Աբրահամը պահպանեց չեմպիոնական գոտին
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւս մեկ անգամ պահպանեց չեմպիոնական կոչումը: Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն առավելության հասավ ամերիկացի Լեյխուան Սայմոնի նկատմամբ:
Մրցամարտի ընթացքում Աբրահամը մեծ առավելություն ուներ, սակայն ժամանակից շուտ հանդիպումը ավարտել չկարողացավ: 12 ռաունդներից հետո Արթուրին հաղթանակը շնորհվեց մրցավարների որոշմամբ` 118:109, 117:110:
Այժմ հայ մարզիկը մտադիր է հանդիպել WBC-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելի Պավլիկի հետ:
a1plus.am
Էջանիշներ