Արամը դուրս եկավ տնից, թեթև վեր քաշեց կաշվե, շականակագույն գարնանային բարակ բաճկոնի օձիգը ու սկսեց քայլել փողոցի երկայնքով: Հետո անձրև սկսեց, կաթիլները լցվեցին լայն վզով հին սվիտերի արանքից, կաթիլների մի մասը կպան ուժեղ, ձիգ վզի մկաններին, սահեցին մեջքի ավելի պինդ մկաների վրայով: Արամը փոքր` տղա ժամանակվա պես, ցնցվեց անձրևից, ժպտաց, հետո հիշեց աղվեսին, նրա արույին…. Հիշեց` քանի գիշեր սպասեց, մինչև հանդիպեց նրան, հասկացավ ժամանակի ու տարածության խաղը իր ու աղվեսի միջև: Հիշեց` քանի գիշեր էր հանդիպել ու կորցրել աղվեսին անտառում, միշտ ճիշտ ժամանակին կրակել էր, բայց նորից վրիպել էր, աղվեսը, ջազզ լսող կնոջ մտքերի պես անհասկանալիորեն հեռու էր թվացել. Կորել մթության մեջ, ու Արամը էլ չէր զգացել նրան: Հետո հիշեց, որ ինքը անցած գիշեր պահել էր շնչառությունը, լարել ու թուլացրել մկանները, լրիվ մտքերն ու անորոշությունը տվել տիեզերքին, ձուլվել աղվեսի բնազդին ու կրակել.. աղվեսը մի վարկյան սուր ճչոցով օդ էր թռել, հետո ընկել, Արամը չէր հավատացել կատարվածին, հետո ինքն էլ աղվեսի հետ անշարժացել էր, ու հասկացել.. մի քիչ մնացել էր էդպես, մի քանի վարկյանից տեսել էր, արու աղվեսին կպած, էգի մոտ, շատ կիպ, գարունների ու արևների բնազդներով անբաժան, արու աղվեսը նկատել էր արամին , բայց չէր շարժվել.. Արամը նեղվել էր ամեն ինչից, աշխարհից, եթե իմանար, որ հանդիպում կա… եթե հասկանար, որ մենակ չէր աղվեսը, նեղվել էր ու մտածել էր` գնա քաղաք, հանդիպի ընկերներին, գյուղից կտրվի, հասկանա մարդկանց, հասկանա աղվեսներին, հասկանա գարունը, հասկանա մենակությունը, հիշել էր Սոնային:
Քայլել էր ու երգ լսել, ականջակալներով դանդաղ լսել էր Ibrahim Maalouf –ի գործերից` true story-ն, ու զանգել Սոնային
Արամ - քու կարքին ունեմ`շատ, ու կարոտել եմ
Սոնա - պռիվ, Արամ ջաան, ո՞նց ես, Հո, բա՞ն չի եղել…
Արամ - Չգիտեմ, բայց ուզում եմ քեզ, որտե՞ղ ես
Սոնա -մմմ.. լավ, արի Չէ Գեվառա, էդտեղ ենք, գիտես, չէ՞ էդ փաբի տեղը, նորա, ասել եմ դրա մասին,
Արամ - Չգիտեմ, կգտնեմ, դու մենակ ե՞ս, թե` ում հետ
Սոնա - ընկերներով ենք, Արամ ջան, գժերով` ես, Լիլիթը` զիլ աղջիկա, հիշում ես, չէ՞, որ ակտիվիստ էր, ու որ Բուդապեշտում` CEU-ում, գենդեր էր սովորել, Էդգարը` էլի ընտիր դեմքա, լրիվ տիպա` երաժիշտա ու պոլիտոլոգ, թեզա գրում` հասարակության մեկուսացումը քաղաքացիական պլատֆորմից, ու դրա վրա ազդող մշակութային, իրավական գործոնները թեմայով, մեկ էլ Անին ու իրա ընկերը` Ռաֆը, լրիվ հեղափոխականներ են,
Արամ - Ինձ դու ես պետք…
Սոնա - լավ, լսի, էլ մի սկսի, հուզական բաներ չեմ սիրում հեռախոսով, գիտես, որ սովորական եմ վերաբերվում քեզ, բայց, եթե ուզում ես, արի…, սիգարետ բեր, թե հարմարա, սպասում ենք, դե..
Արամ - լավ..
Ծուխ, կրծքեր, vintange ջնսեր, գարեջուր, bacardi, Bob Dylan մտքի ու մարմնի ազատության լայնությունը մի կերպ ֆեյսբուքի լայքերի ու քոմենթների մեջ խցկած ակտիվիստ դեմքեր, էս, էն հրապարակախոսի ելույթներով ու գաղափարախոսություններով երազանքներն ու ներքին պահանջմունքները խրտնացրած ջահելներ, մերթ ընդ մերթ պայծառացող լույսերով այփադներ և այլն, Արամ, Չէ գեվառա:
4 սեղանից մի հայացք վարկենական գնաց կպավ 5 սեղանին նստած, ինչ որ գրքերից ձևական խոսացող, քրտնած աղջիկներից մեկի վզին, արագ իջավ կրծքերին, հետո սահեց ներքև` ինչ որ մի տեղ` ավելի տաք ու կարևոր, հետո գնաց հետ, մտավ հետ`4 սեղանի նստած տղու մտքերի մեջ ու գրգռեց, Նա սկսեց ավելի բարձր խոսել իր` նոր կարդացած գրքից, չգտիեմ` ինչ մեքսիկացի հայտնի գրողից, էդ ժամանակ ավելի տպավորիչ ու գրգռված երևալու համար օգտագործեց, նեոսյուռեալիզմ, պացիֆիզմ, բիենալե, Ֆելինի, Բեռգման, Ճապոնական կուլտուրա, և այլ ազդեցիկ թվացող բառեր: Արամը ամաչեց մի պահ իր կանգանց տեղից, ամաչեց, որ ընտրել էր մեծ աշխարհում հենց էս քառակուսի մետրը` ձևական բովանդակությամբ ու մտքերով, մի քանի քայլ արեց արագ, անցավ 4 ու 5 սեղանի քրտնած մտքերի արանքով:
Չէր կարողանում գտնի Սոնային ու նրա ընկերներին, երևի հետևի` խորքերի սեղաններին էին նստել, չուզեց զանգի, որոշեց բառի մոտով անցնի ու նայի: Բառի մոտ աղջիկ էր նստած` բաց գույն մազերով, ինչ որ բան էր խմում, ու կողքը մի տղա, հարցնում էր` դուք հետաքրքրվում ե՞ք, ժամանակակից պրակտիկ հոգեբանությամբ կամ ձեզ հետաքրքիրա՞ Աննա ֆրեյդի տեսության ու եսիմ ում տեսության հակասությունը: Մինչ աղջիկն ուզում էր ասի, որ ինքը ուղղակի բաց գույնի մազերով աղջիկա ու սեքսա ուզում, եկելա ուղղակի հեշտ, առանց լարվելու տղա կպցնի, Արամը մոտեցավ ու ասեց` դու սիրուն մազեր ունես, հեռվից մի անգամից նկատեցի ու նորից սկսեց փնտրել Սոնայենց սեղանը:
-Հեյ, Ար, հեեեյ, Արամ,- էնտեղ մի քանի հոգի ձեռքով սկսեցին անել, հենց նկատեցին Արամին
Սոնան` իրա ընկերների հետ:
Բարի իրիկուն, բարի տեսանք, գրկեց Սոնային, կուզենար երկար մնար էդպես` գրկած, բայց բաց թողեց մյուսներին էլ բարևելու, տղամարդու համար ամենաուժեղ բաներիցա կնոջը գրկելը, կարճ ժամանակով` վարկենական գրկելը, մի պահ կա էդ ընթացքում, երբ վզի ու մազերի հոտը հասցնում ես վերցնել, մի տեսակ աշխարհին շատ մոտ ես թվում էդ պահին: Դա նմանա էն վայրկյանին, երբ սահարայի արու առյուծները բռնում են հեռավոր կիլոմետրերից կտրված, հենց իրենց սպասող էգից պոկված հոտն ու գժում, գժվում ու ցնցվում:
Լիլ.- ինձ թվումա, կնոջ համար կարևորա երկրի տնտեսական զարգացվածության աստիճանը, դա էմանսիպացիայա տալիս` լայն ու շատ առումներով, կինը պետքա ակտիվորեն մասնակցի քաղաքացիական կյանքին, դրա համար մշակությաին խորը փոփոխոթյունա պետք:
Էդգ. – Լիլ ջան, հասկանում եմ` ինչ ես ասում, բայց էդ փոփոխությունը մշակութային գլոբալիզացիայի հետ պետքա մտնի կենցաղ` կնոջ մտքի ու ռեսուրսների էմանսիպացիան կենցաղից պետքա սկսի, իսկ դրա համար շատ ժամանակա պետք, մինչև մեր տարածաշրջանում մոնոկուլտուր` իրավագիտակից քաղաքացիական մտածելակերպ գա, «ազատագրված» կինը հիմնականում սիրումա էն տղամարդկանց, որ ընտրում են լիբերար հարաբերություններ:
Սոն- Հա, երեխեք, լսեք, բայց ես ահագին նկատում եմ մեր շուրջ կարգին ջահելների, զույգերի էլի, որ հարաբերությունները հավասարության վրա են կառուցում:
Ար- բայց, կարծեմ, հարաբերությունները պետքա սիրելու ու իրար ձգելու վրա կառուցել, ինչա նշանակում կինը` ընտրումա լիբերալ հարաբերություններ, կինը սիրումա, կինը զգումա, հասկանումա, տեսնումա, որ բարիա, կինը ընտրումա էն տղամարդուն, ով ուժեղա, ով բարիա, հոգատարա, ով ներկայա , իրա կողքնա, ով կնոջը տանումա, մոտիկացնումա իրա երազանքներին, ով գրկել գիտի, ով հետևումա կնոջ ոռողջությանը, ով շուտա զարթնում, գիտի աշխատել, մտածում եմ ` պետքա սիրի ու ընտրի էն, ինչ բարիա, թե չէ «հավասարություն» չի էղնի: Համել, «հավասարությունը» որնա՞, է….
Լիլ - Արամ ջան, դու ո՞ր մոլորակից ես, ինչ սիրելու մասին ե՞ս խոսում: Ձեր գյուղում դեռ կույս աղջիկնա՞ համարվում լավ, իրավագիտակից քաղաքացի
Ար - ես ոչ կուսագետ եմ, ոչ էլ կուսազուրկների փորձագետ… դու կիմանաս` կույս ժամանակ էի՞ր ավելի խելոք ու իրավագիտակից, թե` կուսազուրկ:
Սոն - Արամ, չեմ կարծում, թե խելացի բաներ ես ասում, եթե մեր խոսացածը հետաքրքիր չի թվում, մի քննարկի, բայց մի էլ նեղացրու խոսակցության բովանդակությունը:
Ար - Դուք խոսում եք բաների մասին, որոնք չեք զգում, ու ինչ ձեր ներսից չի գալիս, երևի նույն կերպ ոգևորվել եք, երբ փոքր ժամանակ ձեզ ճոռոմ անգիրներ էին սովորացնում ու քեֆերին աթոռների վրա կանգացնում, որ, արդեն հարբած ու խաշլամոտ ու թխվածքի կրեմոտ բերանով հյուրերին ուրախացնեիք: Երևի էդ` օղուց դմբրած մարդիկ, որ արդեն խմած, շլդկված աչքերով, իրանց լրիվ ուժերը հավաքել, 76 թվի խոպան ժամանակվա Տանյաների ու Օլյաների սպիտակ հետևներն են հիշել, գրգռվել, ծափ տվել, թվացելա` ձեր արտասանությունն են ողջունում: Անհասկանալի պարտավորված ուրախություն ու կարևորություն եք զգացել, ինչը չէր լցնում ձեր ներսը, իսկ ինչը չես զգում ու չի լցնում քու ներսը, չի զարգացնում քեզ , քոնը չի, չի բավարարում պահանջմունքդ, երբ բավարարված չես, չես զարգանում ու լիարժեք չես….
Լիլ – Արամ, մի ցինիկացի, խնդրում եմ, ինչ կապ ուներ քու ասածը մեր քննարկած թեմայի հետ, ախր, մենք խոսում էինք մշակութային ռասիզմի, կին տղամարդ էղած-չէղածի մասին, հասարակական կյանքում կանացի ռեսուրսների ՕԳԳ-ի, ռացիոնալության, պատմական տարբեր հատվածներում դրա տարբեր զարգացման մակարդակների մասին:
Ար - ինձ համար ուժեղ կին չկա, կա ուժ տվող կին, ու դա ավելինա քան ուժեղ կինը…. Ուժեղ կինը նմանա երաժշտության դասատույի, կսովորացնի նվագես, կնվագես էն, ինչ ինքը գիտի ու սովորացրելա, իսկ ուժ տվող կինը մնանա դիրիժորի, դու հեռվից կզգաս ու կզարգանաս, կաճես, կավելանաս…
Սոն - Ար, ախր, բայց դու թենց չես մտածում, ես համոզված եմ, ես մեկ-մեկ, որ կարդում եմ Ֆբ-ում գրածներդ ու հիմա լսում եմ, ապշում եմ, ի միջիայլոց, ինչի հայատառ չե՞ս գրում, որ հայատառ գրես, ավելի հեշտ կլնի կարդալ, երեխեքի մեծ մասը դրա համարա քեզ unfollow արել:
Ար- լավ եմ անում` հայատառ չեմ գրում, դուք հայատառ գրելու կողմնակից եք, իսկ ես էլ ճիշտ շնչառության կողմնակից եմ, ինչի՞ լրիվդ` մեծ մասդ ճիշտ չեք շնչում: Շնչելու մշակույթնա ինձ համար կարևոր, ձեզ համար էլ հայատառի, ինչի՞ եք ծխում, եթե առողջությանը չեք կարողանում հետևել, ու չեք հետևում, որ ամենակարևոր բաներիցա, ինչի՞ պետքա հետևեք հայատառ գրելու պայմանական, ձևական եսիմ ինչին. Հը՞ն: Հիմա ես Ձեզ Անֆոլլոու անե՞մ, որ սխալ եք շնչում, որ վնասում եք ձեր առողջությունը:
Էդգ - Հահահ, հա, բայց, իրոք, ճիշտա ասում շատ, արժե մտածել դրա մասին:
Ար - մարդիկ հիմարի պես են վարվում կյանքում ամենակարևոր բաների հետ. Առողջությունը փչացնում են, Սահմանադրությունը` ոտնահարում, Զգացմունքները` անտեսում:
Ար - ի՞նչ քաղաքացիական հասարակության մասին էիք խոսում, ովքե՞ր են դրանք: ՀԿ-ներից հավաքված ջահելություն, որ գնումա մի երկիր, 7 օրում peacebuilding-ա սովորում, գալիս, մյուսը գնումա, 9 օրում gender issue սովորում, բրեյքներին մտածում լիտվացի աղջկա, թե ուկրայնացու հետ քնելու մասին ու գալիս, մտածում երկիրը փոխելու մասին, ինչ էշություն: Մի մարդ` մի աֆրիկացի, որ հեղափոխական էր, 7 տարի անցկացրեց բանտում, մինչև հասկացավ ներել բառի իմաստը, զգաց էդ բառի ներգործությունն ու ուժը, մինչև կարեցավ ների իրան դավաճանողներին ու կնոջը, Տիբեթի մոնախները 6 տարեկանից ուսմունք ու կյանքի ուղի են անցնում խաղաղության, խաղաղասիրության ու ներդաշնակության հասնելու համար ու ասում են, որ փնտրում են դեռ, դու ՀԿ-ից գնացիր, 7 օրում եսիմ ում տեսությամբ peace-ը հասկացար, հետո, մի բան էլ ավել` հավատացիր` peacebuilding կարաս անես` մի քանի թերթ flip chart-ի վրա գրած project-ով:
Անի- Արամ, մմմ.., մի տեսակ ճիշտ բաներ ես ասում, բայց մի քիչ համամիտ չեմ, պետքա սկսել իրազեկել իրար` մարդկանց, չէ՞, որ սկսվի տարածվել այլ մտածողույթուն ունեցող մարդկանց քանակը, լսի, մեր միակ խնդիրը մտածելակերպի ՄԻՕՐԻՆԱԿՈՒԹՅԱՆ մեջա:
Ար - Անի ջան, ես համամիտ եմ, պետքա իրազեկել, սովորական մարդկանց, բայց, նայի լրիվ սեմինարներն ու տես` ովքեր են. Դուք ինքնքերդ ձեզ եք հրավիրում, ոնց որ մի ՀԿ մնացածների համար սեմինար կազմակերպի ու էդպես` ամեն անգամ, հերթական անգամ փոխվեն տեղերով, տեսել ե՞ս մի սեմինար, որ սովորական գազելի վարորդներ գնան, կռանովշիկ Վալոդը գնա, գազի ցուցմունք հավաքող մի կին հասկանա, որ իրա կյանքի որակը իրա իրավունքնրի իմացությունից ու կիրառելուցա կախված. Ես էլ չեմ տեսել, դուք ձևական եք, դրա համար էլ չի փոխվում ոչ մի բան, էդ ինչի՞ բա, առաջ Սովորացնող մարդկանց Լուսավորիչ էին ասում, ինչի՞ մանկավարժները գնում Եվրոպա սովորում էին ու հետո գալիս մեր գյուղերում տգետ խավին սովորացնում, դժվար, ծանր պայմաններում ապրում, բայց անկեղծ` անում էին:
Լիլ - եսի՞մ, չգիտեմ, դժվար հարցեր են` մի տեսակ:
Էջանիշներ