Հա, ու մի բան էլ ասեմ. ես, նկատեցի, որ կարող է տպավորություն ստեղծվել, թե ես այս թեման կանխամտածված (կամ թեկուզ պատահմամբ) շուռ եմ տվել իմ մասնագիտության ուղղությամբ՝ այդպիսով ոտնահարելով ԼԳՏԲ համայնքի շահերը: Իրականում խոսակցությունն այդ ուղղությամբ գնաց իմ կամքից անկախ:

Բացի այդ, ինչպես ԼԳՏԲ-ն, այնպես էլ ազգաբնակչության բազմաթիվ խավեր, խմբեր և համայնքներ ամբողջ առաջադեմ աշխարհում համարվում են ռիսկային և խարանվելու, հետևաբար նաև հասարակությունից օտարվելու հավանականություն ունեցող: Ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ ԼԳՏԲ-ն, այդ բոլոր խմբերից ամենացածր ռիսկայինն է (սա իմ կարծիքով): Մի քիչ միգուցե ճիշտ չէ այսպես խոսելը, բայց պետք է փաստենք, որ իրենց նորմալ ինտելեկտուալ և ֆիզիկական կարողությունների, հանցավորությունից զերծ կենսակերպի շնորհիվ այդ մարդիկ առավել պակաս են ենթակա ռիսկերին, քան թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածություն մարդիկ, հոգեկան հիվանդություններով տառապող մարդիկ, մարմնավաճառները, ազատազրկված անձինք, մանկատներում ապաստանած մանուկներն ու դեռահասները և այլն:

Այնպես որ՝ նեղվելու բան չկա, որ միայն գեյերի իրավունքներից չենք զրուցում, կարծում եմ: