User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Հաճելիի Մտորումները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Հաճելիի Մտորումները

    Ինչու ենք համառորեն պնդում, թե մենք՝ մարդիկս, Արարչի միակ գլուխգործոցներն ենք տիեզերքում:
    Գուցե մեր եսապաշտությունից ելնելով ենք այդպես համարո՞ւմ...
    Կամ թե՝ երկինք-մարդ դատարկ տարածությունը այդպե՞ս ենք լցնում...
    Այսպիսի մտորումների ժամանակ ակամայից տեղափոխվում եմ այն լեռան գագաթին,որտեղ ես ու մայրս ունկնդրում էինք մայիսյան վերջին արևամուտն:Ի՜նչ հրաշալի օր էր այդ օրը.հիշում եմ,թե ինչպես էի գլուխս սեղմել մայրիկս կրծքին և ինչ խնամքով ու նազանքով էր շոյում նա իմ կլոր գլուխը:Հիշում եմ նաև այդ օրվա երկինքն...Այդ օրվա երկինքը լոկ պաշտպան չէր մեզ՝ տիեզերքի սարսափ ծնող խելագար ճառագայթներից,այլ՝ նաև մի մեծ բեմ էր,որտեղ բեմադրվում էին Արեգակի գույներով զարդարված գորգոռան ամպերն:Այդ ժամանակ ինձանից դեռ թաքցված էր իմ շատ սիրելի մորեղբոր մահն:Երբ հաճելիության հետ գրկախառնված սառը քամին եկավ մեզ այցի՝ մայրս ինձ ավելի ամուր սեղմեց իր կրծքին:Զգալով տագնապը՝ նրա Սուրբ Սրտի, իսկույն նայեցի աչքերին: Մինչև հիմա մորս պատկերն աչքերիս առջև է.մայրս իրոք-որ գերազանցիկ էր Գեղեցկության մեջ:
    Տեսնելով մորս աչքերը թախծոտ, կոտրված ձայնով հարցրեցի.
    - Ինչո՞ւ ես լալիս, մա՛մ:
    Կարճ դադարից հետո մայրս ինձ ասաց,որ իմ շատ սիրելի քեռին այլևս չկա:
    -Ինչպե՞ս թե չկա մամ...
    -Նա մահացել է բալես...
    -Մահն ի՞նչ է մամ...-Մահը, բալես, համաձայն տիեզերական խենթ օրենքների՝ մի այլ կեցության սկիզբն է,որի մասին մարդը իրականում ոչինչ չիմանալով՝խելագարի պես, շարունակաբար հորինվածքներ է անում:
    -Իսկ ինչո՞ւ է հորինում մամ...
    -Որովհետև, բալես.մարդը տանել չի կարողանում իր և երկնքի միջև եղած դատարկությունն, և այդ հորինվացքներով է,որ լցնում է այն: Դատարկությունն անպետք բան է, բալես,որը ոչ մի դեպքում տանել չի լինում:Ահա թե ինչու է,որ մարդը հորինվացքներ անում:
    Եվ այս պատասխանի համար էր,որ ժամանակի մեջ հետ թռչեցի...
    Արդեն հազարավոր տարիներ է, ինչ համարում ենք, թե մեր գլուխգործոց լինելը կայանում է մեր բանական լինելու մեջ:Ինչ է թե մեր գլուխը մտածել գիտե (բանական ենք), մենք մեզ իսկույն Արարչի գլուխգործոցն ենք դարձնում....համա թե եսապաշտենենք հա՜...
    Իսկ այդ ո՞վ է ասել թե աստղերը,մոլորակները,քարերերն ու սարերը չգիտեն խորհել:Գուցե նրանք էլ գիտեն խորհել,ուղղակի նրանց կեցությունն է այլ:Եկեք ոչ մի դեպքում չմոռանանք այն կարևորագույն փաստն,որ մենք՝ մարդիկս, միմյանց հասկանում ենք,որովհետև մենք՝ բոլորս էլ, մեկ մտածողություն ունենք:Ո՜չ...ոչ... Ճշմարտություն սիրես ով մարդ բանական.ամենևին էլ պետք չէ մտածողությունը շփոթել դատողության հետ՝ ճիշտ է՝նրանք մեկ միասնականության մեջ են՝ ինչպես, մեր ոտքն ու ձեռքը՝ մեր մարմնում,սակայն նույնություն չեն դառնում:
    Գուցե աստղերը,մոլորակները,քարերն ու սարերն էլ իրենց յուրովի մտածողությունն ունեն,և չլինելով նրանց մտածողությունը մերի հետ նույնություն՝ ակամայից դառնում է մեծագույն այն պատճառն,որով մենք միմիանց չենք հասկանում,կամ թե՝ նրանց գործն է այլ տիեզերքում:Չգիտեմ մոռացել ենք մենք, թե՝ ուրացել,որ անհնազանդ Աստղերի ցանկալի սիրուց ծնվածներ ենք մենք,որ նրանց սերն էր կապում,նրանց սերն էր ահավոր ուժգին,որ չհնազանդվեցին տիեզերքի խենթ օրենքներին և ամբողջությամբ տրվելով սիրուն(ձգողությանը)՝այդ խենթ-խենթ խավարում,որտեղ միտքն ու կիրքն են ծնվում, ապրեցին ընտիր մի սեր՝ երանելի,(բախվեցին իրարու) և այդ Խենթերի ընտիր սիրուց ծնվածներներս՝ այսօր ուրացել ու ուրանալով՝ երևակայության հետ՝ մոռացության ենք մատնել այդ ընտիր իրողությունը մեր կյանքում:Ես, ամենևին էլ, աստղապաշտություն չեմ քարոզում,այլ՝ նրանց դերը մեր կյանքում կարևորել եմ ուզում միայն...Մենք մեր մեջ կրում ենք ուժգին սիրելու անփոփոխ հատկությունն,իսկ ես ինչո՞ւ կամ ինչպե՞ս թույլ տամ ինձ համառել, թե սա այն Խենթ Աստղերի ժառանգությունը չէ մեզ:
    Ես անգամ նկատում եմ,որ այդ խենթերի ընտանիքը դեռ շարունակում են ժպտալ մեզ:Նրանք մեզ ռոմանտիկ երեկոներ են պարգևում՝ իրենց գիշերային բարեհամբյուր ժպիտներով,իսկ մեր տունը(Երկիր Մոլորակը)՝այդ սիրով լի ընտանիքից մի բարեհամբյուր թզուկ Աստղ,որի անունն է Արեգակ՝ պտտեցնում է իր շուրջը՝ պարգևելով մեզ անթիվ գիշերներ,որտեղ միտք ու կիրք է ծնվում,մեզ լույս է տալիս,որպեսզի տեսնենք և սիրենք, էլ չեմ ասում, թե ինչպես է սիրող մոր պես մեզ իր շողերով ամեն օր շոյում, գուրգուրում,փայփայում,իսկ իր մեծ ճշգրտությամբ մատուցվող սերով ամեն օր մեզ Ճշմարիտ լինլու կարևորությունն է քարոզում:Կարծում եմ, եթե մենք լինեինք Արարչի գլխգործոցն՝ ապա նա մեզ այս օրին չէր թողնի(ինչում այսօր ենք):Մարդն՝ իր մարդ հալով անում է ամեն ինչ,որ իր բալի ոտքն ու միտքը երբեք չհյուսվի չարիքներին.ուղղում է,հարթում է,տքնում ու տնքում է և մինչև անգամ՝ կյանքն էլ է տալիս իր մինուճարի,իր բալի,իր ձագի համար,և եթե չի էլ հաջողվում՝ ապա դա լոկ այս կամ այն անկարողությունից է նրա,որը երբեք ու երբեք չես կարող ասել Արարչի մասին:Ես կարծում եմ,որ արդեն ժամանակն է,որպեսզի մարդը՝ մի կողմ դնելով իր վառ երևակայությունները,խոնարհվի ամբողջությամբ Ճշմարտության առաջ:Ճշմարտությունն այն է, երբ չի կեղծվում իրականությունը:Ճշմարտության առջև ամբողջությամբ խոնհարվածն է միայն իր մեջ կրում և՛ հանգստությունը, և՛ երջանկությունը, և՛ սերն ու բոլոր այն բարիքները, ինչ մարդ միշտ է փնտրել, ու փնտրում է այսօր:Իսկ ինչ վերաբերում է Արարչին՝ այո, Նա կա և նաև՝ կա անգամ վերջին գիտական հայտնագործություններում:Տիեզերքը կանոներով է ապրում,կանոնները սահմանված են, սահմանողը՝ կանոնասեր է,որը հատկություն է առաքինության: Անսահման կանոներ հորինողը Գերիմաստություն է,որի առաջին հատկությունն առաքինությունն է,մեկը, որն իր մեջ կրում է մի այնպիսի առաքինություն,որը չունի խորություն,երկարություն,լայնություն ու բարձրություն: Դա Սրբոց Սուրբ է,իսկ Սրբոց Սուրբը՝ երբեք իր քիթը չի մտցնի անմաքուր տեղում,ինչպիսին մենք՝ մարդիկս ենք այժմ:Նա կլինի այնտեղ,որտեղ մաքրությունն է տիրում,ապա, ուրեմն՝ մեր՝ նրա հետ կապվելու միակ միջոցը Ճշմարտության առջև խոնհարվելն է ,բայց՝ ոչ մեկ անգամ, այլև՝ միշտ ու միշտ...Ես վստահ եմ,որ երբ մենք ամբողջությամբ խոնարհվենք Ճշմարտության առջև, ապա այդ չարարված Եռամեկ Աստվածն Ինքը կգա՝ Իր կամքով,
    Իր ցանկալի ճաշակով,
    Իր ամբողջ բարք ու վարքով,նիստ ու կացով...գալով՝ կբերի մեզ Իր Ներկան օրհնված,որն անդորր կիջեցնի Ծովերին մեր՝ խելագարված,
    Եվ ցնծություն`Էություն կրող,բայց և՝ տագնապած Առագաստներին մեր՝ Սիրվա՜ծ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.05.2014), Արևանուռ (08.05.2014), Նիկեա (16.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թափառաշրջիկի մտորումները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 03.02.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •