Այն կարող եք դիտել այստեղ:
Ժող. ոնց էի մոռացել, չեմ նայել Ռոյ Ջոնս - Դենիս Լեբեդև մենամարտը: Նայողներ եղել ե՞ն: Ռոյ Ջոնսը իմ սիրած բռնցքամարտիկներիցա, իսկական վարպետ: Ճիշտա տարիքի հետ արդեն էլ էն չի (42 տարեկան) բայց ամեն դեպքում վարպետությունը չի կորցրել, "Յութուբ"-ում տեսա ամբողջ մարտը` 1:12:45 դրածա, անպայման քաշեմ նայեմ: Դե չնայողներին ասեմ որ Ջոնսը պարտվելա, բայց "Յութուբ"-ի քոմենտներում կարդում եմ, շատերը կարծիք են հայտնում, որ մարտը սարքովի էր:
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Վիկ Դարչինյան. Ես երկար կտանջեմ մրցակցիս
Սեպտեմբերի 3-ին առաջին անգամ Երեւանում՝ մարզահամերգային համալիրում, կկայանա պրոֆեսիոնալ մենամարտ Վիկ Դարչինյանի և Էվանս Մբամբայի մասնակցությամբ։
Մինչ գլխավոր մենամարտը, արտասահմանցի բռնցքամարտիկների հետ ռինգում ուժերը կչափեն պրոֆեսիոնալ բռնցքամարտում առաջին քայլերը կատարող հայազգի մարզիկները՝ 55կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը, 58կգ քաշային Գաբրիել Թոլմաջայանը եւ 60կգ քաշային Հովհաննես Ժամկոչյանը։
Այս առիթով հրավիրվել էր մամուլի ասուլիս, որին ներկա էին երեկոյի բոլոր մասնակիցները, այդ թվում, նաեւ 59կգ Ագնեսա Բոժան, ում մրցակիցն առայժմ չի ժամանալ, եւ պարզ չէ՝ կկայանա՞ նրա մենամարտը, թե՞ ոչ: Նախ խոսեցին բռնցքամարտիկների մենեջերները.
Էվանս Մբամբայի մարզիչ եւ մենեջեր Նիկոլա Դուրանտ.
-Մենք շատ ուրախ ենք լինել այս պատմության մի մասնիկը, քանի որ այս երկրում դա առաջին պրոֆեսիոնալ մրցամարտն է, եւ հուսով եմ ամեն ինչ հաջող կանցնի: Մենք շատ ուրախ ենք, որ մեզ տրվել է այդպիսի հնարավորություոն մրցամրտի դուրս գալ այսպիսի չեմպիոնի հետ: Շնորհակալ եմ նաեւ Վիկից, որ այս հնարավորությունը մեզ տվեց՝ մրցել աշխարհի տիտղոսի համար:
Մենք 8 շաբաթ է պատրաստվոմ էինք այս մրցամարտին, շատ լրջորեն ենք մոտեցել, քանի որ պայքարելու ենք տիտղոսի համար եւ պետք է նվաճենք այն: Վիկը մեծ չեմպիոն է նա ապացուցել է աշխարհին, որ լավագույնն է: Վերջին բանը ինչ ուզում եմ ասել այն է, որ Արարատ լեռը պատկանում է Հայաստանին (ժպտում է), սակայն չեմ խոստանում, որ Վիկը Արարատի նման անսասան կմնա:
Վիկ Դարչինյանի մենեջեր Էլյաս Նասար.
-Շատ դժվար է հակառակորդներ գտնել Վիկի համար: Մեզ համար շատ բարդ էր կազմակերպել այս մրցամարտը: Էվաս Մբամբան շատ ուժեղ մարզիկ է: Նրա հետ պետք է մենամերտեինք դեռ 2 տարի առաջ, սակայն այն չկայացավ:
Այնուհետեւ խոսեցին բռնցքամարտիկները
Մբամբա.
-Ես միշտ էլ ցանկացել եմ մրցել Վիկի հետ: Իմ երազանքն իրականացավ. Ես երջանիկ եմ։ Ես շատ եմ մարզվել, հասկանում եմ, որ մենք կարող ենք պատմություն կերտել:
Դարչինյան.
-Ճիշտ է ասում ինքը պատմություն մեջ կմտնի որպես ամենարկար դիմացող բռնցքամարտիկը իմ հետ պայքարում: Ես նրան դեռ երկար կտանջեմ: Եթե ինքը 8 շաբաթ է մարզվել, ապա ես՝ 16: Ես շատ լավ եմ պատրաստվել: Լավ մենամարտ եւ լավ շոու է լինելու։
- Մբամբա, ինչպե՞ս կգնահատես քո շանսերը:
- Յուրաքանչյուր մենամարտ տարբեր է: Վիկը եւ նրա թիմը պրոֆեսիոնալ են եւ չեն գնահատի մարզիկին իր վարկանիշով կամ կրած պարտություններով:
- Վիկ, այ անգամ ի՞նչ է լինելու գոտուդ վրա գրված:
- Գոտու վրա գրված կլինի հովանավորների անունները: Եվ դրանով ես կցանկանամ շնորհակալություն հայտնել նրանց՝ այս մրցամարտն իրականացնելիս ինձ օգնելու համար:
- Մբամբա, քեզ կխանգարի՞, որ մրցամարտը Հայաստանում է անցկացվելու:
- Ես շատ ուրախ եմ, որ Վիկը այստեղ իր դեբյուտն է անցկացնում եւ ես դրա մի մասնիկն եմ: Դահլիճում գտնվող բոլոր մարդիկ չեն կարող դուրս գալ եւ օգնել Վիկին: Ռինգում նա մենակ է մենամարտելու իմ դեմ:
Վիկ Դարչինյան.
- Ես միշտ էլ մենակ եմ ռինգ դուրս եկել եւ այս անգամ համոզված եմ, որ դուք ձեր երազանքը հետներդ կտանեք:
ArmSport.am
Վիկ Դարչինյանը փայլուն հաղթանակ տարավ Էվանս Մբամբայի նկատմամբ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Վիկ Դարչինյանը փայլուն հաղթանակ տարավ Հարավային Աֆրիկան ներկայացնող բռնցքամարտիկ Էվանս Մբամբայի նկատմամբ: Չնայած վանաձորցի բռնցքամարտիկի հարվածների տարափին` հարավաֆրիկացին կարողացավ 12 ռաունդ դիմադրել, եւ արդյունքում մենամարտն ավարտվեց միավորներով:
«Մբամբան պատմության մեջ կմտնի որպես ամենաերկար դիմացող բռնցքամարտիկն իմ հետ պայքարում: Ես նրան երկար կտանջեմ: Ես շատ լավ եմ պատրաստվել»,- Դարչինյանի` օրեր առաջ կայացած ասուլիսում ասած բառերն իրականություն դարձան: 119-107, 120-107, 120-107. Եզրային մրցավարները միաձայն առավելությունը տվեցին Վիկ Դարչինյանին:
Մենամարտին հետեւում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ում եւ հաղթանակից հետո Վիկ Դարչինյանը նվիրեց իր չեմպիոնական գոտին:
News.am
Մեր վերջին բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը Բաքվում ադրբեջանցիների սուլոցների ու կաղկանձի տակ հաղթեց մեքսիկացուն, դուրս եկավ բրոնզի համար պայքարի ու ՆՎԱՃԵՑ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ....
Ժող, էսօր ինչ-որ մեկը Վիկին տեսելա, ի՞նչ եղավ![]()
Arpine (04.12.2011)
Alex1.jpgAlex.jpg
Փետրվարի 9-ին Դանիայի Էսբյերգ քաղաքի Blue Water Dokken մարզադահլիճում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցումներում EBU վարկածով կիսաթեթեւ քաշային Եվրոպայի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը նոկաուտով հաղթեց նորվեգացի Անդրեաս Էվենսենին։ Բելգիան ներկայացնող հայ մարզիկին հաղթանակ շնորհվեց ժամանակից շուտ՝ նրա օգտին գրանցելով տեխնիկական նոկաուտ։ Այսպիսով Ալեքսը երկրորդ անգամ պաշտպանեց իր չեմպիոնական տիտոսը։
Հիշեցնենք, որ նա 2012-ի ապրիլին հաղթել էր Ֆիլիպ Ֆրենոյին։
Շնորհավորում ենք Ալեքսին եւ մաղթում նոր հաղթանակներ։
Օրեր եվրոպական ամսագիր
Վերջին խմբագրող՝ Bodyguard: 13.02.2013, 21:06:
Ambrosine (13.02.2013), Moonwalker (13.02.2013)
Արթուր Աբրահամը վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
ՇնորհավորԱրթուր
Աղբյուր
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Ambrosine (02.03.2014)
Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա վաղը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-8-1, 29 նոկաուտ) ռինգ է վերադառնալու հոկտեմբերի 3-ին։
Ավստրալիայում կայանալիք մենամարտում 39-ամյա Դարչինյանի հակառակորդն է լինելու թայլանդցի բռնցքամարտիկ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչը (12-4, 7 նոկաուտ)։ Այս մասին տեղեկացնում է Fightnews-ը։
Վերջին անգամ Դարչինյանը մենամարտել էր հունիսի 6-ին՝ Կալիֆորնիայում։ Այդ մենամարտում կիսաթեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն, 28-ամյա Խեսուս Կուելյարը Դարչինյանին պարտության էր մատնել 8-րդ ռաունդում՝ պաշտպանելով չեմպիոնական գոտին։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ