Չէ Լորդ ջան, նոթն ա հարմար: Ասեմ ինչի: Գործն ընենցա ա որ պահեստ, խանութ, օֆիս, տուն շարժի մեջ պիտի լինի: Էս երկու օր ա նայում եմ նորմալ բան չեմ գտնում: Էտ նեթերը ես էլ տանել չեմ կարում: Ես գիտեի ընդհանրապես ՀԾ չի էլ նստում նեթի վրա: Ուղղակի էտ գնի կամ նեթ ա կամ պայթած նոթ, էն էլ ապառիկ չկա: Ծանոթս գնացել էր մի խանութ, դաժե պլանշետ էին համոզել վերցնի՝ թե բա վինդ ու ՀԾ-ն նստում ա վրեն: Թե անդրոիդի վրա ոնց էր նստելու չհասկացա: Ով ա գլուխ հանում:
The Truth Is Out There
Ակումբցիներ, ուզում եմ պլանշետ գնեմ ` Lenovo Yoga 10": Ի՞նչ կասեք` բացասական-դրական կողմեր: Ստեղ որ յություբով նայում եմ ռիվյուները նենց տպավորություն ա, որ բոլորին ծալած ունիԲայց ես չինականների հետ վատ փորձ ունեմ, դրա համար մի քիչ մտահոգված եմ (озадачена): Կիսվեք կարծիքներով
Մեկել ասեմ, թե ես հիմնականում ինչի համար եմ օգտագործում, որ հասկանաք ինձ ինչպես օգնել: Ես 90 տոկոս օգտագործում եմ կարդալու համար, բայց ենպես է, որ կիսում եմ պլանշետս փոքր ախպորս հետ ով խաղում ա, կինո նայում ու տենց բաներ: Այսինքն պիտի լավ նեռվերով զինված պլանշետ լինի:
Հարց 1) Ինձ պետք ա իմանալ ինչքան ա դիմանում մարտկոցը, իմ հին պլանշետը սկզբում 12 ժամ էր դիմանում, հետո հազիվ ` 6: Նման խնդրի առջև չեմ ուզում նորից կանգնել
2) Արդեն հասկացա, որ անկապ չինական կազմակերպություն չի, բայց... որակը: 10 բալանոցով ինչքա՞ն կտաիք
3) Այլ առավելություններ Ձեր կողմից ու Ձեր կարծիքով:
Վերջին խմբագրող՝ GriFFin: 20.06.2014, 23:08:
Vitam regit fortuna, non sapientia.
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Աթեիստ (21.06.2014)
Բայ, էս պահին ամենակարևորը գործոնն էն ա, որ ապառիկ ա պետք։
2. Կինդլը, իմ իմանալով, լիարժեք անդրոիդ չունի։
3. Այփադը, իմ համոզմամբ, լիարժեք օպերացիոն համակարգ չունի
Ես մեր 8" Yoga-ից շատ գոհ եմ, զարյադկեն, էրգոնոմիկան, դինամիկները շատ լավն են։ Թույլ տեղերից մեկը էկրանի կետայնությունն ա, որի վրա սակայն The ROOM-ը խաղալն ավելի հաճելի էր, քան իմ SIII-ի վրա։
Մեկ էլ կամերաներն են թույլ, դեմինը չգիտես խի ավելի լավն ա, քան հետևինը, բայց դա էլ սկայպի ժամանակ ա դզում ։)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
GriFFin (21.06.2014)
GriFFin (21.06.2014)
Շատ էլ ճիշտ կանես, Լենովոները համ էժան են, համ լավն ենՈւղղակի միակ թերությունը էնա, որ էկրանի խտությունը փոքրա կոնկրետ քո նշած Յոգա 10-ի վրա, որ պլանշետը շատ մոտիկ պահես, կետեր են երևալու, չնայած կսովորես քիչ քիչ, կարդալուն էլ չի խանգարի, բայց դրա հետևանքով զարյադկեն էլ երկար կպահի: Հա մեկ էլ կամերան ավտոֆոկուս չունի, բայց չգիտեմ ինչքանով պետք կգա քեզ
Հա իմիջայլոց առնելուց առաջ պիտի սաղ ռուսերեն/անգլերեն ֆորումները քրքրես, հենց օգտագործողների կարծիքները կարդաս, որ հետո չփոշմանես![]()
Կինդլը լիարժեք անդրոիդ ունի, պարզապես Google Play-ի տեղն ամազոն է, ու շատ ավելի նորմալ է մշակած, քան ցանկացած ուրիշ անդրոիդ: iOS-ի նկատմամբ պրետենզիաներ չունեմ, բայց եթե օպերացիոն համակարգի չափանիշն այն է, որ ժամանակ առ ժամանակ մեռնի, ապա չէ, չունի:
Ինչիդ է պետք անդրոիդըհաջորդ վերսիան արդեն քո սարքի վրա չի նստելու:
Չնայած, եթե ուզում ես ապառիկ վերցնել, կարող ես փորձել: Եսիմ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
GriFFin (21.06.2014)
լավնա,բայց են ակումլատորի մասը մի տեսակ չի դզում
կարաս եսել նայես գովում են ես չեմ օգտագործել չեմ կարա ասեմ հաստատ
http://www.pandawill.com/onda-v975i-...er-p88678.html
գինելա հարմար պարամետրերնել
GriFFin (21.06.2014)
Լենովո Ա850-ս վերջը տեղ հասավ17 օր տևեց հասնելը, գինը՝ 125$: Հա մի քիչ մեծա, համաձայն եմ, բայց արդեն սովորել եմ
Դեռ 2 օր օգտագործելով նկատածս թերություններն են. 1. ինետում ճիշտ էին, կամերան չնայած 5Մպ ա, բայց լավ չի նկարում, նենց տպավորությունա, ոնց որ իրականում 2 լինի, ինքը ձգի 5 սարքի
Լավ էս հեչ, մեկա առանձնապես պետք չի գալիս, կարևորը ասենք գիրք նկարելուց տառերը նորմալ կարդացվում են, մնացածի համար նորմալ ապարատ գոյություն ունի: Դիմացինն էլ եսիմ ինչ չի, բայց սկայպի համար իսկականա
2.Ծրագրերը քարտի վրա տեղափոխել չի լինում, չնայած տենց ֆունկցիա կա իբր, բայց չի զգացվում, թե ինչ որ մաս տեղափոխումա
Ինչպես բոլորի մոտ, իմ մոտ էլ նկատածս թերությունները սրանք էին, մնացած ինչ կա չկա նորմալ աշխատումա, հատկապես որ GPS-ով մի 10 վրկ տևեց տեղս գտնելը (համեմատության համար Սամսունգ S5660-ի վրա 2 րոպե էր տևում): Հլը որ էսքան, եթե էլի բաներ նկատեմ, կգրեմ
Կարճ ասած՝ գոհ եմ
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ