Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Խի, խի ... մի հատ գրածդ նայի ... մեղա-մեղա, վախեցա ապեր:
Մի պահ քեզ պատկերացրեցի, ռոզովի շոռտիկով, պլեչիկներով, բասանոժկեքով, սօլինիշկա-սօլնիշկա երգելով խաղում ես մորեխների, մողեսների, գորտիկներ հետ: Լավ ջհանդամ որ դա անում ես: Բայց դրա մասին ստեղ, էս թեմայում, մեր հետ կիսվելը արդեն անհանգստացնող ա:
Դիագնոստիկայի մեջ պետք է առաջ քաշել բոլոր հնարավոր տարբերակները, ոչ թե հիմնվել միայն առաջինը միտքը եկածով: Հետո բաժանել ըստ սիմպտոմների: Հետո բացառել ըստ սիմպտոմների/բացակայող սիմպտոմների: Հետո՝ ստուգել ըստ դիագնոստիկ մեթոդների:
Օրինակ՝ կլինիկական դեպրեսսիան, դեմենտիան ու ընթացային (միջուկային) շիզոֆրենիան շատ հեշտ է շփոթել, եթե չիրականացվի լիարժեք դիագնոստիկա:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Գորտուկ (02.06.2014)
Rhayader (02.06.2014)
Գորտուկ, կասե՞ս ինչ դիագնոզ են դրել։ Բառացիորեն ինչ է գրված։
Rhayader (02.06.2014)
երեխայի մոտ նկատվում անձի երկատվածություն և տրանսեքսուալիստության բնորոշ գծեր: Դե բայց քանի որ ինքը 3 տարեկան ա ընդհամենը իրա մոտ դեռ բնորոշ են ու հստակ չգիտենք ինչ կլինի հետագայում: Այ ես իր հետ աշխատելուց թողնում եմ ինքը տանի խաղաթերապիան, ինքը որոշի ինչ դեր է տանելու և ինչով պետք է խաղա: Չեմ ցանկանում միջամտել, որ չստացվի ,որ նա իմ ցանկությամբ է ընտրում իր խաղալիքները: ճստոն հիմա դիսպանսեր հսկողության տակ է:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Կներեք իհարկե, որ խառնվում եմ, բայց իմ խիստ համեստ կարծիքով, արժե, որ եթե Գորտուկը դիագնոզն ասելու լինի, ապա այն միայն քեզ ասի, Այվի ջան: Թե չէ որ մի հատ էլ այստեղ ախտորոշում տեղադրեց, ինչքան սիրողական մակարդակի «հոգեբան» ու վիքիպեդիայով հոգեբանական գիտությունների թեկնածու դարձած մարդ կա, հնարավորություն են ստանալու իրենց կարծիքները սփռել այստեղ՝ այդպիսով ավելի խառնելով նոր մասնագիտացող հոգեբանի մտքերը ու գիտելիքները:![]()
CactuSoul (03.06.2014)
Հա, ուշացա..)))))))
Գորտուկ (02.06.2014)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ռայ, հիվանդությունների միջազգային դասակարգման տասներորդ թողարկման մեջ տրանսսեքսուալիզմի երկու տեսակ կա: Մեկը, որ դիագնոզվում ա երեխաների մոտ, իսկ մյուսը՝ դեռահասների ու չափահասների: Առաջինի դեպքում, երբ դիագնոզը հաստատվում ա (ունի մանրամասն կրիտերիաներ, հիմա ստեղ չգրեմ դրանք), արդեն սկսում են համապատասխան միջամտությունները, մասնավորապես՝ տղային որպես աղջիկ մեծացնելն ու հակառակը: Հետո էդ դիագնոզը պետք ա հաստատվի կամ ժխտվի դեռահասային հասակում: Եթե ժխտվեց, ժխտվեց: Եթե չէ (ավելի հաճախ էս դեպքն ա), ավելի լուրջ միջամտություններ են կատարվում, մասնավորապես՝ հորմոնալ: Շատ ավելի ուշ՝ չափահաս դառնալուց հետո, տվյալ անձը կարա որոշի (կամ փող ունենա) ու վիրահատվի, կամ չէ:
Բայց ինձ ստեղ ավելի շատ անձի երկատվածությունն ա անհանգստացնում... Նախ, էս տարիքին էնքան էլ բնորոշ չի: Երկրորդ, դա ավելի շատ ի հայտ ա գալիս բռնության ենթարկված երեխաների մոտ... Երրորդ, ընդհանրապես չափից դուրս հազվադեպ հանդիպող երևույթ ա:
Գորտուկ (02.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ