Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե իմ շրջապատում և իմ հետ շփումներ ունեցող մարդկանց մեջ կան այսպիսիք, ապա ես առանց համապատասխան հետազոտության և ուսումնասիրության կարող եմ դրա մասին բարձրաձայնել: Բացի այդ, ես այստեղ տոկոսներ և կոնկրետ թվեր, չեմ գրել, որ մի հատ էլ պարտավոր լինեմ ինչ-որ կոնկրետ հետազոտության վրա հղում անել:

Իմ շրջապատում գտնվող մարդիկ այն նույն Հայաստանից են, որի մասին ես խոսել եմ: Հիմա եթե իմ հարևանը գնում է «բազմազանության» շքերթին մասնակցում, բայց հետո իմ հետ խոսակցության ժամանակ «հոմոֆոբի» պես է իրեն պահում, ես կարող եմ դրա մասին գրել՝ առանց հետազոտության: Հո ամեն փաստի արձանագրման համար հատուկ գիտական հետազոտություն չենք անելու՞՞..
Շնորհակալ եմ պատասխանի համար։
Իմ ասածն էլ հենց այն է, որ իմ ու քո ծանոթները Հայաստանը չեն։

Ես էլ իմ ծանոթների հետ շփվելուց եկել եմ էն եզրակացության, որ իրանց առնվազն 80 տոկոսը պարզապես ուզում է, որ մարդիկ ապրեն՝ առանց դժողքի վերածելու ուրիշի կյանքը։ Քո նշած կատեգորիայի մարդիկ էլ կան, բայց ինձ հանդիպած մարդկանց մեջ իրենք շատ քիչ են։