Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը թեթեւ քաշային կարգում IBF եւ IBO վարկածներով պահպանեց չեմպիոնական գոտին: Դարչինյանը մեծ առավելությամբ պարտության մատնեց աշխարհի նախկին չեմպիոն Վիկտոր Բուրգոսին: Վերջին 12-րդ ռաունդում Բուրգոսը այլեւս ի վիճակի չի եղել շարունակել մրցամարտը:
Հանդիպումից հետո Դարչինյանի մրցակիցը պատգարակի վրա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան անմիջապես ենթարկել են գլխի վիրահատության: Բժիշկների հավաստմամբ Բուրգոսը, թեեւ մեկ անգամ է հայտնվել նոկդաունում, սակայն բաց է թողել մի շարք ուժեղ հարվածներ, որոնք վնասել են նրան: Վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն հայտնի չէ, թե արդյո՞ք մարզիկը կկարողանա երբեւէ վերադառնալ ռինգ:
http://a1plus.am
Էջանիշներ