Rhayader-ի խոսքերից
Բյուր, ասենք եթե էդ մարդը մի հատ պատասխաներ՝ կներեք, ժող, երևի սխալվել եմ, թեմայի ցանկացած պահի, հետագա քննադատությունների մեծ մասն անիմաստ կդառնար:
Մյուս կողմից, ես չեմ հավատում, որ ինքն իր արարքի ամբողջ հրեշավորությունը գիտակցել է, հակառակ դեպքում ոչ թե կորոշեր այդ երեխայի հետ չաշխատել, այլ, արդեն գիտակցելով սխալը, դա կշտկեր: Հիմա երեխան կմտածի, որ իր մեղքով է հոգեբանն իրենից հրաժարվել (լքված լինելու վախ):
Թե դուք անձամբ ձեր ներսում ինչ եք պայմանավորվում-քննարկում-որոշում, իմ խնդիրը չի, ես անձնական խնդիր ունեմ Գորտուկի հետ: Հավատա ինձ, ես իրեն քարոզ կարդալուց ոչ մի հաճույք չեմ ստանում, ավելին, ես կնախընտրեի, որ ինքն ընդհանրապես իր արարքն արած չլիներ, ու որ, ասենք, մասնագիտություն ընտրելիս որոշեր տնտեսագետ լինել: Ես հիմա միայն անզորության զգացողություն ունեմ, որովհետև վախենում եմ այդ երեխայի համար ու ոչ մի բան նրա համար չեմ կարող անել:
Հայաստանի տրանսների վիճակը տեսե՞լ եք: Մոտեցե՞լ եք, զրուցե՞լ եք իրենց հետ: Ես մոտեցել, զրուցել եմ, իրենցից ոմանց կյանքի պատմությունը գիտեմ արդեն: Իրենք դժոխքում են ապրում, բայց մի ժամանակ հասարակ երեխաներ են եղել: Նույնիսկ ես, որ լիքը բան եմ տեսել, երբեք իմ կյանքն իրենց կյանքի հետ չեմ համեմատի:
Իսկ հիմա պատկերացրեք այս երեխային այդ դժոխքում:
Արդյո՞ք ես երբևէ ձեր Գորտուկին դրական կամ գոնե նեյտրալ կվերաբերվեմ: Երբեք: Մինչև ինքն իր սխալն շտկելու ուժ չգտնի: Որովհետև սխալն արված է, ու այնպիսի սխալ չի, որ ասենք՝ լավ, անցած լինի, բան է՝ եղել է, ամեն մարդու հետ էլ պատահում է:
Կարծում եմ՝ կարիք չկա հիշեցնել, թե ես ինչքան լավ հիշողություն ունեմ ու նման բաներն ինչքան երկար եմ հիշում: Շատ երկար:
Էջանիշներ