Mikrotik RouterOS-ը հատուկ օպերացիոն համակարգ է` հիմնված linux միջուկի վրա: Նախատեսված է կառուցելու հզոր, բազմաֆունկցիոնալ երթուղղիչներ, ֆայրվոլներ, կամուրջներ, VPN- ցանցեր, wifi կամուրջներ և կայաններ, ծառայությունների որակի կառավարման հնարավորությամբ սովորական` x86 պրոցեսորային pc մեքենաների օգնությամբ, կամ սեփական ապարատային երթուղղիչի օգնությամբ` MikrotikRouterBoard power Pc և Atheros պրոցեսորների վրա: Ի տարբերություն բազմաթիվ բաց, ազատ պրոյեկտների` սա փակ համակարգ է, որը թույլ չի տալիս հավելյալ ծրագրային ապահովման տեղակայում:
Mikrotik-ի առավելությունը այն է, որ կարելի է փոքր գումարներ ծախսելու դեպքում նախագծել մեծ հնարավորություններով, ընդարձակ, բավականին բարդ և պրոֆեսիոնալ ցանցեր: Համակարգի հետ աշխատելու մեծ հարմարավետությունը պայմանավորված է բազմաֆունկցիոնալ ինտերֆեյսի վահանակով (ստեղծված cisco-ի նման) և windows-ի համար նախատեսված գրաֆիկական կոմունիկացիայով (WinBox):
Mikrotik RouterOS-ը հանդիսանում է երթուղղիչների լավագույն ծրագրային թողարկումներից մեկը (3-րդ կարգ PC-ի համար) և օգտագործվում է ամբողջ աշխարհում:
Պաշտոնական ռեսուրսներ
www.mikrotik.com
forum.mikrotik.com
www.wiki.mikrotik.com
Էջանիշներ