Ես հասկանում եմ, որ դա խիստ անհատական է, բայց այնուամենայնիվ, կարծում եմ՝ պատասխան գործողություններն էապես իրարից չեն տարբերվի: Տղան փաստացի ֆիզիկական ոչ մի գործողություն չի անում, բայց ամբողջ հոգով սրտով ցույց է տալիս, որ այդ աղջկա նկատմամբ սեռական ցանկություն ունի (ինչը մեկին բնական կթվա, մյուսին՝ «պոշլի»): Մի խոսքով, կարծում եմ՝ հարցս պարզ է և եթե ժամանակ ունեք պատասխանեք:

    Սա իհարկե էլի հանդուրժողականության մասին է՝ հանդուրժողականության սահմանների: Ու սրանից հետո մեկ այլ հետաքրքիր երևույթի մասին կխոսեմ, որն ուղղակիորեն կապված է հենց նույնասեռականության հետ:

  12. #504
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ասենք եթե էդ մարդը մի հատ պատասխաներ՝ կներեք, ժող, երևի սխալվել եմ, թեմայի ցանկացած պահի, հետագա քննադատությունների մեծ մասն անիմաստ կդառնար:

    Մյուս կողմից, ես չեմ հավատում, որ ինքն իր արարքի ամբողջ հրեշավորությունը գիտակցել է, հակառակ դեպքում ոչ թե կորոշեր այդ երեխայի հետ չաշխատել, այլ, արդեն գիտակցելով սխալը, դա կշտկեր: Հիմա երեխան կմտածի, որ իր մեղքով է հոգեբանն իրենից հրաժարվել (լքված լինելու վախ):

    Թե դուք անձամբ ձեր ներսում ինչ եք պայմանավորվում-քննարկում-որոշում, իմ խնդիրը չի, ես անձնական խնդիր ունեմ Գորտուկի հետ: Հավատա ինձ, ես իրեն քարոզ կարդալուց ոչ մի հաճույք չեմ ստանում, ավելին, ես կնախընտրեի, որ ինքն ընդհանրապես իր արարքն արած չլիներ, ու որ, ասենք, մասնագիտություն ընտրելիս որոշեր տնտեսագետ լինել: Ես հիմա միայն անզորության զգացողություն ունեմ, որովհետև վախենում եմ այդ երեխայի համար ու ոչ մի բան նրա համար չեմ կարող անել:

    Հայաստանի տրանսների վիճակը տեսե՞լ եք: Մոտեցե՞լ եք, զրուցե՞լ եք իրենց հետ: Ես մոտեցել, զրուցել եմ, իրենցից ոմանց կյանքի պատմությունը գիտեմ արդեն: Իրենք դժոխքում են ապրում, բայց մի ժամանակ հասարակ երեխաներ են եղել: Նույնիսկ ես, որ լիքը բան եմ տեսել, երբեք իմ կյանքն իրենց կյանքի հետ չեմ համեմատի:

    Իսկ հիմա պատկերացրեք այս երեխային այդ դժոխքում:

    Արդյո՞ք ես երբևէ ձեր Գորտուկին դրական կամ գոնե նեյտրալ կվերաբերվեմ: Երբեք: Մինչև ինքն իր սխալն շտկելու ուժ չգտնի: Որովհետև սխալն արված է, ու այնպիսի սխալ չի, որ ասենք՝ լավ, անցած լինի, բան է՝ եղել է, ամեն մարդու հետ էլ պատահում է:

    Կարծում եմ՝ կարիք չկա հիշեցնել, թե ես ինչքան լավ հիշողություն ունեմ ու նման բաներն ինչքան երկար եմ հիշում: Շատ երկար:
    Ռայ, Գորտուկը էս վայրկյանին ոչ մի ռեսուրս չունի էդ երեխայի հետ աշխատելու… ինքն ընդհանրապես "երեկ ա իմացե"լ ինչ ա իրականում կատարվում ու ինքն ահագին բան ունի անելու միչև հասնի էն պահը որ կոնկրետ էդ երեխայի հետ ինքը կարողանա աշխատել ու իր սխալն ուղղել…

    …դու պարզապես "իրավունք չունես" իրան էս պահին չհավատալու… դու մարդուն պետք ա շանս տաս, դրանից հաստատ վնաս չկա, բայց օգուտ կարա լինի… քո կարծր դիրքորոշումը չի օգնում գործին, ավելին քեզ դարձնում ա "իրանց պես"… մենք նրանցից դրանով ենք տարբերում…

    …եթե դու իրան շանս չես տալիս էն դեպքում որ ինքը գիտակցել ա իրա արածի սխալականությունը, դու դառնում ես սխալ ինչքան էլ որ քո դիրքորոշումն ու վերաբերմունքը ճիշտ լինի…

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (02.06.2014), Նաիրուհի (03.06.2014), Ուլուանա (02.06.2014)

  14. #505
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա իհարկե էլի հանդուրժողականության մասին է՝ հանդուրժողականության սահմանների: Ու սրանից հետո մեկ այլ հետաքրքիր երևույթի մասին կխոսեմ, որն ուղղակիորեն կապված է հենց նույնասեռականության հետ:
    Միանգամից անդրադառնամ էն հարցին, որը դեռ չես շոշափել Մարկիզ ախպեր ))
    եթե մի քիչ խմած էղա, շատ հավանական ա, որ էդ գիշեր քաղմասում անցկացնեմ

  15. #506
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանգամից անդրադառնամ էն հարցին, որը դեռ չես շոշափել Մարկիզ ախպեր ))
    եթե մի քիչ խմած էղա, շատ հավանական ա, որ էդ գիշեր քաղմասում անցկացնեմ
    Հա, դու հասկացար՝ իմ հաջորդ հարցը որն էր լինելու փաստորեն: )

    Բայց չէ, առաջ չընկնեմ, ուզում եմ տեսնեմ մեր հասարակության այս գողտրիկ մասնիկում ինչպես կպատասխանեն իմ հարցին:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (02.06.2014)

  17. #507
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ու մի բան էլ ասեմ. ես, նկատեցի, որ կարող է տպավորություն ստեղծվել, թե ես այս թեման կանխամտածված (կամ թեկուզ պատահմամբ) շուռ եմ տվել իմ մասնագիտության ուղղությամբ՝ այդպիսով ոտնահարելով ԼԳՏԲ համայնքի շահերը: Իրականում խոսակցությունն այդ ուղղությամբ գնաց իմ կամքից անկախ:

    Բացի այդ, ինչպես ԼԳՏԲ-ն, այնպես էլ ազգաբնակչության բազմաթիվ խավեր, խմբեր և համայնքներ ամբողջ առաջադեմ աշխարհում համարվում են ռիսկային և խարանվելու, հետևաբար նաև հասարակությունից օտարվելու հավանականություն ունեցող: Ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ ԼԳՏԲ-ն, այդ բոլոր խմբերից ամենացածր ռիսկայինն է (սա իմ կարծիքով): Մի քիչ միգուցե ճիշտ չէ այսպես խոսելը, բայց պետք է փաստենք, որ իրենց նորմալ ինտելեկտուալ և ֆիզիկական կարողությունների, հանցավորությունից զերծ կենսակերպի շնորհիվ այդ մարդիկ առավել պակաս են ենթակա ռիսկերին, քան թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածություն մարդիկ, հոգեկան հիվանդություններով տառապող մարդիկ, մարմնավաճառները, ազատազրկված անձինք, մանկատներում ապաստանած մանուկներն ու դեռահասները և այլն:

    Այնպես որ՝ նեղվելու բան չկա, որ միայն գեյերի իրավունքներից չենք զրուցում, կարծում եմ:

  18. #508
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ ասել , որ էդ բալիկից որ մի դեպքում չեմ հրաժարվելու ու չեմ էլ կարա , որովհետև ինքն ա ինձ ընտրել, ոչ թե ես իրեն: էսօր ուրախությանս չափ ու սահման չկար , եկա ինձ ասում ա .
    -Իսկ դու գիտես , որ ես գիտեմ , որ ես տղա եմ , ուղղակի ես թույլ տղա եմ : Պետք ա շատ պարապեմ քեզ հետ , որ ուժեղանամ:
    Լացս նենց եկավ: Անընդհատ էսօր ինքնաթիռով էր խաղում , դաժե իրա մայրիկը լաց եղավ ուրախությունից:
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  19. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.06.2014), Mephistopheles (02.06.2014), Nihil (02.06.2014), Rhayader (02.06.2014), Աթեիստ (02.06.2014), Արէա (02.06.2014), Նաիրուհի (03.06.2014), Վոլտերա (02.06.2014)

  20. #509
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գորտուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ ասել , որ էդ բալիկից որ մի դեպքում չեմ հրաժարվելու ու չեմ էլ կարա , որովհետև ինքն ա ինձ ընտրել, ոչ թե ես իրեն: էսօր ուրախությանս չափ ու սահման չկար , եկա ինձ ասում ա .
    -Իսկ դու գիտես , որ ես գիտեմ , որ ես տղա եմ , ուղղակի ես թույլ տղա եմ : Պետք ա շատ պարապեմ քեզ հետ , որ ուժեղանամ:
    Լացս նենց եկավ: Անընդհատ էսօր ինքնաթիռով էր խաղում , դաժե իրա մայրիկը լաց եղավ ուրախությունից:
    որոշել ես մեզ ել լացացնե՞ս Գորտուկ… չեմ լացելու… not gonna cry…

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գորտուկ (02.06.2014)

  22. #510
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    որոշել ես մեզ ել լացացնե՞ս Գորտուկ… չեմ լացելու… not gonna cry…
    Չէ, մի՛ լացիր, ուղղակի կիսիր հետս ուրախությունս:
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (02.06.2014), Վոլտերա (02.06.2014)

Էջ 34 44-ից ԱռաջինԱռաջին ... 24303132333435363738 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 105
    Վերջինը: 14.11.2018, 20:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •