John-ի խոսքերից
Ես ուղղակի ուզում եմ, որ տարրական հարգանք լինի դիմացինի նկատմամբ, էդքան բան: Որ թռոլլ կոչվածը իր բոլոր տարատեսակներով վերանա Ակումբից… Որտև իմ տեսանկյունից նայելուց ցանկացած տիպի՝ իրենցից տարբեր կերպ մտածող մարդու ունքերից կախվելը, ինչը ես տեսել եմ էս ու ոչ միայն էս թեմայում, ոչ մի բանով ավելի լավ չի, քան քյարթուների կողմից իրանց բակում ապրող գեյին նվաստացնելը... ու չսկսեք հեքիաթներ պատմել, որ իր անձի հետ կապ չունի գրածները, այլ իր գրածի հանդեպ ձեր վերաբերմունք ա արտահայտում, բլա-բլա
Հիմա որ գրեմ էշություն եք դուս տալիս, էդ ձեր համար վիրավորական չի՞, որտև ձեր «դուս տվածին» ա վերաբերում, ոչ թե ձեզ…
Չուկ, կներես, եթե ինչ-որ բան այն չեմ արել-գրել: Ես երբեք չեմ ուզի իմ որևէ գրառմամբ քեզ ավելորդ հոգս պատճառել: Հենց գրում եմ, ու մտածում եմ, որ հենց էս գրառմանս առաջին մասը գուցե էլի լարվածության առիթ տա… Չգիտեմ: Էնքան կանխատեսելի ու միևնույն ժամանակ անկանխատեսելի ա լինում ռեակցիան...
Հիմա էլ կարդում եմ էս վերջին գրածդ, Չուկ ջան
ստացվում ա ես, ու ոչ միայն, ջանք ու եռանդ չէինք խնայում որ էլ ավելի լարվի մթնոլորտը, բայց, չնայած մեր ջանքերին, չստացվեց էդ: Էդ ձերն ա մի քիչ կամուկացի մեջ քցում... Մտածում ես ես տենց միտո՞ւմ ունեի... թե՞ անգիտակցաբար տենց եմ արել
չգիտեմ սաղ մտքերս խառնվել ա իրար. ես մի բան գիտեմ միայն՝
էս չեմ հանդուրժում թռոլինգ կոչվող երևույթը, որտև վատ բան ա էդ: ու քանի հլը իրենց խելամիտ, հասկացող, հանդուրժող որակով մարդիկ կարող են իրենց թույլ տալ թռոլինգ անել Ակումբի ներսում, ես մթնոլորտը շիկացնելու եմ, յուղ եմ լցնելու կրակին, հստակ գիտակցելով դրա հետևանքները. սկսած ընկերների-մտերիմների հետ հարաբերությունների հնարավոր լարումից, մինչև արգելափակում
Էջանիշներ