Դե կա էդ փող աշխատելու պահը, բայց օրինակ Թայսոնի փող աշխատելն էլ մի բան չէր Լենոքս Լյուիսի հետ մենամարտում: Անունն էլ իր ուրույն տեղն ունի: Համ էլ համեմատության մեջ եմ դնում Աբրահամի հետ: Օրինակ Արթուրին, որ հաղթում են, մի տեսակ հանգիստ ես նայում, որովհետև պաշտպանությունը լավն ա, իսկ Վիկին ամեն վայրկյան կարան տան աչքը հանեն: Շատ բաց ա կռվում, տենց էլ բռնցքամարտիկի <<իսկական>> դիրքում իրան չտեսա
John (03.10.2015)
Բռնցքամարտ. Վիկ Դարչինյանի հաղթանակը հոբելյանական 50-րդ մենամարտում
Երեկ Ավստրալիայում հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ կարիերայում 50-րդ հոբելյանական մենամարտն անցկացրեց՝ մրցելով թաիլանդցի Մոնգկոլչայ Լուկմուանգկանչի հետ:
Հարկ է նշել, որ արդեն երկրորդ ռաունդում 39-ամյա Դարչինյանը տեխնիկական նոկաուտի ենթարկեց մրցկացին եւ հերթական հաղթանակը տոնեց:
ArmFootball.com
Tiger29 (04.10.2015)
ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Գերմանիան ներկայացնող Սյուզի Կենտիկյանը հաջողությամբ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին մեքսիկուհի Սյուզան Կրուզ Պերեսի դեմ մենամարտում։ 10 ռաունդի ավարտից հետո մրցավարները քվեարկել են Կենտիկյանի օգտին (97:94, 98:92, 97:93)։
Այս հաղթանակի շնորհիվ հայուհին դարձել է WIBF գոտու տիրակալ։
Նշենք, որ Կենտիկյանը ռինգ է վերադարձել գրեթե մեկամյա ընդմիջումից հետո։ Նա 35 հաղթանակ է տարել 38 մենամարտում։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ