User Tag List

Էջ 18 22-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819202122 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 319 հատից

Թեմա: Բռնցքամարտ

  1. #256
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բռնցքամարտ

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, Դրելը լավ էր խաղում, շատ լավ տակտիկա ուներ, լավ շարժվում էր ու պաշտպանությունն էլ լավն էր… դա Արթուրին ներվայնացնում էր ու դա հստակ երևում էր… կարող է Դրելը նոկաութի հարվածներ չունի ու դրա համար էլ նա հիմնականում կենտրոնանում էր տակտիկայի ու շարժման վրա լավ իմանալով որ Արթուրի հարվածները նոկաութային են… եթե Արթուրն էլ կարողանա նման տակտիկա ուսումնասիրել,վատ չէր լինի…

    … Համենայն դեպս Արթուրի "ստավկան" հարվածների վրա էր Դրելինը տակտիկայի ու միավորբների վրա… ու այս դեպքում միավոր հավաքելն իրեն արդարացնում էր…
    էտ ընդունելիա, բայց ճիշտ չի լինի ասել, որ հենց աչոկներով կավարտվեր մարտը: Հա ճիշտա, միավոր հավաքելը իրան արդարացրեց, բայց եթե մի փոքր սխալ թույլ տար միավորներ հավաքելով, հնարավորա արթուրը մի հատ լավ վերջնական ուդառ տար: Բայց ցավոք սխալը արթուրը թույլ տվեց, էն էլ էտ դռելի պատճառով:

  2. #257
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բռնցքամարտ

    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    էտ ընդունելիա, բայց ճիշտ չի լինի ասել, որ հենց աչոկներով կավարտվեր մարտը: Հա ճիշտա, միավոր հավաքելը իրան արդարացրեց, բայց եթե մի փոքր սխալ թույլ տար միավորներ հավաքելով, հնարավորա արթուրը մի հատ լավ վերջնական ուդառ տար: Բայց ցավոք սխալը արթուրը թույլ տվեց, էն էլ էտ դռելի պատճառով:
    Կարող ա տար կարող ա չտար… հասկանու՞մ ես, էդ խաղին 1.5 ռաունդում շատ հավանական ա որ չտար ու ղղակի երբ խաղը կամ տակտիկան հենվում ա զուտ նոկաութայնին հարվածի վրա դա ունի նաև իր մինուսները… ինչպես նաև հակառակ տակտիկան, մի հարվածով կարող ես ամեն ինչը կորցնել եթե փաուրշոթերը բացառում ես …

  3. #258
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Արթուր Աբրահամ. Ես նայում էի նրա աչքերին



    Արթուր Աբրահամը Անդրե Դիրելի հետ մրցամարտից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի նկատել, թե հարվածելու պահին ինչ վիճակում էր գտնվում մրցակիցը.
    «Ես չէի նայում նրա ոտքերին, ես նայում էի նրա աչքերին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը պետք է օգտագործի նոկաուտ անելու յուրաքանչյուր հնարավորություն` չսպասելով, երբ մրցակցի կվերականգնվի: Բայց ես առողջություն եմ ցանկանում եմ Անդրե Դիրելին ու հույս ունեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է»:
    ԱՄՆ-ում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի Super Six մրցաշարի Արթուր Աբրահամ-Անդրե Դիրել մրցամարտը: Հայ բռնցքամարտիկը, ով ներկայացնում է Գերմանիան, նախքան այս պարտություն չուներ ու համարվում էր հանդիպման ֆավորիտը:

    Լարված պայքարում ընթացած մրցամարտը դադարեցվեց 11-րդ ռաունդում, երբ մրցավարներն որոշում կայացրին, որ Աբրահամը հարվածել է նստած մրցակցին ու որակազրկեցին նրան: Հաղթանակ շնորհվեց Դիրելին, իսկ Աբրահամն առաջին պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:
    Աբրահամը կարիերայի ընթացքում անցկացրել է 32 մրցամարտ: Արթուրը 2-րդ անգամ էր ելույթ ունենում ԱՄՆ-ում: Առաջին հանդիպումը կայացել էր 2008 թ., երբ վստահորեն առավելության հասավ Էդիսոն Միրանդայի նկատմամբ:
    Ինչ վերաբերվում է Անդրե Դիրելին, ապա ամերիկացին ավելի անփորձ բռնցքամարտիկ է, ով Super Six-ի առաջին տուրում զիջել էր Կառլ Ֆորչին:
    Հիշեցնենք, որ Աբրահամը Super Six-ի առաջին տուրում նոկաուտի ենթարկեց Ջերմեն Թեյլորին:

    armsport.am ; youtube.com
    Վերջին խմբագրող՝ yerevanci: 29.03.2010, 07:58:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (02.04.2010)

  5. #259
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բռնցքամարտ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ հիմա մի հատ բան բացատրեք: Արթուրի չեմպիոնությունը ձեռքից վերցնելու են? IBF-ի չեմպիոննա չէ?
    Արթուրը իր քաշային կարգը փոխելով, 2009 հուլիսի 12-ին ցած է դրել իր չեմպիոնական գոտին: "Սուպեր վեցյակի" մրցաշարում, նա հիմա պայքարում է այլ քաշային կարգի չեմպիոն դառնալու համար:

    Ուզում եմ ավելացնել որ, վեցյակի հաղթողը դառնալու է WBA-ի և WBC-ի չեմպիոն: Պատճառն այն է որ, մրցաշարին մասնակցում են այս երկու կազմակերպությունների չեմպիոնները` Ֆրոչն ու Վարդը (վերջինս չեմպիոնական գոտին վերցրեց Կեսսլերին հաղթելուց հետո) :
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 29.03.2010, 17:16:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  6. #260
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջազգային սպորտ

    Վալուևը դուրս եկավ բեմահարթակ



    Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը որոշել է հանդես գալ նաև որպես մոդել։ Հսկա մարզիկը մասնակցել է դիզայներ Իլյա Շիյանի ցուցահանդեսին։
    «Այս տարի մենք մեր ցուցադրումը նվիրել էինք Օլիմպիական խաղերին, որոնք ի հայտ են եկել Հունաստանից։ Ցուցադրումը սպորտային թեմայով է, ուստի նրանց թվում է նաև բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը»,- ասել է Շիյանը РИА «Новости»-ին։

    armsport.am

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (02.04.2010)

  8. #261
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բռնցքամարտ

    Եթե ցանկանում եք ավելի շատ ինֆորմացիա ստանալ "Սուպեր Սիքս" մրցաշարի վերաբերյալ այցելեք հետյալ կայքերը
    wikipedia
    Super Six

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (30.03.2010)

  10. #262
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բռնցքամարտ

    Հեսա ստեղ պարզ գրվածա որպես ապացույց որ մրցավարը կույր է եղել ցավոք սրտի և չի տեսել Արթուրի հարվածը 9րդ ռաունդում որը նակդաուն էր, կարող եք ստուգել:

    http://sports.sho.com/sswbc/events/d...3-27-2010.html

    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 30.03.2010, 02:42:

  11. #263
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բռնցքամարտ

    Մարտի 28-ին Դետրոյթում անցկացված Արթուր Աբրահամ-Անդրե Դիրել մրցամարտն անսպասելի սկանդալային եղավ. պրոֆեսիոնալ կարիերայի 32-րդ մրցամարտում վեցնյակի գերմրցաշարում Աբրահամն առաջին պարտությունը կրեց, նրան որակազրկեցին WBC-ի կանոնները (ընկածին չեն խփում) խախտելու համար: 10-րդ ռաունդում ARD-ի հեռուստամեկնաբանն անընդհատ կրկնում էրՙ Արթուրի բնազդը շատ ուժեղ է. նա հրաշալի զգում է, երբ է հակառակորդը դժվարության մեջ ու առիթը բաց չի թողնում հարվածելու: Եթե Արթուրը հիմա հաղթի, ուրեմն նա իսկական արքա է:
    Արթուրի բնազդը նրան չդավաճանեց: 11-րդ ռաունդում նա ձախով հարվածեց Դիրելի գլխին, Դիրելը պատասխանեց, հետո ամերիկացի մարզիկի ոտքը սահեց, նա ծնկեց, իսկ Աբրահամը, ինչպես ինքը բացատրեց մրցամարտից հետո, արդեն ադրենալինի հոսքը չէր կարող կանգնեցնել, աջից ուժեղ հարված հասցրեց: Ռինգի տեխասցի մրցավար Քոլը, որ ըստ փորձագետների անմիջապես պիտի ընդհատեր խաղը, արեց դա 11-րդ ռաունդի 1:33 րոպեինՙ որակազրկելով Աբրահամին: «Ես մրցակցիս աչքերի մեջ եմ նայում, ոչ թե ոտքերին: Քանի դեռ ռինգի մրցավարի հրամանը չկա, հարվածում եմ: Սա բռնցքամարտ է, եթե հնարավորությունն ունեմ հարվածելու, պիտի գործածեմ: Ի՞նչ իմանամՙ նոկաուտի՞ց հետո վեր չէր կենում, թե՞ դերասանություն էր անում», մրցամարտի վերջում ARD-ի հարցին այսպես պատասխանեց Աբրահամը: Նույն հեռուստաընկերության փորձագետ Հենրի Մասքեն կասկածում է, թե Դիրելը (որ միավորներով առաջ էրՙ 97:92, 97:92, 98:91) մրցամարտը շարունակել անկարող էր: Նա ճարպկորեն օգտագործեց հնարավորությունը, կարծիք է հայտնում Մասքեն: Ոչ միայն նա, նաեւ բժիշկ Վագներն էլ, ամերիկացու գործողություններին հետեւելով հակված է դրանք դերասանություն որակել: Ըստ «Բիլդի» թղթակցի, ռինգի հատակին պառկած Դիրելին մարզչական կողմը անկյունից պահանջում էր ՙ «պառկած մնա՛»:
    Մրցամարտից հետո Դիրելը երկու անգամ խուսափել է խթանիչների ստուգումից. առաջին անգամ այն պատճառաբանությամբ, թե իրեն արագ պիտի հիվանդանոց հասցնեն, իսկ հիվանդանոցում էլ, թեՙ ծանր վիրավոր է, այնինչ բժշկական հետազոտության արդյունքում որեւէ լուրջ բան չի հայտնաբերվել, եւ ամերիկացին դուրս է գրվել: Բռնցքամարտի բժիշկ դոկտ. Վալտեր Վագները կարծիք է հայտնել, թե աշխարհում ընդունված կարգ էՙ խթանիչների ստուգումից հրաժարումը հավասար է դրական պատասխանի: «Ձեզ վստահեցնում եմՙ Գերմանիայում նման բան չի կարող լինել», հիվանդ լինելու պատճառաբանությամբ խթանիչների ստուգումից խուսափելու մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները: «Եթե մեկը ծանր վիրավոր է, նրան առաջին հերթին հիվանդանոց պիտի տանել, իսկ եթե ձեզ մոտ այդպես չէ, մենք Գերմանիա չենք գա», ի պատասխան ասաց Դիրելի մենեջեր Գերրի Շոուն:
    Մրցամարտից անմիջապես հետո Աբրահամի մենեջեր Զաուերլանդը բողոքել է WBC-ին, թե մրցավարները չեն հաշվել թե՛ Դիրելի գոտկատեղից ցած հարվածները եւ թե՛ 10-րդ ռաունդում Աբրահամիՙ Դիրելին գետնելը:
    «Մենք պահանջում ենք, որ վճիռը փոխվի, հայտարարվի No contest կամ էլ մրցամարտը նորից կայանա», ասել է Զաուերլանդը:
    Աբրահամ-Դիրել մրցամարտը դեռ չի ավարտվել: Հետեւենք զարգացումներին:
    Ազգ
    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  12. #264
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բռնցքամարտ

    Ամերիկացի Անդրե Դիրելի դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել, որի պատճառով մարզիկը որակազրկվել է։Պատժաժամկետի մասին ստույգ տեղեկություններ չեն հայտնվում, սակայն նշվում է, որ կազմակերպիչները որոշել են չեղյալ համարել Արթուր Աբրահամի որակազրկումը եւ կիրակնօրյա մենամարտում նրա պարտությունը փոխարինել հաղթանակով։
    Աղբյուր
    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.04.2010), davidus (01.04.2010), h.s. (01.04.2010), Kuk (01.04.2010), Նաիրուհի (02.04.2010)

  14. #265
    Պատվավոր անդամ matlev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Գրառումներ
    951
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բռնցքամարտ

    Մեջբերում may-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամերիկացի Անդրե Դիրելի դոպինգ ստուգումը դրական արդյունք է տվել, որի պատճառով մարզիկը որակազրկվել է։Պատժաժամկետի մասին ստույգ տեղեկություններ չեն հայտնվում, սակայն նշվում է, որ կազմակերպիչները որոշել են չեղյալ համարել Արթուր Աբրահամի որակազրկումը եւ կիրակնօրյա մենամարտում նրա պարտությունը փոխարինել հաղթանակով։
    Աղբյուր
    Նորի՞ց ապրիլի 1:

  15. #266
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բռնցքամարտ

    Մեջբերում may-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ հայոց աշխարհն ա գրում, ոնց որ չհավատամ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (02.04.2010)

  17. #267
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բռնցքամարտ

    Մեջբերում may-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ ապրիլի 1-ի կատակ չի
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  18. #268
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բռնցքամարտ

    Մեջբերում may-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի տեղ չեմ գտնում նման ինֆորմացիա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.04.2010), Yellow Raven (01.04.2010), Ներսես_AM (01.04.2010)

  20. #269
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բռնցքամարտ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի տեղ չեմ գտնում նման ինֆորմացիա:
    Ես էլ փնտրեցի ուրիշ կայքերում, չգտա
    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  21. #270
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բռնցքամարտ

    Եթե allboxing.ru-ում էլ չկա ուրեմն Հայոց Աշխարհը հերթական բլթոցնա գրել: Զարմանալու չի, իրանց համար ամեն օր ապրիլի 1-ա:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.04.2010), Kuk (01.04.2010), Yellow Raven (01.04.2010), Ներսես_AM (01.04.2010)

Էջ 18 22-ից ԱռաջինԱռաջին ... 8141516171819202122 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բռնցքամարտ կամ բոքս!!!
    Հեղինակ՝ Tigran Adunts, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.12.2007, 16:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •