User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Ամառային օդապարուկներ

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2013
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամառային օդապարուկներ

    Գրադարաններում տիպիկ հոտ կա` հին ու նոր, հետաքրքիր, հաստ ու կազմահան եղած գրքերի, ու տարբեր մարդկանց հոտ, տարբեր հայացքների, լույսերի իրար միախառնված ու թանձրացած` օդում կախված հոտ:
    Նա վերցրեց գիրքը, նստեց գրադարանի` իր մշտական տեղում, դրեց օպտիկական ակնոցներն ու սկսեց նայել գրքի բացած էջին. բայց ոչինչ չկարդաց, չկարողացավ. հայացքը կպել էր գրադարանի անկյունագծում նստած երիտասարդ աղջկան, որ անկաշկանդ, ծամոն ծամելով, ինչ որ գիրք էր կարդում ու, ականջակալներով լսած երաժշտությունից գլուխը ռիթմիկ տատանում: Բացի այն, որ գրադարանում կարդում ես քո ընտրած գիրքը , զուգահեռաբար միշտ գաղտնի կերպով ուզում ես իմանալ հեռվում նստած քեզ ցանկալի մեկի կարդացած գրքի մասին: Մուրադի միտքը թափառում էր ներկայի , անցյալի, ներկայի ու անցյալի անձնականի ու ընդհանուրի արաքում , սեփական ընտրած գրքի ու հեռվի անկյունում նստած աղջկա գրքի արաքում. սեփական միտքը մոտենում ու հեռանում էր տիրոջից:
    Մուրադ «Տեսնես` ինչ է՞ կարդում»:
    Նա գիրքը ծալեց ու, թևի տակ դնելով, մոտեցավ աղջկան, թեթևակի ժպտալով, հանգիստ ասաց` մմմ.., լսեք, ես հետաքրքիր գիրք եմ ընտրել ու բայց չեմ կարողանում սկսել, չեմ կարողանում կենտրոնանալ, գրքիս պոզից նկատում եմ ձեր ոտքերի վերևի հատվածը կարճ շորի պատճառով. Մի խոսքով` դուք ինձ խանգարում եք: Ասում էի` ինչ կլիներ, ոտքը ոտքին չգցեիք ու էդպես անմեղ չնստեիք:
    Հը՞ ն` Անին աչքերը զարմացական հառեց հասուն տղամարդու վրա ու ամնեղ ճպճպացրեց թարթիչները. Գոնե թեթևակի ժպտալ կարելի՞ է, ծերուկ:
    Մուրադ` «Սրա՜ն տեսեք», դե , հա ժպտացեք, բայց .. իսկ, ի՞նչ եք կարդում, եթե կարելի է:
    Անի-Ծանոթանալ ե՞ք ուզում. Ես նրանցից չեմ, որ գրադարանից ուղիղ անկողին են վազում, հետո «արուների» հատուկ ու «զտարյուն» տեսակ` ցեղ կա, որ մենակ նրանց հետ եմ շփվում, դու բավականին ծեր ես ու անճաշակ ինձ համար:
    Մուրադ-Ասում էի` ինչ ե՞ք կարդում:
    Անի-kahlil Gibran, թե գիտես, կամ լսել ես, չնայած քո կոմունիստական տարիքից երևում է, որ դու բացի ձեր կոլխոզ-սովխոզի ու ռայկոմի պատերին փակցված լոզունգներից բան չես կարդացել, հեհեհե, գրազ կգամ` հիմա քո գրքի վերնագիրը մոտավոր այսպիսին է ` «Եվ լենինը տեսավ, որ բարի է »:
    «լավ»` Մուրադը պտտվեց, որ գնա ետ` իր տեղը, ու բավականին նվաստացած զգաց իր տարիքի պատճառով. Հիշեց Լեհաստանում բռնցքամարտի մրցումներից հետո լուսավոր փողոցների բացօթյա սրճարանում հանդիպած լեհուհուն, ու զգաց, որ իրականում բավականին մեծ է ինքը հիմա: Նա հիշեց, թե ինչպես լեհուհին, վառ կարմիր շուրթերով, մոտցավ, նստեց իր սեղանիկին, մի երկու բաժակ լիմոնադ խմեց իր հետ`ծնկի իջեցնող ժպիտը դեմքին, հետո ինքը կցկտուր ռուսերենով, да, нет ասելով ամաչկոտ պինդ տղամարդու պտավորություն թողեց նրա վրա: էս երկու բառով ու մարմնի շարժումնեոով, երբեմն էլ, վատ ռուսերենի պատճառաով աչքերը ամոթից կախելով, բացատրեց բռնցքամարտի , Հայաստանի, Հայկական լեռների մասին, բացատրեց հայ կնոջ մեծության, հոգատարության ու չխնամվածության մասին: Վաղվա իր մենամարտի ու տիեզերքի` հայկական ծագման մասին:
    Անի- Հեե՜յ, ծերուկ, սպասիր, նեղվեցիր, ինչ է՞ «հեհե, տեսնես, որ թվերից է հագնում էս ժակետը» հեե՜յ, սպասիր, ես կծանոթանամ քեզ հետ, եթե խոստանաս ինձ համար մի բան անել:
    Մուրադ-Ու՞, Ինչ՞
    Անի- մմմմ, սպասիր, մտածեեեմ, լավ, պատրաաստ, ասում եմ, հիմա մենք կգնանք սրճարան ու կիտրոններ կուտենք, ու հենց էդպես կլեպով էլ կուտենք, հեհեհ:
    Մուրադը ժպտաց, մի տեսակ չհասկացավ` ինչի , բայց գլխով արեց, դա բավականին տարօրինակ էր 49 ամյա տղամարդու համար, երիտասարդ աղջկա հետ գնալ սրճարան ու կլեպով կիտրոններ ուտել:
    Անի -Հեյ, լսի, մենք, էդպես կանենք, թող դեմքներս ծամածռվի ու ծիծաղենք իրար վրաա, ծերու՜կ, դե մի թթվի. Գնացի՜նք, բայց տեսնեմ` ինչ էիր կարդում, նոր:
    «Над кукушкиным гнездом» Кен Ки́зи:
    Մուրադ- լսի, բայցց, գիտես, ինչ՞ կլնի՞ էլ չասես ինձ ծերուկ:
    Անի- հեհեհ, լավ, լավ էլ չեմ ասի, ծերուկ ջան, մի նեղվի: Կներես, բայց էս ինչ ես հագե՞լ: Քեզ ոչ ոք չի՞ ասել, որ շատ հնաոճ ես: Խակի վիլվետե շալվար` լայն փողքերով, կոճակներով ու օձիգով կիսավերնաշապիկ ու ժակեետ, ամառվա իրիկունով:
    Մուրադ, - դե չգիտեմ, ինձ ոչ մեկը բան չի ասել, ես ոչ ոք չունեմ: Ես չգիտեմ, ինչ հագնել, ավելի ճիշտ, ես չեմ հասկացել` ի՞նչ տարբերություն կա էս կամ էն հագնելու մեջ: Ես… մմմ.. չգիտեմ, իսկ ժակետ հագել եմ, քանի որ մեծ տարիք ունեմ ու հնարավոր է շուտ մրսեմ:
    Անին մի պահ մտքում խղճաց հոր տարիքի մարդուն, խղճաց նրան` աշխարհում ոչ ոք չունենալու ու լայն փողքերով հին խակի վիլվետե շալվար հագնելու համար: Անին նայեց Մուրադի սպիտակամոխրագույն գանգուր մազերին, հետո նայեց աշխարհում ամեն ինչից գոհ, պսպղուն սև աչքերին, հանգիստ ժպիտին, ու մտքում էլ ավելի տխրեց.. էդպես ամնեղ ու լուռ ժպտում են փոքր տղաները, երբ ինչ որ մի չարաճճի բան են անում ու բռնվում ու, ներքևի շուրթը կծելով ամաչում, ժպտում են: Անին նեղվեց, որ տարեց մարդը ոչ ոք չունի` ում առաջ կժտպար, չարրաճճիություն կաներ ու կամաչեր: Նա փորձեց մարդու ստեղծման պահից իր մեջ եղած ջերմությամբ ու կարեկցանքով Մուրադի կյանքի մեջ ինչ որ մի լուսավոր ու բարի բան գտնել, որպեսզի կարողանար իրեն թույլ տալ շարոնակել մայրական բնազդով նախատել տարեց տղամարդուն` թափթփված ու անփույթ հագնվելու համար:
    Անի- ախր, ոնց` ինչ տարբերություն է, ճաշակի մեջ է տարբերությունը, հասկանու՞մ ես, ճաշակի:
    Մուրադ - Իսկ ո՞վ ասեց, թե լրիվ մարդիկ են պարտավոր ճաշակով հագնվել: Ու կամ էդ ո՞նց ճաշակով հագնվել
    Անի-լսի, ծերուկ, կա մի բան, որ կոչվում է ներդաշնակություն, երբ մի քանի բան առանձին են, բայց հետո, երբ իրար հետ են, շարունակում են իրար ներկայությունը ու ամբողջական ավելի լավ են նայվում քան առանձին:
    Մուրադ-Ներդաշնա՞կ «գիտեմ, գիտեմ դրա մասին» հիշեց լեհուհուն, Պրահայի պայծառ լույսերով ռոմանտիկ իրիկուները, հիշեց բռնցքամարտի ռինգը, հետո սևամորթ կուբացու և իր ներդաշնակ ներկայությունը ռինգում: Նա անցյալից պոկված պատկերներով հետ գնաց ու մտաբերեց, թե ինչպես էր մարզիչը գոռգռում` պոկվի, ազատվի տեսադաշտից, դուրս արի հայացքից , աջ կամ ձախ լողա. Ինքը արագ քայլ արեց սևամորթի աջ կողմը, դուրս եկավ ներդաշնակությունից, նոր տարածք ստեղծեց, իր անձնական ներդաշնակության համար, հետո աջ կողմից հարվածեց կուբացուն ու սահեցրեց իր շարժումների ու մտքերի ներդաշնակություն: Լեհ կինը, որ նստել էր առաջին շարքերում, ուսերն ու կրծքերը լայն բաց նուրբ շուրով` երեք անգամ զուսպ ծափահարեց, սովետական լրիվ կանոնները տապալող կրքոտ ժպիտով ժպտաց ու սպասեց հանդերձարանում համբուրելվու համար: Լեհ կինը իր կրքոտ ժպիտով կարծես թե ծնկի իջեցրեց սովատական տղամարդու ողջ մշակույթը, կրունկով ճզմեց, մզեց, նոր մշակույթ ստեղծեց, լրիվ տղամարդկանց մշակույթներից առանձին` մեն-մենակ Մուրադի համար ու դրեց նրա առաջ: Թողեց, որ Մուրադի միտքն ու հոգին պոկվի առանձանա սովատական աշխարհից, հետո ամբողջ աշխարհից, մտավ հանդերձարան, համբուրեց ու տվեց շատ անձնական ու վառվող մի մշակույթ:
    Մուրադ- Գիտե՞ ս, ես կարողանում եմ դորս գալ ներդաշնակությունից :
    Անի-հեհեհ, չէ, լու՞ րջ, Ծերուկ, էդ ո՞ նց, ուզում ես ասե՞ լ` կարող ես հանել ու փոխել հագու՞ստդ, ավելի նորաոճ լինե՞ լ:
    Մուրադ-էդպես էլ կարող եմ:
    Անի-լավ էստեղ նստենք, և կիտրոններ ուտենք, հեհե, շատ ծիծաղելի կլնի, լսի` ով չդիմանա ու առաջինը ծիծաղի, նա կպարտվի, ու կպատմի մի փոքր իր մասին, լա՞վ, ծերուկ
    Մուրադ-Համաձայն եմ, փոքրիկ:
    Ամենավերևում` տիեզերքում, աստղ կախվեց, աստղի տակ երկու սալիկապատ փողոց`ինչ որ սալոտ ու կաշառակեր երևանյան ճարտարապետի նախագծմամբ միացան իրար, հետո միացման տեղում շատ սիրուն ու վառ փողոցային լուսասյուն էղավ, լուսասյան տակ սրճարանի սեղանիկ ու նստեցին լայն փողքերով խակի վիլվետով, գանգուր մազերով տղամարդն ու ամառային թեթև զգեստով ու սանդալիկներով 20ամյա երիտասարդ աղջիկը:
    Անի-Սպասիր, մի րոպե, պետք է աչքերի մեջ նայենք, գիտե՞ ս, աչքերի մեջ նայել, չես ամաչի, չէ ՞ աչքերիս մեջ նայելուց:
    Մուրադ-Չէ, չէ, հանգիստ, ես բռնցքամարտով եմ զբաղվել երկար տարիներ` երիտասարդ ժամանակ, ու ուղիղ աչքերի մեջ նայելը միակ բաներից է, որ կարողանում եմ անել:
    Հետո` երկար ժամանակ, նրանց անկեղծ ծիծաղը աստղերի լույսի տակ կարծրանում, կլորանում, թացանում գնում էր Աֆրիկա, մի հին, շատ հին ցեղի համար շաատ սպասված կենսաբեր անձրև ու գետ էր դառնում, Աֆրիկացի շամանները ծեսերով աղոթում էին, խնկեր վառում, Անին ու Մուրադը կիտրոնից ծամածռվում, ուրախանում ու բարձր` խենթի պես ծիծաղում, ու ծիծաղը` աստղոտ, անձրևոտ գնում հասնում էր շամանների աղոթքին, կյանք տալիս ժողովրդին:
    Մուրադ - Գնա՞նք,
    Անի-ըհըն, գնանք, Արջուկ, պատմի քո մասին…
    Մուրադ- ես ոչ ոք չունեմ.. ես միայնակ եմ..
    Ա- ոնց ոչ ոք չունես, հեհեհ, էդպես չի լինում, աշխարհում լրիվն էլ գոնե ինչ որ մեկն ունենում են. Յա՜, օրինակ ես, գիտե՞ս` ինչքաա՜ն շատ հավես ընկերներ ունեմ, ծանոթներ:
    Մ- ես չունեմ, ես միայնակ եմ, ես հավասարապես կապված եմ աշխարհի ցանկացած մարդու հետ, լրիվ մարդկանց հետ, հավասարապես կապված եմ աշխարհի ու երևույթների, տարբեր մշակույթնեի, Աստծո հետ.. ու ես միայնակ եմ…
    Ա- լավ, մի տեսակ տխրեցի Ծերուկ քեզ համար…իսկ բռնցքամա՞րտը
    Մ- ժամանակին…. Հիմա ուղղակի ես մարզում եմ երեխաներին….
    Ա- չտխրես, լա՞վ, ան, կուզե՞ս` ծամոն տամ..
    Մուրադն ուրախությամբ ու մանկական զգուշությամբ վերցրեց ծամոնը, և այնպես բարությամբ շնորհակալ էղավ, որ Անիի սիրտը ճմլվեց մարդկային անկեղծությունից` հասարակ ու պարզ բաների հանդեպ ունեցած:
    Մ- ես գնամ դե…
    Ա- հեե՜յ, Արջուկ, սպասիիի, քեզ ո՞նց գտնեմ, էլ մեկ էլ երբ կտեսնե՞նք իրար:
    Մ- դե, չգիտեմ, գրադարանում երևի կհանդիպենք, եթե իմ և քու կարդալու ժամերը համընկնեն…
    Ա- էդպես լավ չի, ես կուզենամ ավելի հաճախ տեսնել քեզ, ուղղակի զգում եմ, որ վաղվանից կսկսեմ կարոտել քեզ առանց որևէ պայմանականությունների ու պատճառի, կկարոտեմ ուղղակի անբացատրելի կապվածությունից:
    Մուրադը ժպտաց, առաջին անգամ մի բան զգաց մեջը ու չհասկացավ, թե ինչ. նրան թվաց, թե Աստված մի նոր բան ստեղծեց հենց էդ պահին, նոր զգացողություն, որ մարդկանցից դեռ ոչ մեկ չէր էլ զգացել ու անուն չուներ, ինչ որ խենթ ու ցնցող մի բան ու Աստված փորձեց հենց իր վրա:
    Մ- ես բջջային չունեմ, ես ապրում եմ «… …. » հասցեում, պայմանական տեղեր ունեմ գնալու պայմանական ժամերին ու չեմ ուշանում, իսկ մնացած պարագաներում թողնում եմ, որ ժամանակը ու աշխարհագրական տարածությունը ըստ իմ պահանջմունքների հոսեն իմ կյանքում, քանի որ էլ ոչ ոք չունեմ… ես սովոր չեմ հանգամանքներն ու գործողությունները դնել կոնկրետ ժամանականի մի հատվածի մեջ ու խոստանալ, ես ապրում եմ կոնկրետ տվյալ ժամաակը ու գործողությունը: եթե ես կարծրացնեմ այդ պայմանական գործողությունները կյանքը նեղ կթվա ինձ:
    Անին ավտոբուսի լուսամուտից ձեռքով էր անում Մուրադին, ով մեջքով շրջվել ու միայնակ տղամարդու քայլվածքով հեռանում էր փողոցի մթության մեջ, Անին ծռվել ու ետ էր նայում` տարեց տղամարդու քայլվածքից շարժվող ուսերին, տարբեր բաներ էր մտածում, փորձում էր զսպեր դանդաղ եկող արցունքները, անհասկանալի ու անտեղի արցունքները, տարօրինակ ու միայնակ մարդուն անպաշտպան, առանց ջերմության թողնելու զգացումից, ավտոբուսից չիջնելու ու նրա հետևից չվազելու համար, նրա մենակությունը չխանգարելու, մենակությանը չխառնվելու ու ձեռքը չբռնելու համար, մթության մեջ դանդաղ կորչել թողնելու համար:
    Ա-«Չգիտեմ` ինչի եմ գրում քեզ, եթե հասցեդ չասեիր, միգուցե այլ կերպ գտնեի քեզ, միգուցե գնայի ու ամբողջ օրը նստեի գրադարանում ու քեզ սպասեի, բայց մտածեցի փոստով գրել, տարօրինակ է, ախր, հորս տարիքի մարդ ես, լրիվ ուրիշ տեսակի մարդ, բայց զգում եմ` ընկերացել եմ հետդ: Ուզում էի ասեմ` շաբաթ օրը հրավիրում եմ քեզ party-ի, ….. հասցեում ընկերներով ենք, չուշանաս, ու մի քիչ ազատ կհագնվես, դե ջինսեր, բաներ, եթե ունես, ես ուշադիր կլինեմ, մուտքի մոտերը կլինեմ, չտխրես, Ծերուկ…»

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.05.2014), Sambitbaba (16.05.2014), Արէա (15.05.2014), Արևանուռ (16.05.2014)

  3. #2
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակասական տպավորություններ թողեց, մի քիչ կմտածեմ այս գործի շուրջ, բայց անպայման մանրամասն մեկնաբանելու եմ

  4. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2013
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մեկնաբանի մանրամասն )

  5. #4
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յակուձա-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկնաբանի մանրամասն )
    Շարունակությունը կարդացի, ավելի խճճվեցի, ինձ թվում էր էսքանով ավարտվում է, ավելի ուշ կանդրադառնամ

  6. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2013
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ))) խճճվեԼու բան չկա, հա, երբ ուզես, էն վաղտ էլ անդրադարձի... )))

  7. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս լավ պատմություն ա։ Առանց շարունակության ավելի լավն ա։ Հենց ստեղից որ վերջանար հեչ էլ կիսատ չէր լինի։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (16.05.2014), Յակուձա (16.05.2014)

  9. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2013
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ապրես... ))

  10. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս լավ պատմություն ա։ Առանց շարունակության ավելի լավն ա։ Հենց ստեղից որ վերջանար հեչ էլ կիսատ չէր լինի։

    Համարյա համաձայն եմ Արէայի հետ. բայց ինձ թվում է, ավելի ճիշտ կլիներ ասել, որ վերջը չի հաջողվել..
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յակուձա (16.05.2014)

  12. #9
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յակուձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո` երկար ժամանակ, նրանց անկեղծ ծիծաղը աստղերի լույսի տակ կարծրանում, կլորանում, թացանում գնում էր Աֆրիկա, մի հին, շատ հին ցեղի համար շաատ սպասված կենսաբեր անձրև ու գետ էր դառնում, Աֆրիկացի շամանները ծեսերով աղոթում էին, խնկեր վառում, Անին ու Մուրադը կիտրոնից ծամածռվում, ուրախանում ու բարձր` խենթի պես ծիծաղում, ու ծիծաղը` աստղոտ, անձրևոտ գնում հասնում էր շամանների աղոթքին, կյանք տալիս ժողովրդին:
    Ի՜նչ սիրուն էր, էս տողերից լրիվ թարմություն էր հոսում, բայց ամբողջական տեկստը կուզենաի ավելի հղկված տեսնել։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, Յակուձա ջան, շատ հետաքրքիր ու հավեսին գործ էր։

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (16.05.2014), Յակուձա (16.05.2014)

  14. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2013
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՜նչ սիրուն էր, էս տողերից լրիվ թարմություն էր հոսում, բայց ամբողջական տեկստը կուզենաի ավելի հղկված տեսնել։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, Յակուձա ջան, շատ հետաքրքիր ու հավեսին գործ էր։
    Տեսլիք ջան, դու էլ շատ ապրեսս, հաա, հավես հատվածա էդ նշածդ պահվածը, ու նաև շատ էլի կայֆֆ բոմբ հատվածներ կան, որ ինձ դուր են գալիս, բայց ոնց որ ոչ մեկ չի նկատում կամ չի ասում,( օրինակ, որ տիեզերքը հայկական ծագում ունի, օրինակ լեհ կինը կրեմ քսեց ոտքերին ու տարբերվեց հայ կնոջից, սովետական կնոջից, ու մեկ էլ լեհ կնոջը սիրելու պահերըը, ու դեռ էլի մի քանի...
    Բայցց ես էլ, քու պես, կուզեի տեքսքը հղկված տենայի, համամիտ եմ հետդ էդ հարցում, շատա վռազ մռազ` թափթփված գրված, ուղղակի սրանք շուտվա գրած բաներ են, ալարում եմ խմբագրեմ, հաջորդներին ավելի լավ կնայեմ..
    ապրես շատ

  15. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2013
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Համարյա համաձայն եմ Արէայի հետ. բայց ինձ թվում է, ավելի ճիշտ կլիներ ասել, որ վերջը չի հաջողվել..
    Sambitbaba ջան, ոչ թե վերջը չի ստացվել, այլ վերջը տենցա ստացվել, համել "ստացվելն ու չստացվելը" լայն ու ճկուն ու շաաատ սուբյեկտիվ ընկալումա.. շաատ շաաատ, աննկարագրելի շաաատ

  16. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յակուձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Sambitbaba ջան, ոչ թե վերջը չի ստացվել, այլ վերջը տենցա ստացվել, համել "ստացվելն ու չստացվելը" լայն ու ճկուն ու շաաատ սուբյեկտիվ ընկալումա.. շաատ շաաատ, աննկարագրելի շաաատ
    Տեսլիք ջան, դու էլ շատ ապրեսս, հաա, հավես հատվածա էդ նշածդ պահվածը, ու նաև շատ էլի կայֆֆ բոմբ հատվածներ կան, որ ինձ դուր են գալիս, բայց ոնց որ ոչ մեկ չի նկատում կամ չի ասում
    Յակուձա ջան, էն, ինչի մասին դու ասում ես ինձ, այլ մակարդակների է վերաբերվում: Ու դրա մասին էլ, ինչ խոսք, իր ժամանակին կարելի է խոսել, ու նաև հարկ է երբեմն խոսել: Բայց սա էդ դեպքը չէ:

    Ու դու էլ՝ առաջինը չես: Մեր ստեղծագործողների մեջ մեկն արդեն կա /չասեմ անունը/, հենց մի բան ասում ես, պատասխանում է. ես մեղավոր չեմ, մուսաս է մեղավոր… ինձ մի հայհոյեք՝ մուսայիս հայհոյեք և նման բաներ:

    Բայց իրականությունը գիտե՞ս, որն է. մուսան հեղինակին մի գեղեցիկ տիկնիկ է նվիրում, իսկ հեղինակը վերցնում ու էս սիրուն տիկնիկին անճոռնի շորեր է հագցնում: Ու դրա հետ մեկտեղ բոլորին ասում է. անճոռնի շորերը հեչ, դուք սիրուն տիկնիկի մասին խոսեք: Վարյանտ չկա, Յակուձ ջան, անճոռնի շորերի մեջ սիրուն տիկնիկին կամ չեն տեսնում, իսկ տեսնելուց էլ՝ բարկանում ու սկսում են անճոռնի շորերից խոսել:

    Ասենք թե կինս հոյակապ ճաշեր է պատրաստում: Բայց դու կուտե՞ս արդյոք այդ ճաշերը, եթե նա դրանք քեզ մատուցի կեղտոտ ափսեների մեջ… Չեմ կարծում, թե դրանց դրախտային համը երբևիցէ կիմանաս: Բայց բոլորը կիմանան, որ Ս-բաբայի կինը զզվելի ճաշեր է պատրաստում…
    Յախք…

    Ես աննկարագրելի շաաատ կուզեյի այս բաները չասել: Աննկարագրելի շաաատ կուզեի, ասածիդ պես, լավ բաներից խոսել, որոնք համաձայն եմ, քիչ չեն պատմվածքներումդ: Ու գիտեմ նաև, որ նույնիսկ ադամանդները՝ կեղտի մեջ են գտնում: Բաց հասկանում ես, Յակուձ ջան, ադամանդներն անգամ՝ ուրիշներին ցուցադրելու դեպքում աշխատում են հնարավորինս գեղեցիկ մատուցել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (16.05.2014), Արէա (16.05.2014), մարդագայլուկ (17.05.2014)

  18. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2013
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Ու դու էլ՝ առաջինը չես: Մեր ստեղծագործողների մեջ մեկն արդեն կա /չասեմ անունը/, հենց մի բան ասում ես, պատասխանում է. ես մեղավոր չեմ, մուսաս է մեղավոր… ինձ մի հայհոյեք՝ մուսայիս հայհոյեք և նման բաներ:
    (
    չգիտեմ` ովա.... ))) մեկա` անունն էլ տաս, չտաս, ինձ հետ կապ չունի.. ))))))))

    իսկ թե էդ սկբունքով նայենք, կարելիա ցանկացած գրողի վերցնել, սկսաց Հեմինգուեյից, մինչև ամենքիդ ամենասիրած գրողները ու գործերի մեջ լիքքը վատ, թերի ու "անճաշակ" բաներ գտնել, ու շարունակել գտնել, հետո նորից, գտնել դրանք ու շարոնակել ման գալ, հետո, եթե մոտ 93 հոգի` ամենքիչը, էդ սկզբունքով մոտենա գործին միակողմանի` մենակ վատ կողմերը գտնելու, էլ տակը համարյա բան չի մնա.. ինձ թվումա էլ կարգին գրող չի մնա աշխարհում ))) ու հետո էլ հաշվի առնենք, որ էդ պայմանական 93 հոգին էլ գրաքննադատներ չեն, է, ընթերցող-զուգահեռաբար բան-ման գրողներ են))))))) ու նույն հատվածը կարա օրինակ 44-ին դուր գա, իդելական ընկալվի, էն մնացածին`հեչ դուր չգա, ու ասեն, ջնջնի կամ մի 75 տարբերակ փոփոխություններ առաջարկեն, )))) ասենք` իրանց ճաշակը 93 անգամ պայմանական թելադրում են տվյալ բան գրողին, ստեղծագործական ռասիզմա` նուրբ ասած )))) էս էլ քեզ "ստացվել չստացվելու" աննկարագրելի սուբյեկիտվ, շաաատ անձնական ընկալում էղնելը))))) ՈՒ հա, բացի էդ ինքս էլ ասում եմ, որ խմբագրած չի, եթե ես ասում եմ, էլ ինչ կարիք իմ ասածը նորից ասելու, թե խմբագրած չի ))))) ու ասում եմ, որ գիտեմ գրածիս թերի կողմերը, ու ասում եմ, որ աշխատում եմ, հաջորդներին ավելի կարևոր ու լուրջ մոտենամ, որ ավելի ուժեղ էղնի.. ես ինքս գիտեմ ինչնա ինձ պակասում..... ))) էդ նույնա, ոնց որ մի բաքսիոռ 1-ի մի 3 ռաունդներում իրան լիարժեք չդրսևորի, հետո դադարի վաղտ մտածի, ասի` էս ինչ բաներում պետքա ուշադիր էղնեմ, աջ բակավոյ ուդառներով կարամ նակաուդ անեմ, եթե լավ աշխատեմ մյուս ռաունդներում, մեկ էլ էդ պահին հանդիսատեսները, գան ասեն, աջ բակավոյ ուդառներդ լավը չէին ))))) ես ստեղ դնում եմ, որ կարդան կամ չկարդան, հենց ուզենամ, կգտնեմ շաատ լուրջ ու պրոֆեսիոնալ գրաքննադատ, կվճարեմ, կխմբագրի, ու գիրք կտեմ, ով կուզի կառնի, կկարդա, առանձին վերաբերունք կունենա գրածի մասին )))))
    բայց ամեն դեպքում շհորհակալ եմ լրիվից, էս ել լավ երգ լրիվի հմար.. ))))

    https://www.youtube.com/watch?v=Nkgv3LoQY2o

  19. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յակուձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ թե էդ սկբունքով նայենք...
    Ես շաաատ կուզենայի, որ գոնե մի բանում դու մեզ չկասկածեիր. Ակումբում քո դեմ ոչ ոք ոչինչ չունի: Մենք բոլորս շատ ուրախ ենք ցանկացած նորեկի ու քեզ մի կարծիր, թե պարապ նստած սպասում են բոլորը, որ մի նորաստեղծ հանճար ընկնի ձեռքները, բռնեն – բմբուլները քամուն տան: Հանիր մտքիցդ:

    Գնա “Ստեղծագործողի անկյուն” ու սկսիր կարդալ երեխեքի գործերը: Լիքը լավ բաներ կգտնես, լիքը հետաքրքիր մարդկանց կճանաչես: Ու դրա հետ մեկտեղ, հուսով եմ, աչքից բաց չես թողնի բոլոր էն քլնգոցներն էլ, որ նրանց գլխներին են թափվել: Իսկ հետո հարցրու նրանց, թե որքանով են իրենց խանգարել և որքանով են օգնել այդ քլնգոցները... Փորձի համար էլ, իմիջիայլոց, կարող ես մեր ոչ շաաաատ լուրջ ու պրոֆեսիոնալ գրողա-քննադատների ստեղծագործությունները համեմատել այլ ֆորումների հետ ու հետո ինքդ որոշել, թե որն է քեզ ավելի հետաքրքիր:

    Կոնկրետ ինձ դու արդեն իսկ հետաքրքիր ես` ինչպես արդեն ասել եմ, թե միտքդ է դուրս գալիս և թե լեզուդ: Բայց ամբողջ համակրանքովս հանդերձ ոչ մի ցանկություն չունեմ հավի պես քուջուջ անել ստեղծագործություններիդ մեջ: Ներող եղիր, բայց երբ դու ասում ես, որ ինքդ շատ լավ գիտես, որ փնթի ես գրել, ուղղակի ալարել ես մաքրել, - ուրեմն կրկնակի ավել ես ցույց տալիս փնթիությունդ, իսկ ինձ` ընթերցողիդ վրա էլ, մեղմ ասած, թքած ունես շաաատ բարձր տանիքից...
    Եվ ուրեմն, ի՞նչ ես ուզում ինձանից լսել քո այդպիսի վերաբերմունքից հետո:

    Ինձ իրոք որ շատ դուր եկավ «8:37» - ը: Բայց դրա հետ մեկտեղ, Մեֆի հետ էլ եմ ահագին համաձայն: Մեր մեջ ասած, Մեֆը`ասածդ այն ոչ-պրոֆեսիոնալ քննադատն է, որի ոչ-պրոֆեսիոնալ քննադատությունները երազում է լսել Ակումբի ցանկացած ոչ-պրոֆեսիոնալ հեղինակ, երևի, առանց բացառության: Եվ չնայած Մեֆի հետ համաձայնությանս, ես ոչ մի թերության մասին չխոսեցի, հակառակն, անգամ անկյալությանդ նայեցի որպես պատմվածքիդ լրիվ հնարավոր ոճ. խոսքս ոչ-պիեսը պիեսի պես մատուցելն է, տարբեր ժամանակները, տարբեր դեպքերն իրարից զատելն ընթրցողի վզին թողնելը և այլն: Լավ էր, ինձ դուր եկավ, հետաքրքիր էր:

    Բայց մի պատմվածքի մեջ միայն...

    Հասկանում ես, կան բաներ, որոնք անկրկնելի են` բացասական իմաստով: Այսինքն, մի անգամ կարելի է մարսել: Չնայած հետամնացությանս, կարող եմ հայհոյանքն էլ մարսել ստեղծագործությանդ մեջ (եթե լիներ)... մեկ անգամ: Բայց եթե կրկնես այն գոնէ մեկ անգամ էլ, արդեն կդառնաս... Բուկովսկի:

    Մեր ինստիտուտում տղաներից մեկը մի շատ հետաքրքիր բեմադրություն էր արել: Առանց դերակատարների: Դերակատարները` առարկաներն էին. սեղան, էթոռ, թաշկինակ, վերելակ, պատուհան, պահարան և այլն: Ահագին հետաքրքիր էր, բոլորը մեծ հաճույքով նայեցին: Էս մեր ընկերն էլ ոգևորված, երկրորդ բեմադրությունն արեց` նույն ոճի, առանց դերակատարների... Ստացվեց հարյուր տոկոսանոց հիմարություն: Որքա՜ն կարելի է խոսել առանց հոգու առկայության...

    Ու շատ հնարավոր է, որ “Օդապարուկիդ” մեջ սիրուն տեղերը շատ ավելի շատ են: Բայց հարամ են եղել, հասկանու՞մ ես... Եվ ընդամենն այն պատճառով, որ ալարել ես...

    Ափսոս են գործերդ, հասկանու՞մ ես: Մտքերդ էլ են ափսոս... Լավն են... Բայց եթե մի երկու այսպիսի գործ էլ դնես, վախենամ, ոչ-պրոֆեսիոնալ ժողովուրդն անգամ դադարի հետաքրքրվել դրանցով...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2013
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Այն ժամանակ մի ուսուցիչ ասաց.
    -Ուսուցանելու մասին խոսիր մեզ հետ:
    Եվ նա ասաց.
    -Ոչ ոք չի կարող ձեզ համար բացահայտել ուրիշ բան, եթե ոչ այն որ արդեն կիսաքուն ընկողմանել է ձեր գիտակցության արշալույսի մեջ:

    Ուսուցիչը, որ իր հետևորդների հետ քայլում է տաճարի ստվերում, իր իմաստությունից չէ որ տալիս է, այլ իր հավատքից ու սիրուց:

    Եթե իսկապես իմաստուն է, չի հրավիրի ձեզ իր իմաստնության տունը մտնելու, այլ ձեզ կառաջնորդի դեպի ձեր իսկ մտքի սեմը:
    Աստղագետը կարող է ձեզ ասել միջոցի իր ըմբռնման մասին, բայց չի կարող իր ըմբռնումը տալ ձեզ:

    Երաժիշտը կարող է ձեզ համար երգել այն կշռույթով, որ ամբողջ տարածությունում է, բայց չի կարող ձեզ տալ այն ականջը, որ այդ կշռույթը պիտի ընկալի և ոչ էլ այն ձայնը, որ նրան պիտի արձագանքի:
    Եվ նա, որ քաջածանոթ է թվերի գիտությանը, կարղ է խոսել չափ ու կշռի մասին, բայց չի կարող ձեզ այնտեղ առաջնորդել:

    Որովհետև մի մարդու տեսիլքն իր թևերը մի ուրիշի չի տրամադրում:

    Եվ ինչպես որ յուրաքանչյուրդ մենակ է կանգնում Աստծո գիտակցության մեջ, այնպես էլ յուրաքանչյուրդ մենակ պետք է լինի Աստծո իր գիտակցության և հողի իր հասկացության մեջ:
    խալիլ Ժբրան
    ( համել անհրաժեշտ, կարևոր գործ կարդանք ձեռի հետ)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամառային օդապարուկներ / շարունակություն
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.05.2014, 21:07
  2. Ամառային աղցանների բաղադրատոմսերի մրցույթ
    Հեղինակ՝ Սլիմ, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.10.2012, 14:12
  3. Ամառային հանգիստ Հայաստանում
    Հեղինակ՝ ministr, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 09.08.2011, 19:20
  4. Ամառային աշխատանքներ
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.06.2008, 13:26
  5. Հրավիրում ենք ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.05.2008, 11:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •