User Tag List

Էջ 42 44-ից ԱռաջինԱռաջին ... 3238394041424344 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 616 համարից մինչև 630 համարի արդյունքները՝ ընդհանուր 658 հատից

Թեմա: Հանդուրժողականության սահմաններ

  1. #616
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ շատ կտփե՞ք, եթե համարձակվեմ ասել, որ անգամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները պետք ա սովորեն սովորական դասարաններում: Բացատրեմ: Նախ սկսենք էդ կնգա ապուշ ասածներից, թե մտավոր խնդիր ունեցողները խանգարում են խելացի էրեխեքին: Հայաստանում շատ տարածված մտածելակերպ ա, թե՝ խելոքներին պետք ա օգնենք, որ բարձունքների հասնենք: Մեր կրթական համակարգը հիմնված ա հենց էդ խելոքների վրա, անգամ միջակները չեն ձգում, ուր մնաց՝ մտավոր խնդիր ունեցողները, մինչդեռ իմ համեստ կարծիքով կրթությունը պետք ա ուղղված լինի բոլորին բավարարելու, հատկապես միջակներին, որովհետև իրանք թվով ամենամեծն են, խելացիներն ու մտավոր խնդիրներ ունեցողները կոնտինուումի երկու ծայրերի բացառություններն են: Հետո, շատ կարևոր ա հենց փոքրուց երեխային սովորեցնելը, որ ինքը հասարակության մի մաս ա, ու իրա ունակությունները ոչ թե նրա համար են, որ ինքը բարձունքներ նվաճի, այլ օր օգնի նրանց, ովքեր իր նման չեն, օրինակ հենց թեկուզ ընկերություն անելով: Բայց իհարկե խնդիրներով էրեխեքը պիտի տարբեր ծրագրերով դասավանդվեն: Կասեք՝ ո՞նց ա դա հնարավոր, երբ նրանք ընդհանուր մի դասարանում են: Եթե նման օրինակ տեսած չլինեի, օդում պիտի կրակեի: Բայց կարամ իմ Պրահայի դպրոցի օրինակը բերեմ: Էնտեղ կոնկրետ մաթեմը բոլորս անհատական ծրագրով էինք անցնում: Մի գիրքը վերջացնելուց հետո անցնում էինք մյուսի: Դասերի ժամանակ էլ դասատուն ոչ թե գրատախտակին բան էր բացատրում, այլ առանձին-առանձին հերթով բոլոր էրեխեքին կանչում, նայում ուր են հասել, նախորդ դասի վարժությունների սխալները քննարկում, եթե պետք էր լինում, նոր բան բացատրում, իսկ էդ ընթացքում մնացած բոլորն իրենց էդ դասի հանձնարարություններն էին լուծում:

    Հետո, շատ կարևոր ա ստանալ մի հասարակություն, որտեղ բոլորը բոլորից են սովորում, ոչ թե ուսուցիչը սովորեցնում ա, աշակերտը՝ սովորում: Այսինքն՝ նույն ուսուցիչը պետք ա աշակերտներից սովորի, աշակերտներն էլ միմյանցից: Հիմա սրա հետ կապված մի դեպք պատմեմ:

    Մեր կողքը մի գերդաստան ա բնակվում: Իրանք հայտնի են իրանց մեղմ ասած մտավոր ոչ փայլուն կարողություններով: Մտավոր հետամնացությունը կոպիտ տերմին կլինի, բայց կարելի ա ասել, որ նորմայի կոնտինուումի ստորին մասերում էին: Էդ գերդաստանի աղջիկներից մեկն ինձնից մի դասարան ցածր էր: Մինչև դպրոց գնալն էլ մենք իրար հետ ընկերություն անում էինք, բակում խաղում էինք, իրար ծնունդների գնում ու մինչև դպրոցն ավարտելն էլ լավ մոտիկ էինք: Ասենք եթե մեկը չասեր, որ իրանք (կամ հենց թեկուզ իմ էդ ընկերուհին) մտավոր խնդիրներ ունեն, կյանքում մտքովս չէր անցնի (էս էլ քեզ դիսկրիմինացիայի օրինակ. դասատուներն ասում էին, թե՝ ինչ ես Ռիմուշի հետ ընկերություն անում): Ամեն ինչից բացի, էդ աղջիկը հաճախ մեր տուն էր գալիս ու մաթեմի տնայինները դեմ տալիս, որ անեմ: Չէի անում: Նստում, ժամերով բացատրում էի, թողնում, որ ինքը անի: Էնքան էի բացատրում, մինչև իրոք կարողանում էր: Չեք պատկերացնի՝ ոնց էի ուրախանում տենց ժամանակ: Հետո որ մեծացա, մտածեցի՝ ինչքան շատ բան կսովորեր ինքը դպրոցում, եթե դասախոսներն էլ նման վերաբերմունքի արժանացնեին:

    Բայց ամեն ինչից բացի, էդ մեր կողքի գերդաստանի կանայք մի շատ կարևոր հատկանիշ ունեին. իրանց ձեռքից ամեն ինչ գալիս էր, տները պլպլում էին, էփած ճաշերը գժանոց համով էին, կարուձևից իրանց նմանը չկար: Բաներ, որոնցից ես՝ ամենայն գերազանցիկս գոնե էդ տարիքում լրիվ զրո էի, հիմա էլ չեմ փայլում: Ու ասենք կարայի, չէ՞, Ռիմուշից դրանք սովորեի (մինչև դպրոց գնալը գոնե տիկնիկի շոր կարել սովորել եմ իրանից): Բայց հենց էդ դիսկրիմինացիան բերել էր նրան, որ տպավորություն էի ստացել, թե նրանից սովորելու բան չունեմ, թե մեջներիցս ես եմ:

    Ասածս ինչ ա. մտավոր խնդիր ունեցող երեխան կարա ուրիշ հատկանիշներ ունենա, որոնցով կարա հասարակությանն օգուտ տա, կարա մեծանա ու ինչ-որ փոքր աշխատանք ունենա, իր վաստակածով ապրի, ոչ թե թոշակների հույսին մնա: Իսկ նման վերաբերմունքն ու համակարգն ուղղակի սպանում ա էս մարդկանց՝ հավերժ կախված դարձնելով մնացածներից:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.07.2014), Freeman (08.07.2014), ivy (08.07.2014), Jarre (08.07.2014), Sambitbaba (08.07.2014), Smokie (09.07.2014), Srtik (08.07.2014), Աթեիստ (08.07.2014), մարդագայլուկ (08.07.2014), Մինա (08.07.2014), Նաիրուհի (09.07.2014), Շինարար (08.07.2014), Ռուֆուս (08.07.2014), Տրիբուն (08.07.2014)

  3. #617
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ շատ կտփե՞ք, եթե համարձակվեմ ասել, որ անգամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները պետք ա սովորեն սովորական դասարաններում: Բացատրեմ: Նախ սկսենք էդ կնգա ապուշ ասածներից, թե մտավոր խնդիր ունեցողները խանգարում են խելացի էրեխեքին: Հայաստանում շատ տարածված մտածելակերպ ա, թե՝ խելոքներին պետք ա օգնենք, որ բարձունքների հասնենք: Մեր կրթական համակարգը հիմնված ա հենց էդ խելոքների վրա, անգամ միջակները չեն ձգում, ուր մնաց՝ մտավոր խնդիր ունեցողները, մինչդեռ իմ համեստ կարծիքով կրթությունը պետք ա ուղղված լինի բոլորին բավարարելու, հատկապես միջակներին, որովհետև իրանք թվով ամենամեծն են, խելացիներն ու մտավոր խնդիրներ ունեցողները կոնտինուումի երկու ծայրերի բացառություններն են: Հետո, շատ կարևոր ա հենց փոքրուց երեխային սովորեցնելը, որ ինքը հասարակության մի մաս ա, ու իրա ունակությունները ոչ թե նրա համար են, որ ինքը բարձունքներ նվաճի, այլ օր օգնի նրանց, ովքեր իր նման չեն, օրինակ հենց թեկուզ ընկերություն անելով: Բայց իհարկե խնդիրներով էրեխեքը պիտի տարբեր ծրագրերով դասավանդվեն: Կասեք՝ ո՞նց ա դա հնարավոր, երբ նրանք ընդհանուր մի դասարանում են: Եթե նման օրինակ տեսած չլինեի, օդում պիտի կրակեի: Բայց կարամ իմ Պրահայի դպրոցի օրինակը բերեմ: Էնտեղ կոնկրետ մաթեմը բոլորս անհատական ծրագրով էինք անցնում: Մի գիրքը վերջացնելուց հետո անցնում էինք մյուսի: Դասերի ժամանակ էլ դասատուն ոչ թե գրատախտակին բան էր բացատրում, այլ առանձին-առանձին հերթով բոլոր էրեխեքին կանչում, նայում ուր են հասել, նախորդ դասի վարժությունների սխալները քննարկում, եթե պետք էր լինում, նոր բան բացատրում, իսկ էդ ընթացքում մնացած բոլորն իրենց էդ դասի հանձնարարություններն էին լուծում:

    Հետո, շատ կարևոր ա ստանալ մի հասարակություն, որտեղ բոլորը բոլորից են սովորում, ոչ թե ուսուցիչը սովորեցնում ա, աշակերտը՝ սովորում: Այսինքն՝ նույն ուսուցիչը պետք ա աշակերտներից սովորի, աշակերտներն էլ միմյանցից: Հիմա սրա հետ կապված մի դեպք պատմեմ:

    Մեր կողքը մի գերդաստան ա բնակվում: Իրանք հայտնի են իրանց մեղմ ասած մտավոր ոչ փայլուն կարողություններով: Մտավոր հետամնացությունը կոպիտ տերմին կլինի, բայց կարելի ա ասել, որ նորմայի կոնտինուումի ստորին մասերում էին: Էդ գերդաստանի աղջիկներից մեկն ինձնից մի դասարան ցածր էր: Մինչև դպրոց գնալն էլ մենք իրար հետ ընկերություն անում էինք, բակում խաղում էինք, իրար ծնունդների գնում ու մինչև դպրոցն ավարտելն էլ լավ մոտիկ էինք: Ասենք եթե մեկը չասեր, որ իրանք (կամ հենց թեկուզ իմ էդ ընկերուհին) մտավոր խնդիրներ ունեն, կյանքում մտքովս չէր անցնի (էս էլ քեզ դիսկրիմինացիայի օրինակ. դասատուներն ասում էին, թե՝ ինչ ես Ռիմուշի հետ ընկերություն անում): Ամեն ինչից բացի, էդ աղջիկը հաճախ մեր տուն էր գալիս ու մաթեմի տնայինները դեմ տալիս, որ անեմ: Չէի անում: Նստում, ժամերով բացատրում էի, թողնում, որ ինքը անի: Էնքան էի բացատրում, մինչև իրոք կարողանում էր: Չեք պատկերացնի՝ ոնց էի ուրախանում տենց ժամանակ: Հետո որ մեծացա, մտածեցի՝ ինչքան շատ բան կսովորեր ինքը դպրոցում, եթե դասախոսներն էլ նման վերաբերմունքի արժանացնեին:

    Բայց ամեն ինչից բացի, էդ մեր կողքի գերդաստանի կանայք մի շատ կարևոր հատկանիշ ունեին. իրանց ձեռքից ամեն ինչ գալիս էր, տները պլպլում էին, էփած ճաշերը գժանոց համով էին, կարուձևից իրանց նմանը չկար: Բաներ, որոնցից ես՝ ամենայն գերազանցիկս գոնե էդ տարիքում լրիվ զրո էի, հիմա էլ չեմ փայլում: Ու ասենք կարայի, չէ՞, Ռիմուշից դրանք սովորեի (մինչև դպրոց գնալը գոնե տիկնիկի շոր կարել սովորել եմ իրանից): Բայց հենց էդ դիսկրիմինացիան բերել էր նրան, որ տպավորություն էի ստացել, թե նրանից սովորելու բան չունեմ, թե մեջներիցս ես եմ:

    Ասածս ինչ ա. մտավոր խնդիր ունեցող երեխան կարա ուրիշ հատկանիշներ ունենա, որոնցով կարա հասարակությանն օգուտ տա, կարա մեծանա ու ինչ-որ փոքր աշխատանք ունենա, իր վաստակածով ապրի, ոչ թե թոշակների հույսին մնա: Իսկ նման վերաբերմունքն ու համակարգն ուղղակի սպանում ա էս մարդկանց՝ հավերժ կախված դարձնելով մնացածներից:
    Ստորագրում եմ գրառմանդ տակ։ Լրիվ համաձայն եմ։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.07.2014), Sambitbaba (08.07.2014), Տրիբուն (08.07.2014)

  5. #618
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստորագրում եմ գրառմանդ տակ։ Լրիվ համաձայն եմ։
    Ասեմ ավելին։ Ուշադրություն դարձրու իմ գրառմանը։ Ես առանձին սովորելու մասին ոչ մի բան չեմ նշել։ Որովհետև ինչպես նշել ես կարծում եմ, որ իրենք պետք է մի դասարանում սովորեն։ Ուղղակի ես ինքս իմ աչքով չեմ տեսել դա պրատկիկայում, իսկ դու նմանատիպ բան տեսել ես։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (09.07.2014)

  7. #619
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածս ինչ ա. մտավոր խնդիր ունեցող երեխան կարա ուրիշ հատկանիշներ ունենա, որոնցով կարա հասարակությանն օգուտ տա, կարա մեծանա ու ինչ-որ փոքր աշխատանք ունենա, իր վաստակածով ապրի, ոչ թե թոշակների հույսին մնա: Իսկ նման վերաբերմունքն ու համակարգն ուղղակի սպանում ա էս մարդկանց՝ հավերժ կախված դարձնելով մնացածներից:
    Լավ ես ասում, իսկ ի՞նչ մտքեր կան, ո՞նց կազմակերպենք «Նոր Հասարակություն»-ը:

  8. #620
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ ավելին։ Ուշադրություն դարձրու իմ գրառմանը։ Ես առանձին սովորելու մասին ոչ մի բան չեմ նշել։ Որովհետև ինչպես նշել ես կարծում եմ, որ իրենք պետք է մի դասարանում սովորեն։ Ուղղակի ես ինքս իմ աչքով չեմ տեսել դա պրատկիկայում, իսկ դու նմանատիպ բան տեսել ես։
    Ժառ ջան, իմ գրառմամբ ընդհանուր միտմանն եմ պատասխանել, կոնկրետ քոնին կպնելու միտք չեմ ունեցել:

    Ինչ վերաբերում ա պրակտիկային, ապա իմ բերած օրինակում մտավոր խնդիրներ ունեցող էրեխեք չկային (երևի էլի, կարող ա կային, ես չգիտեի), ուղղակի կային տարբեր մակարդակների էրեխեք, բայց կարծում եմ՝ մտավոր խնդիրներ ունեցողների դեպքում էլ ա հնարավոր նույնը կիրառել: Ավելին ասեմ. Երևանի իմ դասարանում ոչ ավել-ոչ պակաս յոթ-ութ աշակերտ կար մտավոր խնդիր ունեցող: Ի՞նչ էին անում դասատուները: Դեբիլ, այլանդակ, տհաս գոռալով ման էին գալիս, ու էդ էրեխեքը մի կերպ էին դասարանից դասարան քարշ գալիս: Բայց մեկ էլ հիշում եմ, որ եսիմ որ պահին եսիմ ինչ վեհ գաղափարներ էին ծնվել մեջս, ու որոշել էի, որ հերիք չի, որ ես գերազանցիկ եմ: Դասարանում գերազանցիկները պիտի շատանան, հարվածայիններն էլ հնարավորինս շատ լինեն: Ու չգիտեմ ոնց սկսել էի ընկերություն անել մեր «ծույլիկ» աղջիկներից մեկի հետ ու վիզ դրել իրան հարվածային սարքել: Նենց չի, որ դարձավ, բայց մի քանի առարկայից սկսեց «4»-եր ստանալ՝ հավերժ «2»-ների փոխարեն: Իմ զահլան էլ շատ չէր, էդ մի կիսամյակն էր մենակ: Ու ես մտածում եմ՝ էդ էրեխեքն ինչքան կշահեին, եթե իրանց վրա ոչ թե պիտակ կպցնեին, թե՝ դեբիլ ա, չի կարա, այլ իրանց հնարավորությունների մաքսիմումն օգտագործվեր: Այսինքն, ես կարծում եմ, որ դա հնարավոր ա: Բայց էդ հիմա եմ կարծում: Էն ժամանակ կարծում էի՝ իրանք խանգարում են իմ սովորելուն:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (09.07.2014), Sambitbaba (08.07.2014), Smokie (09.07.2014)

  10. #621
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ես ասում, իսկ ի՞նչ մտքեր կան, ո՞նց կազմակերպենք «Նոր Հասարակություն»-ը:
    Հայկ ջան, այ էդ հարցում ահավոր-ահավոր, անտանելի հոռետես եմ, որովհետև Հայաստանը լրիվ կործանված եմ համարվում ու հույս չեմ տեսնում:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (08.07.2014), Մինա (11.07.2014), Տրիբուն (08.07.2014)

  12. #622
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ ջան, այ էդ հարցում ահավոր-ահավոր, անտանելի հոռետես եմ, որովհետև Հայաստանը լրիվ կործանված եմ համարվում ու հույս չեմ տեսնում:
    Ստեղ հոռետեսության խնդիր չէ, ամեն երկիր գտնվում ա այն վիճակում, որում պիտի գտնվի: Ասեմ, որ ուրիշ ձև ոչ էլ կարող էր լինել ու դա բոլոր երկրներին ա վերաբերվում իրենց լավ ու վատ կողմերի համար:
    Բայց դու էլ ես Հայ ու քանի որ Հայերը քիչ են քեզանից էլ ավելի շատ բան ա կախված դառնում: Նենց որ մտածի այդ ուղղությամբ ազատ ժամանակ… է՜ն ամենապարապ ժամանակ:

  13. #623
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ ջան, այ էդ հարցում ահավոր-ահավոր, անտանելի հոռետես եմ, որովհետև Հայաստանը լրիվ կործանված եմ համարվում ու հույս չեմ տեսնում:
    Իսկ ես մինչև հիմա կարծում էի, որ էս հարցում Հայաստանը աշխարհի բոլոր զարգացած երկրներին տվել անցել ա: Էլ որտե՞ղ կտեսնեք, որ մտավոր թերիները սենց բարձունքների հասած լինեն: Օրինակ, նորմալ երկրում Տարոն Մարգարյանի ունակություններով մեկը տարրական դպրոցից միջնակարգ դպրոց չէր կարա տեղափոխվեր: Իսկ մեր մոտ հերիք չի քաղաքապետ ա, մի հատ էլ գիտությունների թեկնածու ա:

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.07.2014), ivy (08.07.2014), Jarre (08.07.2014), Mephistopheles (08.07.2014), Rhayader (08.07.2014), Ruby Rue (08.07.2014), Sambitbaba (08.07.2014), Smokie (09.07.2014), Արէա (08.07.2014), մարդագայլուկ (08.07.2014), Մինա (11.07.2014), Նաիրուհի (09.07.2014), Շինարար (08.07.2014), Ռուֆուս (08.07.2014), Վիշապ (11.07.2014)

  15. #624
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ հոռետեսության խնդիր չէ, ամեն երկիր գտնվում ա այն վիճակում, որում պիտի գտնվի: Ասեմ, որ ուրիշ ձև ոչ էլ կարող էր լինել ու դա բոլոր երկրներին ա վերաբերվում իրենց լավ ու վատ կողմերի համար:
    Բայց դու էլ ես Հայ ու քանի որ Հայերը քիչ են քեզանից էլ ավելի շատ բան ա կախված դառնում: Նենց որ մտածի այդ ուղղությամբ ազատ ժամանակ… է՜ն ամենապարապ ժամանակ:
    Ես ազատ ժամանակ մտածել եմ ու հանգել եմ ավելի հոռետեսական եզրակացության - պրոբլեմը Հայաստանի մեջ չի, հենց հայերի մեջ ա: Մենք ինքնասիրահարված տգետ ժողովուրդ ենք: Քաքի մեջ լինելը մեր բնական վիճակն ա:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.07.2014), Jarre (09.07.2014), Ruby Rue (08.07.2014), Արէա (08.07.2014), մարդագայլուկ (08.07.2014), Մինա (11.07.2014), Շինարար (08.07.2014), Ռուֆուս (08.07.2014), Վիշապ (11.07.2014)

  17. #625
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր դասարանում ԴՑՊ -ով աղջիկ կար. համ հենաշարժականն էր վնասված, համ խոսակցականը ,մտավորն էլ մի քիչ ու իր ամեն դաս պատասախնելը դասարանում յուրաքանչյուրիս համար մի նոր ձեռք բերում էր ու մեզանից ոչ մեկի առաջընթացին չի խանգարել ասեմ ավելին նպաստելա մարդ տեսակի ձևավորմանը
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.07.2014), Jarre (09.07.2014), Ruby Rue (08.07.2014), Sambitbaba (08.07.2014), Նաիրուհի (09.07.2014), Շինարար (08.07.2014), Ռուֆուս (08.07.2014), Տրիբուն (08.07.2014)

  19. #626
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ազատ ժամանակ մտածել եմ ու հանգել եմ ավելի հոռետեսական եզրակացության - պրոբլեմը Հայաստանի մեջ չի, հենց հայերի մեջ ա: Մենք ինքնասիրահարված տգետ ժողովուրդ ենք: Քաքի մեջ լինելը մեր բնական վիճակն ա:
    Իմ ասածն էլ հենց էտ ա

    Իսկ հեյերը ովքե՞ր են: Մեկը ես, մյուսը դու…

  20. #627
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ կնոջ ասածին չանրադառնամ, լեզուս չի պտտվում, որ մեկնաբանեմ:
    Մի բանն ա հետաքրքիր: Ինչ ա նշանակում մտավոր հետամնաց, հը՞ն: Ուրիշ բան, եթե մարդը ի ծնե կամ ձեռքբերովի այնպիսի հոգեկան հիվանդությամբ ա տառապում կամ թերզարգացած ուղեղ ունի, որ նրան թույլ չի տալիս ոչ միայն սովորել, այլ ընդհանրապես հասկանալ իր իսկ կատարած գործողությունները կամ ղեկավարել դրանք, իհարկե նման երեխաների համար ոչ թե հատուկ ծրագիր այլ հատուկ կրթօջախներ են անհրաժեշտ: Իսկ եթե մարդը ֆիզիակակն որևէ արատի կամ խրոնիկ ծուլության կամ ինչ ինչ մտավոր խնդիրների պատճառով լավ չի կարողանում սովորել, ուշ ա ընկալում, շատ ա դժվարանում և այլն` ինչի մասին ա խոսքը:
    Չեմ ընդունում, որ ասում եք մտավոր հետամնաց: Այդ մարդիկ մտավոր հետամնաց չեն:
    The Truth Is Out There

  21. #628
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինսայդեր ջան, եթե ասում ենք մտավոր հետամնաց, ուրեմն մտավոր հետամնացը նկատի ունենք, ոչ թե միջին վիճակագրականից ցածր մտավոր ունակությունները: Մտավոր հետամնացությունը դիագնոզ ա ու համապատասխան մոտեցում ա պահանջում: Բայց նույնիսկ այդ դեպքում ես կտրականապես դեմ եմ, որ նման երեխաները հատուկ կրթօջախներ ուղարկվեն:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.07.2014), Jarre (09.07.2014), Sambitbaba (08.07.2014), Աթեիստ (08.07.2014), Ռուֆուս (08.07.2014), Տրիբուն (08.07.2014)

  23. #629
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    ... իհարկե նման երեխաների համար ոչ թե հատուկ ծրագիր այլ հատուկ կրթօջախներ են անհրաժեշտ: ...
    Բախտ եմ ունեցել երկու տարբեր երկրներում, մեկը մեկից ու Հայաստանից բեթար, հայտնվել նման հատուկ կրթօջախներում: Գլխանց ասեմ, որ ամեն մուտքից հետո երկու ամիս դեղերով եմ քնել: Ավելի լավ էր էտ երեխեքին մեչետեներով մորթած լինեին, քան դատապարտեին էտ աներևակայելի տառապանքներին:

    Ասածս ինչ ա, insider հոպար, երեխաներին ցանկացած «հատուկ» օջախ ուղարկելը, կլինի կրթօջախ, ճռթօջախ, թե ազգային հայրենասիրական օջախ, անընդունելի ա: Ցանկացած հատուկ օբյեկտում նմանատիկ երեխաներին կենտրոնացնելը նշանակում ա ինստիտուցիոնալացում, հետևապես՝ հասարակությունից մեկուսացում: Մեկուսացված երեխան, որին տալիս ես ինչ-որ անհասկանալի դատիարակների ձեռքը, որոնք իրենք դաստիարակության կարիք ունեն, էտ երեխաներին դարձնում ա սարսափելի խոցելի: Էտ երեխեքը, որպես կանոն շատ արագ ու հեշտ դառնում են ամեն տեսակի ծաղրի առարկա: Ծաղրողներ հաճախ իրենք էլ չեն գիտակցում, որ ծաղրում են էտ երեխեքին, քանի որ չունեն համապատասխան մասնագիտական պատրաստվածություն:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.07.2014), Jarre (09.07.2014), Մինա (11.07.2014), Նաիրուհի (09.07.2014), Ռուֆուս (08.07.2014)

  25. #630
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, մի բան էլ ասեմ, հատուկ կրթօջախներին դեմ եմ նաև դրանց «դրական» իմաստով, այսինքն՝ երբ խելացի էրեխեքին են հավաքում մի տեղում: Կարծում եմ՝ գոնե մինչև ավագ դպրոց երեխաները պետք ա հնարավորինս բազմազան շրջապատում սովորեն:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (09.07.2014), Տրիբուն (08.07.2014)

Էջ 42 44-ից ԱռաջինԱռաջին ... 3238394041424344 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 105
    Վերջինը: 14.11.2018, 20:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •